Jump to content

Սթինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթինգ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Sting
Ի ծնե անունԳորդըն Մաթյու Թոմըս Սամնըր
Նաև հայտնի է որպեսSting
Ծնվել էհոկտեմբերի 2, 1951 (73 տարեկան)
Միացյալ Թագավորություն Ուոլլսենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
ԺանրերՌոք, փոփ, նյու վեյվ, ջազ, նյու էյջ, բլյու այդ սոուլ
ՄասնագիտությունԵրաժիշը, երգիչ-երգահան, պրոդյուսեր
Գործիքներկիթառ[1], Մանդոլին, Կոնտրաբաս, բաս կիթառ, ստեղնաշարային գործիքներ, վոկալ[1], Շրթնահարմոն[1], բաս[1] և Ակուստիկ կիթառ[1]
Գործունեություն1971–այժմ
ԼեյբլA&M, Deutsche Grammophon, Universal Music Group
ԿրթությունՈւորիքի համալսարան, St. Cuthbert's High School? և Նորթումբրիայի համալսարան
ԱնդամակցությունThe Police
ԿապվածThe Police
ԱմուսինԹրուդի Սթայլեր
Պարգևներ
Կայքsting.com

Ստորագրությունը]
 Sting (musician) Վիքիպահեստում

Գորդըն Մաթյու Թոմըս Սամնըր (անգլ.` Gordon Matthew Thomas Sumner, հոկտեմբերի 2, 1951(1951-10-02)[2][3][4][…], Ուոլսենդ, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]), առավել հայտնի որպես Սթինգ (անգլsting - մեղվի խայթոց), անգլիացի երաժիշտ, երգիչ-երգահան, հասարակական գործիչ և ֆիլանտրոպիստ, ով մինչ որպես սոլո-կատարող հանդես գալը, հանդիսանում էր The Police խմբի երգերի մեծ մասի հեղինակը, վոկալիստը և բաս-կիթառահարը։ 1984 թվականից միայնակ է հանդես գալիս։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժիշտը ծնվել է 1951 թվականի հոկտեմբերի 2-ին Անգլիայի հյուսիսում գտնվող Ուոլլսենդ նավահանգստային քաղաքում։

Հայրը՝ Էռնեստ Մեթյու Սամները, երկար տարիներ աշխատում էր տեղի մեքենաշինական ընկերությունում։ Ավելի ուշ ձեռք է բերել փոքրիկ կաթնամթերքի խանութ։ Լինելով տակավին երեխա՝ Սթինգը օգնում էր հորը առավոտյան տեղափոխել և բաժանել կաթը։

Մայրը՝ Օդրին, աշխատում էր որպես վարսավիր և բուժքույր։ Նա ուներ դասական երաժշտական կրթություն, և նա կարողացել է զարգացնել որդու բնատուր կարողությունները՝ տանը սովորեցնելով դաշնամուր նվագել։ Գորդոնը ընտանիքի 4 երեխաներից ամենամեծն էր։ Նա նաև ունի 2 կրտսեր քույր՝ Անիտան և Անժելան, և մի եղբայր՝ Ֆիլիպը։

10 տարեկան հասակում հոր ընկերոջից Սթինգը նվեր է ստանում իր առաջին կիթառը։ Այդ գործիքը նրան այնքան է գրավում, որ իր ամեն ազատ րոպե նա իր ձեռքն է վերցնում կիթառը և փակվելով իր սենյակում՝ սովորում է ակորդները։ Սովորելով դպրոցում՝ Սթինգը հաճախ էր այցելում երաժշտական ակումբներ, որպեսզի Ջիմի Հենդրիքսի երաժշտությունը վայելեր։ Այս ամենը, ըստ երաժշտի, մեծագույն հետք թողեցին նրա ապագայի վրա։ Գիմնազիան ավարտելուց հետո Սթինգը որոշ ժամանակ աշխատում է որպես գնացի ուղեկցորդ, հարկային տեսուչ, դպրոցում վերապատրաստվում է որպես անգլերենի ուսուցիչ։ Հենց ուսուցիչ աշխատելու ժամանակ նա հասկանում է, որ իր գլխավոր կիրքը երաժշտությունն է, և նա պատրաստ է իր ողջ կյանքը կապել նրա հետ։ Ընկերոջ խորհրդով՝ Սթինգը անցնում է տեղական Newcastle Big Band ջազային խմբի լսումների փուլը և այնտեղ հանդես գալիս որպես բասիստ և երբեմն երգում է։ Հետագայում տեղափոխվում է Phoeniх Jazzmen: Այստեղ շնորհիվ բազում ելույթների՝ նա սկսում է վարպետորեն տիրապետել գործիքին, ծանոթանում է ջազին և նվագախմբի ղեկավարի՝ Գորդոն Սոլոմոնի կողմից ստանում Սթինգ մականունը։ Միևնույն ժամանակ այդ երաժիշտների հետ Սթինգը հավաքում է իր առաջին խումբը՝ Last Exit, որը նրան բերում է առաջին մեծ շահույթը և փառքը հարազատ քաղաքում։ I Burn for You երգի շնորհիվ այդ ժամանակ դեռևս անհայտ խումբը կարողանում է հասնել Լոնդոն և ձայնագրվել։

1977 թվականին Սթինգին նկատում է ամերիկացի հարվածային գործիքների վրա նվագող Ստյուարտ Քոուլենդը և համոզում է նրան ռոքով զբաղվել։

1977 թվականին հարվածային գործիքների վրա նվագող Ստյուարտ Քոուլենդը, կիթառահար Էնդի Սամմերսը և Սթինգը ստեղծեցին The Police խումբը։ Առաջիյն երկու սինգլները՝ «Fall Out» և «Roxanne», հաջողություն չունեցան մինչև այն ժամանակ, երբ նրանց լսեց ձեռներեց Մայլզ Քոուլենդը (Ստյուարտի ավագ եղբայրը)։ Դառնալով խմբի մենեջերը՝ նա պայմանագիր կնքեց A&M-ի հետ, որը նույն ժամանակաընթացքում թողարկեց «Outlandos d’Amour» (#6 U.K., 1978 թվականի նոյեմբեր) դեբյուտային ձայնասկավառակը։ 1979 թվականին կրկին թողարկված «Roxanne» երգը Անգլիայում բարձրանում է մինչև 12-րդ հորիզոնական և դառնում է եվրոպական հիթ։ Միանգամից առաջին ձայնասկավառակից հետո հերթագայում են «Reggatta de Blanc», «Zenyattà Mondatta», «Ghost in the Machine» և «Synchronicity» («Every Breath You Take» մեգա-հիթով) ալբոմները։ Համաշխարհային փառահեղ շրջագայությունից հետո՝ 1984 թվականին, Սթինգը որոշում է, որ խմբի հետ հասել է ամենին, ինչ կարող էր, և խումբը դադարում է գոյություն ունենալուց, երբ գտնվում էր փառքի գագաթնակետին։

«The Police»-ը կրկին հավաքվեց «Roxanne» սինգլի 30-ամյակի կապակցությամբ։ Նրանց շրջագայությունը սկսվեց 2007 թվականի մայիսի վերջին Վանկուվերում և ավարտվեց 2008 թվականի օգոստոսի 7-ին Նյու-Յորքի համերգով։ Այդ ընթացքում խումբը 152 համերգ է ունեցել և դարձել բազում երաժշտական փառատոնների մասնակից։ 2008 թվականի հունիսին այդ ժամանակվա ամենաբարձր վարձատրվող եռյակը հանդես եկավ «Isle of Wight» փառատոնում, որ հավաքեց 70000 հանդիսատես։

Սթինգ, 1985 թվական

Անհատական կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթինգի անհատական կարիերան դասավորվեց ոչ պակաս հաջողությամբ։ Նրա առաջին ձայնասկավառակը՝ ջազի տարրերով, The Dream of the Blue Turtles-ն էր, որ դարձավ պլատինե։ Այդ ձայնասկավառակի սինգլը դարձավ «Russians» երգը։ Վերջինս գրված է սառը պատերազմի ժամանակ (1985 թվական)։ Սթինգը վախենում է միջուկային հարվածներից և հուսով է, որ «ռուսները նույնպես սիրում են իրենց երեխաներին», և նշանակում է, որ դա կօգնի աշխարհին հետ պահել սարսափելի պատերազմից։ Ռուսների մասին այս երգում Սթինգը օգտագործել է Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմանս»-ի երաժշտությունը՝ «Լեյտենանտ Կիժե» սյուիտից։

1987 թվականին The Dream of the Blue Turtles շրջագայությունից հետո Սթինգը ձայնագրում է … Nothing Like the Sun (անվանումը վերցված է Շեքսպիրի 130-րդ սոնետից)[6] ձայնասկավառակը։ Վերջինս ձայնագրվել է Մարսալիսի և The Police-ի կիթառահար Էնդի Սամմերսոնի հետ։ Ձայնասկավառակի վրա աշխատել են նաև այնպիսի աստղեր, ինչպիսիք են Էրիկ Կլեպտոնը և Մարկ Նապֆլերը։ Ձայնասկավառակը թողարկվեց 1987 թվականի աշնանը և միանգամից հայտնվեց հիթ-շքերթների առաջին հորիզանականներում։ Հատուկ ժողովրդականություն էր վայելում «They Dance Alone (Cueca Solo)» երգը, որ Սթինգը գրել էր Չիլիի ռեպրեսիայի զոհերի հիշատակին։ 1988 թվականին երաժիշտը սկսում է սատարել «Միջազգային ամնիստիա» (անգլ. Amnesty International) կազմակերպության գործունեությունը, ինչպես նաև հոգ է տանում բրազիլական անտառների և այնտեղ բնակվող հնդկացիների մասին։

The Soul Cages (1991 թվական) ձայնասկավառակը, որի ձայնագրությունը համընկնում է ծնողների կորստի հետ, և Ten Summoner’s Tales-ը (1993 թվական) ներկայացնում են Սթինգին՝ որպես ավելի հասուն երգահանի։

1991 թվականին Սթինգը թողարկում է The Soul Cages ինքնակենսագրական ձայնասկավառակը, որի սինգլը՝ «All This Time» գրավում է Billboard ամսագրի լավագույն հարյուրյակի 5-րդ հորիզոնականը։ Շարունակելով նույն ոգով՝ նա ձայնագրում է Ten Summoner’s Tales ձայնասկավառակը, որ ներառում է իր մեջ այնպիսի հիթեր, ինչպիսիք են՝ «If I Ever Lose My Faith in You» և «Fields of Gold»: 1993 թվականին «All for Love» երգը՝ ձայնագրված Բրայան Ադամսի և Ռոդ Ստյուարտի հետ միասին և դարձած «Երեք հրացանակիրները» ֆիլմի սաունդթրեքը, գլխավորում է ԱՄՆ-ի հիթ-շքերթները, իսկ 1994 թվականի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում այն հասնում է 2-րդ հորիզոնական։ Fields of Gold: The Best of Sting 1984–1994 երգերի հավաքածուն ապացուցում է, որ Սթինգը բրիտանական «երկրորդ ալիքի» (1977 թվականից հետո) ամենատաղանդավոր երգահաններից մեկն է։ Բացի մի շարք հանրահայտ երգերից՝ ձայնասկավառակում ներառված են նաև 2 նոր երգեր՝ «When We Dance» և «This Cowboy Song»: 1995 թվականի ամռանը Սթինգը մեղադրական ցուցմունքներ է տալիս իր հաշվապահի դեմ և մեղադրում նրան իր եկամուտի գողության համար։ Հաշվապահը՝ Կիտ Մուրը, ազատազրկվում է 6 տարի ժամկետով։ Mercury Falling ձայնասկավառակը չի լինում այնքան հաջողակ, ինչքան եղավ Ten Summoner’s Tales-ը, բայց դա էլ բավական էր երկրպագուներին և մամուլին բավարարելու համար։ Նոր ալբոմի երգերից մեկը՝ Brand New Day, ապացուցեց, որ Սթինգը դեռ կարողանում է հիթեր թողարկել։ Երգը գրավեց 13-րդ տեղը բրիտանական հիթ-շքերթներում։ Ձայնասկավառակը հաջողություն ունեցավ նաև ԱՄՆ-ում, որտեղ բավականին երկար ժամանակ մնաց չարթերում։ Ձայնասկավառակը ստացավ 2 Գրեմմի։ Ավելի համեստ էր երգչի …All This Time ձայնասկավառակը՝ թողարկված 2001 թվականի սեպտեմբերի 11-ին՝ սգո օր ԱՄՆ-ի համար։ Այդ կենդանի ձայնասկավառակի ձայնագրման մեջ մասնակցել են ջազ երաժիշտներ Քրիստիան Մաքբրայդը և Ջեյսոն Ռեբելլոն։

2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությունները խորը ազդեցություն ունեցան Սթինգի վրա ոչ միայն որպես մարդու, այլև որպես արտիստի։ «Ես ստիպված էի լրջորեն մտածել այն մասին, թե ես՝ որպես երաժիշտ, ինչ պետք է գրեմ», - ասում է նա։ - «Ես չէի ցանկանում ուղղակիորեն խոսել կատարվածի մասին, սակայն ես հիմա նայում եմ այն երգերին, որ գրել եմ այդ ժամանակվանից, նրանց բոլորին համակում է միևնույն տրամադրությունը։ Ես կարծում եմ, որ մարդկանց հետ տեղի է ունենում ինչ-որ ընդհանուր բան. մենք բոլորս՝ անկախ մեր ազգությունից կամ կրոնից, կապված ենք միևնույն էներգիայով, որ միմյանց հետ է պահում ողջ աշխարհը»։ Այդ էներգիայի անվամբ Սթինգը վերնագրեց իր նոր ձայնասկավառակը՝ Sacred Love: 2003 թվականի առաջին կեսին Փարիզում ձայնագրված ձայնասկավառակը կրում է իր վրա այդ ժամանակ աշխարհում կատարվածի խորը հետքը։ Սթինգի խոսքերը վերաբերում են պատերազմին, կրոնին, հասկանալուն և չհասկանալուն, սակայն հիմնական միտքը, որ կարելի է առաջարկել՝ ելնելով ձայնասկավառակի անունից, մնում է սերը։ «Send Your Love» երգը Սթինգին բերեց Գրեմմիի անվանակարգ։

2013 թվականի մայիսի վերջին Սթինգի պաշտոնական կայքում հայտարարվեց նոր՝ The Last Ship, ձայնասկավառակի ձայնագրման մասին, որը թողարկվեց նույն թվականի սեպտեմբերի 24-ին։

Հասարակական և ընտանեկան կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Համերգ Բուդապեշտում, 2011 թվական

Սթինգը իր կնոջ՝ դերասանուհի Տրուդի Սթյալերի (ծնվ. 1954), երեխաների և շների հետ երկար տարիներ ապրում է Նյու-Յորքում։ Նա ունի 6 երեխա։

Բրազիլական արևադարձային անտառներով շրջելուց հետո Սթինգը դարձել է բնության պաշտպան և ստեղծել է Արևադարձային անտառների պաշտպանության ֆոնդը։ Նրա պատվին գորտի մի տեսակ են անվանել (Dendropsophus stingi).

2010 թվականի ապրիլի Սթինգը կոչ արեց ապաքրեականացնել մարիխուանայի օգտագործումը։ Իր կարծիքով՝ հետապնդումը, բանտում պահելը և ընդհանրապես թմրանյութերի դեմ պայքարը անիմաստ են և վնասակար են հասարակության համար։ 2010 թվականի դեկտեմբերին հյուրընկալվելով Վլադիմիր Պոզներին՝ Սթինգը նշում է, որ առաջարկում է գտնել նոր ուղիներ թմրանյութերի խնդիրը լուծելու համար։ Առաջին հերթին, իհարկե, հասարակությանը տեղեկացնելով թմրանյութերի վնասակար ազդեցության մասին[7][8]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սթինգը ստացել է Հոլիվուդյան փառքի ուղու վրա աստղ երաժշտության մեջ մեծ ներդրում ունենալու համար։
  • Հայտնի պրոֆեսիոնալ ըմբիշ (ռեստլեր) Սթիվ Բորդենը նույնպես հանդես է գալիս «Սթինգ» անվան ներքո։ Հատկանշական է, որ այդ մականվան իրավունքները սկզբում պատկանում էին Բորդենին, սակայն Սամները գնեց դրանք։
  • Սթինգի կերպարը վերցրել է Ալան Մուրը «Hellblazer» կոմիքսների շարքի Ջոն Կոնստանտին հերոսի ստեղծման համար[9][10]։
  • Սթինգը խաղացել է ինքն իր դերը «Ստուդիա 60 Սանսեթ Սթրիփի վրա» սերիալի մի քանի դրվագներում (Studio 60 On Sunset Strip) և եղել է գլխավոր գործող անձը «Ստուդիա 60», ամենշաբաթյա շոուում՝ կատարելով "Fields of Gold" երգը։
  • 2010 թվականի հոկտեմբերի 5-ին Սթինգը արժանացավ մրցանակի՝ ԱՄՆ-ի երաժշտական արդյունաբերության մեջ հասած բարձունքների համար՝ Broadcast Music, Inc (BMI) կազմակերպության կողմից։ Սթինգը նշվեց The Police«Every Breath You Take» երգի համար։ BMI-ի հաշվարկներով այդ երգը 1983 թվականին ամերիկյան ռադիոկայաններով հնչել է ոչ պակաս, քան տասը միլիոն անգամ[11]։
  • Երիտասարդ ժամանակ Սթինգը զբաղվել է թեթև ատլետիկայով և նույնիսկ Անգլիայի առաջնությունում գրավել է երկրորդ տեղը[12]։
  • Անգլերեն լեզվի կրթությամբ՝ Սթինգը մասնագիտությամբ աշխատել է երկու տարի։
  • Երևացել է «Սիմփսոնները» մուլտֆիլմի դրվագներից մեկում, որտեղ օգնում է Բարթ Սիմփսոնին փրկել ջրհորից։,
  • Սթինգի «Fragile» երգը մտել է 'Songs for Japan[en] բարեգործական ձայնասկավառակը, որի եկամուտները Ճապոնիայի 2011 թ. երկրաշարժից տուժածների ֆոնդին կուղղվեն[13]։.
  • Սթինգը անգլիական «Նյուքասլ Յունայթեդ» թիմի երկրպագու է։
  • Սթինգը գինեգործ է։ Նրա գինին բարձր գնահատվում է աշխարհի լավագույն գիներգործների կողմից[14]։.
  • Սթինգը հրաժարվել է ելույթ ունենալ Աստանայում[15]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1985 - The Dream of the Blue Turtles, վաճառքը՝ 3,000,000
  • 1986 - Bring On the Night
  • 1987 - Nothing Like the Sun, վաճառքը՝ 2,000,000
  • 1988 - Nada Como el Sol
  • 1991 - The Soul Cages, վաճառքը՝ 1,000,000
  • 1991 - Acoustic Live in Newcastle (թողարկված միայն Մեծ Բրիտանիայում)
  • 1993 - Ten Summoner's Tales, վաճառքը՝ 3,000,000
  • 1993 - Demolition Man
  • 1994 - Fields of Gold: The Best of Sting 1984-1994, վաճառքը՝ 2,000,000
  • 1995 - The Living Sea: Soundtrack from the IMAX Film
  • 1996 - Mercury Falling, վաճառքը՝ 1,000,000
  • 1997 - The Very Best of Sting & The Police, վաճառքը՝ 500,000
  • 1999 - Brand New Day #5 UK, վաճառքը՝ 3,000,000
  • 1999 - At the Movies (ճապոնական թողարկում)
  • 2001 - All This Time (live), վաճառքը՝ 500,000
  • 2003 - Sacred Love, վաճառքը՝ 1,000,000
  • 2006 - Songs from the Labyrinth
  • 2008 - Rise and Fall (feat. Craig David)
  • 2009 - If on a winter's night
  • 2010 - Symphonicities
  • 2013 - The Last Ship
  • 2016 - 57th & 9th
  • 2018 - 44/876
  • 2019 - My Songs
  • 2021 - The Bridge
  • 1992 «It’s Probably Me» (Էրիկ Քլեփթոնի հետ) #30 UK
  • 1993 «If I Ever Lose My Faith in You» #14 UK, #17 US
  • 1993 «Seven Days» #25 UK
  • 1993 «Fields of Gold» #16 UK, #23 US
  • 1993 «Demolition Man» #21 UK
  • 1994 «All for Love» (Բրայան Ադամսի և Ռոդ Ստյուարտի հետ) #2 UK, #1 US
  • 1994 «Nothing 'Bout Me» #32 UK
  • 1994 «When We Dance» #9 UK, #38 US
  • 1995 «This Cowboy Song» (feat. Pato Banton) #15 UK
  • 1996 «Spirits in the Material World» (Pato Banton feat. Sting) #36 UK
  • 1996 «Let Your Soul Be Your Pilot» #15 UK, #86 US
  • 1996 «You Still Touch Me» #27 UK, #60 US
  • 1996 «I Was Brought to My Senses» #31 UK
  • 1996 «I’m So Happy I Can’t Stop Crying» #94 US
  • 1997 «Roxanne '97» (remix) (with The Police) #17 UK, #59 US
  • 1999 «Brand New Day» #13 UK, #100 US
  • 2000 «Desert Rose» (feat. Cheb Mami) #15 UK, #17 US
  • 2000 «After the Rain Has Fallen» #31 UK
  • 2003 «Rise & Fall» (Craig David feat. Sting) #2 UK
  • 2003 «Send Your Love» #30 UK
  • 2003 «Whenever I Say Your Name (ft. Mary J. Blidge)» #60 UK
  • 2004 «Stolen Car (Take Me Dancing)» #60 UK
  • 2005 «Taking the Inside Rail» #? US, #? UK

Ֆիլմերի ցանկը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Montreux Jazz Festival Database
  2. Internet Broadway Database — 2000.
  3. Internet Speculative Fiction Database — 1995.
  4. Blumberg N. Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek Record #118892096 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Նրա աչքերը աստղերին նման չեն
  7. Sting.com - Official Site and Official Fan Club for Sting - News > Sting To Release New Album In September
  8. Lenta.ru: Մշակույթ։ Երաժշտություն:
  9. Christensen, William A. «The Unexplored Medium (Wizard Magazine November 1993)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 30-ին.
  10. "Alan Moore On (Just About) Everything, " The Comics Journal #106 (March 1986), p. 41
  11. Lily Allen and Sting win music industry awards
  12. Սթինգի հարցազրույցը Պոզներին
  13. «Սթինգը սատարեց ճապոնացիներին»
  14. Սթինգ՝ սովորական տոսկանյան գինեգործ
  15. «Սթինգը հրաժարվել է ելույթ ունենալ Ասթանայում քաղաքական դրդապատճառներով». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
  16. Full cast and crew for The Adventures of Baron Munchausen

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթինգ» հոդվածին։