The Police

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Police
Ժանրերռոք, նոր ալիք, Պոստ փանկ և reggae rock?
Գործունեություն1977 - 1986
ԼեյբլA&M Records և Illegal Records?
ԱնդամակցությունՌոքնռոլի փառքի սրահ
Պարգևներ
Գրեմմի
Կայքthepolice.com
 The Police (musical group) Վիքիպահեստում

The Police (հայերեն՝ Փոլիս), բրիտանական ռոք խումբ, կազմավորված Լոնդոնում 1977 թվականին։ Տրիոն կազմված է բրիտանացիներ Գորդոն Սամներից (Սթինգ) (վոկալ, բաս կիթառ) և Էնդի Սամներսից (կիթառ, վոկալ) և ամերիկացի Ստյուարդ Քոուփլենդից (հարվածայիններ, վոկալ)։ Խումբը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1970-ականների վերջում և դիտարկվում էր որպես նոր ալիքի առաջին խմբերից, որը հաջողություն է ձեռք բերել, ստեղծագործելով ռոք ժանրում` ջազի, փանկի և ռեգիի տարրերով։ Խմբի «Synchronicity» ալբոմը 1983 թվականին բրիտանական և ամերիկյան չարթերում առաջին հորիզոնականն է զբաղեցրել և միայն ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան ութ միլիոն օրինակով։

Չնայած նրան, որ խմբի լուծարման մասին երբեք չի հայտարարվել, խումբը, բացի 1986 թվականի կարճատև վերամիավորումից, համատեղ աշխատանքը դադարեցրել է 1984 թվականի մարտին։ 2007 թվականին նրանք վերամիավորվել են «Roxanne» հիթային սինգլի երեսուն ամյակի կապակցությամբ համաշխարհային շրջագայություն կատարելու համար, որը տևել է մինչև 2008 թվականի օգոստոսը։ Խմբի գործունեության ընթացքում ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան հիսուն միլիոն ալբոմ, ինչպես նաև իրենց շրջագայության շնորհիվ խումբը դարձել է 2008 թվականի ամենաբարձր վարձատրվող արտիստները[1]։ Rolling Stone ամսագրի «Բոլոր ժամանակների լավագույն 100 արտիստներ» ցանկում խումբը զբաղեցրել է 70-րդ հորիզոնականը[2]։ 2003 թվականին The Police խումբը ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում։ Խումբը ունի Գրեմմիի վեց մրցանակ։ Խմբի չորս ալբոմներն ընդգրկվել են Rolling Stone ամսագրի «Բոլոր ժամանակների լավագույն 500 ալբոմներ» ցանկում։

2019 թվականի հունիսի 25-ին The New York Times Magazine-ը The Police խմբին ընդգրկել է հարյուրավոր այն կատարողների մեջ, որոնց նյութերը ոչնչացվել են 2009 թվականի Universal Studios Hollywood ստուդիայի հրդեհի ժամանակ[3]։

Նախկին անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Outlandos d'Amour (1978)
  • Reggatta de Blanc (1979)
  • Zenyatta Mondatta (1980)
  • Ghost in the Machine (1981)
  • Synchronicity (1983)

Համերգային շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Police Around the World Tour (1977-1980)
  • Zenyatta Mondatta Tour (1980-1981)
  • Ghost in the Machine Tour (1981-1982)
  • Synchronicity Tour (1983-1984)
  • The Police Reunion Tour (2007-2008)

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Brit Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982` Լավագույն բրիտանական խումբ
  • 1985` Երաժշտության մեջ ակնառու ներդրում

Գրեմմի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980` Լավագուն ռոք գործիքային ելույթ` «Reggatta de Blanc»
  • 1981` Լավագույն ռոք վոկալային ելույթ դուոյի կամ խմբի վողմից` «Don't Stand So Close to Me»
  • 1981` Լավագուն ռոք գործիքային ելույթ` «Behind My Camel»
  • 1983` Տարվա երգ` «Every Breath You Take»
  • 1983` Լավագույն փոփ վոկալային ելույթ դուոյի կամ խմբի վողմից` «Every Breath You Take»
  • 1983` Լավագույն ռոք վոկալային ելույթ դուոյի կամ խմբի վողմից` «Synchronicity II»

Juno Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Առաջադրված Անվանակարգ Արդյունք
1984 Synchronicity Լավագույն միջազգային ալբոմ Հաղթանակ

People's Choice Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Առաջադրված Անվանակարգ Աշխատանք
2008 Ինքն իրենց Սիրելի վերամիավորված

շրջագայություն

Հաղթանակ

Ռոքնռոլի փառքի սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ ցանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զբաղեցրել է 70-րդ հորիզոնականն Rolling Stone ամսագրի «Բոլոր ժամանակների լավագույն 100 արտիստներ» ցանկում[5]։
  • Զբաղեցրել է 40-րդ հորիզոնականն VH1-ի «Բոլոր ժամանակների լավագույն 100 արտիստներ» ցանկում[6]։

Ծանոթագրությունսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Madonna News – The Police Are Considerably Richer Than You»։ idiomag։ 2008-09-26։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-16-ին։ Վերցված է 2008-09-26 
  2. «Police fan bands go on patrol»։ BBC News։ 2007-05-28 
  3. Rosen Jody (2019-06-25)։ «Here Are Hundreds More Artists Whose Tapes Were Destroyed in the UMG Fire»։ The New York Times։ Վերցված է 2019-06-28 
  4. Inductee List, Rock and Roll Hall of Fame. Retrieved 24 July 2009.
  5. Stone Rolling, Stone Rolling (2010-12-03)։ «100 Greatest Artists»։ Rolling Stone (en-US)։ Վերցված է 2020-04-13 
  6. «VH1 100 Greatest Artists Of All Time»։ Stereogum։ 2010-09-03։ Վերցված է 2020-04-13 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]