Բեք վոկալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երկու բեք վոկալիստ նվագակցում են մենակատարին

Բեք վոկալ (անգլ.՝ backing vocal, բառացի՝ հետևի պլանի վոկալ), կամ ձայնակցում, երգային կատարում, որը ուղեկցում է հիմնական վոկալային պարտիան։

Բեք վոկալիստ (անգլ.՝ backing vocalist, backup singer, background singer), մարդ, ով երգելով նվագակցում է սոլո վոկալիստին։ Ալբոմների ձայնագրման ժամանակ հաճախ բեք վոկալիստի դերը կատարում է նույն մարդը, ով երգել է վոկալային պարտիան։ Շատ գլխավոր վոկալիսնտեր նախընտրում են այս մոտեցումը, քանի որ նրանց սեփական հարմոնիան լավ է ներդաշնակվելու գլխավոր վոկալի հետ։ Դրա վառ օրինակներից մեկը Ֆրեդի Մերկուրին է Queen խմբից, ով երգում է «Bohemian Rhapsody»-ի բեք վոկալային պարտիան վրադրման մեթոդով[1]։

Դրա հետ մեկտեղ կենդանի ելույթների ժամանակ այդ դերը փոխանցվում է խմբի անդամներից ուրիշին կամ հատուկ հրավիրված երգիչներին, կամ էլ այն կատավում է ի շնորհիվ ֆոնոգրամային հնչունավորման ավելացման։ Որպես կանոն բեք վոկալը ներկա է լինում ստեղծագործության կարճ մասերում և երկրորդում է գլխավոր վոկալին։ Դրա վառ օրինակ են կայանում կրկներգերը։ Սակայն, բացի գլխավոր գծին աջակցելուց, բեք վոկալը նաև որպես կոնտրաստ է կարող ծառայել։ Հաճախ, ռոք երաժշտության մեջ, եթե բեք վոկալային գծի կատարողը չի կրկնորդում գլխավոր վոկալային պարտիան, նա կատարում է դրա տերցիան։

Տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեք վոկալիստների այլընտրական տերմիններ՝ բեք երգիչ, բեք վոկալ, լրացուցիչ վոկալ (Միացյալ Նահանգներում

Կարիերայի աճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես բեք վոկալիստ աշխատելը կարող է վոկալիստին բեմի վրա աշխատանքի փորձ և վոկալային պատրաստություն տալ, ինչը անհրաժեշտ է գլխավոր վոկալիստ դառնալու համար։ Մի շարք գլխավոր վոկալիստներ, ինչպիսիք են Էյս Ֆրելին, Ռիչարդ Մարքսը, Մրայա Քերին, Շերը, Փինքը, Ուիթնի Հյուսթոնը, Դեյվ Գրոլը, Ջեյսոն Նյուսթեդը և Էլթոն Ջոնը, սկսել են կարիերան որպես բեք վոկալիստներ կամ երգել են երգչախմբերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. McAlpine Fraser (հոկտեմբերի 10, 2015)։ «10 Things You May Not Know About Queen's 'Bohemian Rhapsody'»։ BBC America։ Վերցված է մայիսի 16, 2017