Եվրատեսիլ 2009 երգի մրցույթ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Եվրատեսիլ 2009 երգի մրցույթը եղել է «Եվրատեսիլի» 54-րդ մրցույթը։ Այն անց է կացվել 2009 թվականի մայիսի 12 մինչև մայիսի 16-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի «Օլիմպիական» մարզահամալիրում։
Մրցույթում հաղթող է ճանաչվել Նորվեգիան ներկայացնող Ալեքսանդր Ռիբակը իր «Fairytale» երգով, ով հավաքեց ռեկորդակային 387 միավոր։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել Իսլանդիան ներկայացնող մասնակիցը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ադրբեջան ներկայացնող դուետը։
Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 12-ին, երկրորդը մայիսի 14-ին, իսկ եզրափակիչը անցկացվել է մայիս 16-ին։
Վայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցույթը տեղի է ունեցել Ռուսաստանում, քանի որ 2008 թվականի մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Դիմա Բիլանը իր «Believe» երգով ճանաչվել է հաղթող և Ռուսաստանին տվել է հնարավորություն հյուրընկալելու հաջորդ տարվա մրցույթը։
Մրցույթը Օլիմպիսկիյ սպորտային համալիրում անցկացնելու առաջարկը եղել է Ռուսաստանում մրցույթը հեռարձակող «Առաջին ալիքի» կողմից, և ԵՀՄ-ն 2008 թվականի սեպտեմբերի 13-ին հաստատում է որ մրցույթը անցկացվելու է հենց այդ համալիրում։
Վիզուալ դիզայն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցույթի լոգոն ներկայացվել է 2009 թվականի հունվարի 30-ին հյուրընկալող հեռուստաընկերութուն՝ «Առաջին ալիքի» կողմից։ Մրցույթի լոգոն հիմնվում է «Հազարան Բլբուլ» թռչունի պատկերի վրա, որը կարող է օգտագործվել տարբեր գույներով։ 2009-ը միակ տարին էր սկսած 2001 թվականի մրցույթից երբ մրցույթը չուներ կարգախոս։
Մրցույթի բեմի դիզայներն է Ջոն Կեյսին, որը նախկինում նույնպես եղել է Եվրատեսիլի բեմերից մեկի դիզայները։ Բեմը գրեթե ամբողջությամբ կազմված է տարբեր տեսակի LED էկրաններից, են կարող են իրականացնել տեղափոխություն բեմի վրա։
Ինչպես նախորդ տարիներին, 2009 թվականին նույնպես ցանկացած երկրի ելույթից առաջ ցուցադրվում էր տեսաբացիկ, որոնք ցուցադրվում էին հետևյալ կերպ.
- Ամենասկզբում երկրանին հայտնվում է Միսս Աշխարհ 2008-ի հաղթող Քսենիա Շուխինովան։
- Այնուհետև գրքի էջերի տեսքով ցուցադրվում է տվյալ երկրի հայտնի կառույցները և լանդշաֆտները։
- Հաջորդ կադրում էկրանին կրկին հայտնվում է Քսենիա Շուխինովան, որը իր գլխին կրում է տվյալ երկրի հայտնի կառույցները, և նրա հագուստին հայտնվում է ներկայացող երկրի դրոշի գույները։
- Բոլոր տեսաբացիկները ավարտվում են որևէ մի արտահայտությամբ որը ռուսերեն և անգլերեն գրվում է էկրանին (օրինակ՝ Сибирь և Siberia)։
Ֆորմատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել մայիսի 16-ին Մոսկվայի Օլիմպիսկիյ փակ մարզադաշտում։ Մինչև եզրափակիչ փուլը, նաև տեղի են ունեցել երկու կիսաեզրափակիչների փուլերը մայիսի 12-ին և 14-ին։ Առաջին կիսաեզրափակչին մասնակցել են 18 երկիր, իսկ երկրորդ կիսաեզրափակչին 19 երկիր։ Յուրաքանչյուր կիսաեզրափակիչներից եզրափակիչ են անցել 10 երկրներ, որոնց եզրափակչում միանում են նաև «Մեծ քառյակի» երկրները։
Քվեարկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն նախորդ տարվա երբ քվեարկելու իրավունք ուներ միայն հեռուստադիտողը, 2009-ին որոշվեց որ քվեարկության ձայները որոշվելու է հեռուստադիտող և ժյուրիի քվեարկության 50/50 համադրությամբ։ Յուրաքանչյուր կիսաեզրափակչից եզրափակիչ են անցնում 9 ամենաշատ ձայներ ստացած երկրները, իսկ 1 երկրի որոշում է ժյուրին։
Յուրաքանչյուր երկիր գնահատում է 10 երկրի 1-7, 8, 10 և 12 միավորներով։ Լավագույն երգը ստանում է 12 միավոր, երկրորդ լավագույն երգը՝ 10, երրորդը՝ 8 և այդպես շարունակ։
Վիճակահանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիսաեզրափակիչների վիճակահանությունը կայացել է 2009 թվականի հունվարի 30-ին։ Այդ օրը որոշվել է թե որ երկրներն են հանդես գալու առաջին և երկրորդ կիսաեզրափակիչներում։ Մասնակից երկրներից միայն «Մեծ քառյակի» երկրները և հյուրընկալող երկիր Ռուսաստանը չի մասնակցել վիճակահանությանը, քանի որ այդ երկրները ավտոմատ հայտնվել են եզրափակիչ փուլում։
Կիսաեզրափակիչների երկրների ելույթների հերթականությունը որոշվել է մարտի 16-ին կայացած վիճակահանության ընթացքում։
Արկղ 1 | Արկղ 2 | Արկղ 3 |
---|---|---|
Արկղ 4 | Արկղ 5 | Արկղ 6 |
Արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին կիսաեզրափակիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 12-ին։
- Մեծ Բրիտանիան և Գերմանիան քվեարկել են այս կիսաեզրափակչում։
№ | Երկիր | Լեզուն | Արտիստ | Երգ | Միա- վոր |
Ար- դյունք |
---|---|---|---|---|---|---|
01 | Չեռնոգորիա | անգլերեն | Անդրեա Դեմիրովիչ | «Just Get Out of My Life» | 44 | 11 |
02 | Չեխիա | անգլերեն, գնչուերեն | Gipsy.cz | «Aven Romale» | 0 | 18 |
03 | Բելգիա | անգլերեն | Պատրիկ Ուեշ | «Copycat» | 1 | 17 |
04 | Բելառուս | անգլերեն | Պյոտր Էլֆիմով | «Eyes That Never Lie» | 25 | 13 |
05 | Շվեդիա | ֆրանսերեն, անգլերեն | Մալենա Էռման | «La Voix» | 105 | 4 |
06 | Հայաստան | անգլերեն, հայերեն | Ինգա և Անուշ | «Ջան Ջան» | 99 | 5 |
07 | Անդորրա | կատալոներեն, անգլերեն | Սյուզաննա Գեորգի | «La Teva Decisió» | 8 | 15 |
08 | Շվեյցարիա | անգլերեն | Lovebugs | «The Highest Heights» | 15 | 14 |
09 | Թուրքիա | անգլերեն | Հադիսե | «Düm Tek Tek» | 172 | 2 |
10 | Իսրայել | անգլերեն, արաբերեն, եբրայերեն | Նոա և Միրա Ավադ | «There Must Be Another Way» | 75 | 7 |
11 | Բուլղարիա | անգլերեն | Կրասիմիր Ավրամով | «Illusion» | 7 | 16 |
12 | Իսլանդիա | անգլերեն | Յոհաննա | «Is It True?» | 174 | 1 |
13 | Մակեդոնիա | մակեդոներեն | Next Time | «Nešto što kje ostane» | 45 | 10 |
14 | Ռումինիա | անգլերեն | Էլենա Գեորգե | «The Balkan Girls» | 67 | 7 |
15 | Ֆինլանդիա | անգլերեն | Waldo's People | «Lose Control» | 42 | 12 |
16 | Պորտուգալիա | պորտուգալերեն | Flor-de-Lis | «Todas as ruas do amor» | 70 | 8 |
17 | Մալթա | անգլերեն | Կիարա | «What If We» | 86 | 6 |
18 | Բոսնիա և Հերցեգովինա | սերբախորվաթերեն | Regina | «Bistra Voda» | 125 | 3 |
Երկրորդ կիսաեզրափակիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 14-ին։
- Ֆրանսիան և Ռուսաստանը քվեարկել են այս կիսաեզրափակչում։ Նախատեսված էր որ նաև Իսպանիան պետք է քվեարկի այս կիսաեզրափակչում, սակայն մրցույթը Իսպանիայում ուշ հեռարձակման պատճառով քվեարկեց միայն ժյուրին։
№ | Երկիր | Լեզուն | Արտիստ | Երգ | Միա- վոր |
Ար- դյունք |
---|---|---|---|---|---|---|
01 | Խորվաթիա | խորվաթերեն | Իգոր Ցուկրով և Անդրեա | «Lijepa Tena» | 33 | 13 |
02 | Իռլանդիա | անգլերեն | Շինեյդ Մալվի և Բլեք Դեյսի | «Et Cetera» | 52 | 11 |
03 | Լատվիա | ռուսերեն | Ինտարս Բուսուլիս | «Probka» | 7 | 19 |
04 | Սերբիա | սերբերեն | Մարկո Կոն և Միլան Նիկոլիչ | «Cipela» | 60 | 10 |
05 | Լեհաստան | անգլերեն | Լիլիդա Կոպանյա | «I Don't Wanna Leave» | 43 | 12 |
06 | Նորվեգիա | անգլերեն | Ալեքսանդր Ռիբակ | «Fairytale» | 201 | 1 |
07 | Կիպրոս | անգլերեն | Քրիստինա Մետաքսա | «Firefly» | 32 | 14 |
08 | Սլովակիա | սլովակերեն | Կամիլ Միկուլչիկ և Նէլա Պոցիսկովա | «Leť tmou» | 8 | 18 |
09 | Դանիա | անգլերեն | Նիլս Բրինկ | «Believe Again» | 69 | 8 |
10 | Սլովենիա | անգլերեն, սլովեներեն | Quartissimo և Մարտինա Մայերլե | «Love Symphony» | 14 | 16 |
11 | Հունգարիա | անգլերեն | Զոլի Ադոկ | «Dance with Me» | 16 | 15 |
12 | Ադրբեջան | անգլերեն | Արաշ և Այսել | «Always» | 180 | 2 |
13 | Հունաստան | անգլերեն | Սակիս Ռուվաս | «This Our Night» | 110 | 4 |
14 | Լիտվա | անգլերեն, ռուսերեն | Սաշա Սոն | «Love» | 66 | 9 |
15 | Մոլդովա | ռումիներեն, անգլերեն | Նելլի Չոբանու | «Hora din Moldova» | 106 | 5 |
16 | Ալբանիա | անգլերեն | Կեյսի Տոլա | «Carry me in your dreams» | 73 | 4 |
17 | Ուկրաինա | անգլերեն | Սվետլանա Լոբոդա | «Be My Valentine!» | 80 | 6 |
18 | Էստոնիա | էստոներեն | Urban Symphony | «Rändajad» | 115 | 3 |
19 | Նիդերլանդներ | անգլերեն | Դե Թոփփերս | «Shine» | 11 | 17 |
Եզրափակիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եզրափակիչ փուլը կայացել է մայիսի 16-ին։
№ | Երկիր | Լեզուն | Արտիստ | Երգ | Միա- վոր |
Ար- դյունք |
---|---|---|---|---|---|---|
01 | Լիտվա | անգլերեն, ռուսերեն | Սաշա Սոն | «Love» | 23 | 23 |
02 | Իսրայել | անգլերեն, արաբերեն, եբրայերեն | Նոա և Միրա Ավադ | «There Must Be Another Way» | 53 | 16 |
03 | Ֆրանսիա | ֆրանսերեն | Պատրիսիա Կաաս | «Et s'il fallait le faire» | 107 | 8 |
04 | Շվեդիա | ֆրանսերեն, անգլերեն | Մալենա Էռման | «La Voix» | 33 | 21 |
05 | Խորվաթիա | խորվաթերեն | Իգոր Ցուկրով և Անդրեա | «Lijepa Tena» | 45 | 18 |
06 | Պորտուգալիա | պորտուգալերեն | Flor-de-Lis | «Todas as ruas do amor» | 57 | 15 |
07 | Իսլանդիա | անգլերեն | Յոհաննա | «Is It True?» | 218 | 2 |
08 | Հունաստան | անգլերեն | Սակիս Ռուվաս | «This Our Night» | 120 | 4 |
09 | Հայաստան | անգլերեն, հայերեն | Ինգա և Անուշ | «Ջան Ջան» | 92 | 10 |
10 | Ռուսաստան | ռուսերեն, ուկրաիներեն | Անաստասիա Պրիխոդկո | «Mamo» | 91 | 11 |
11 | Ադրբեջան | անգլերեն | Արաշ և Այսել | «Always» | 207 | 3 |
12 | Բոսնիա և Հերցեգովինա | սերբախորվաթերեն | Regina | «Bistra Voda» | 106 | 9 |
13 | Մոլդովա | ռումիներեն, անգլերեն | Նելլի Չոբանու | «Hora din Moldova» | 69 | 14 |
14 | Մալթա | անգլերեն | Կիարա | «What If We» | 31 | 22 |
15 | Էստոնիա | էստոներեն | Urban Symphony | «Rändajad» | 129 | 6 |
16 | Դանիա | անգլերեն | Նիլս Բրինկ | «Believe Again» | 74 | 13 |
17 | Գերմանիա | անգլերեն | Ալեքս Քրիստենսեն և Օսկար Լոյա | «Miss Kiss Kiss Bang» | 35 | 20 |
18 | Թուրքիա | անգլերեն | Հադիսե | «Düm Tek Tek» | 177 | 4 |
19 | Ալբանիա | անգլերեն | Կեյսի Տոլա | «Carry me in your dreams» | 48 | 17 |
20 | Նորվեգիա | անգլերեն | Ալեքսանդր Ռիբակ | «Fairytale» | 387 | 1 |
21 | Ուկրաինա | անգլերեն | Սվետլանա Լոբոդա | «Be My Valentine!» | 76 | 12 |
22 | Ռումինիա | անգլերեն | Էլենա Գեորգե | «The Balkan Girls» | 40 | 19 |
23 | Մեծ Բրիտանիա | անգլերեն | Ջեյդ Յուեն | «It's My Time» | 173 | 5 |
24 | Ֆինլանդիա | անգլերեն | Waldo's People | «Lose Control» | 22 | 25 |
25 | Ֆինլանդիա | անգլերեն | Սորայա Արնելաս | «La noche es para mí» | 22 | 25 |
Վերադարձած արտիստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտիստ | Երկիր | Տարի |
---|---|---|
Սակիս Ռուվաս | Հունաստան | 2004 |
Կիարա | Մալթա | 1998, 2005 |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարսել Բեզենոսի մրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարսել Բեզենոսի անվան մրցանակը տրվում է շվեդացի պրոդյուսեր Քրիստեր Բյորկմանի կողմից սկսած 2002 թվականի մրցույթից։ Մրցանակը տրվում է երեք անվանակարգերում հաղթողերին. Արտիստիզմի մրցանակ, կոմպոզիտորի մրցանակ և մամլո մրցանակ։
Անվանակարգ | Երկիր | Երգ | Կատարող(ներ) | Կոմպոզիտոր(ներ) |
---|---|---|---|---|
Արտիստիզմի մրցանակ | Ֆրանսիա | «Et s'il fallait le faire» | Պատրսիս Կաաս | Անսե Լազիո, Ֆրեդ Բլոնդին |
Կոմպոզիտորի մրցանակ | Բոսնիա և Հերցեգովինա | «Bistra voda» | Regina | Ալեքսանդր Չովիչ |
Մամլո մրցանակ | Նորվեգիա | «Fairytale» | Ալեքսանդր Ռիբակ | Ալեքսանդր Ռիբակ |
Բարբարա Դեքսի մրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարբարա Դեքսի մրցանակը տրվում է բելգիացի երգչուհի Բարբարա Դեքսի անունից որը «Iemand als jij» երգով ներկայացրել է Բելգիան Եվրատեսիլ 1993 երգի մրցույթում։ Մրցանակը տրվում է այն արտիստին որը eurovisionhouse.nl կայքի կողմից անցկացրած քվեարկության արդյունքում ճանաչվում է հաղթող որպես ամենավատ հագնված արտիստ։ Ստորև ներկայացված են 2009-ի թոփ 5 ամենաշատ ձայներ ստացած արտիստները.
Երկիր | Կատարող | Ձայներ |
---|---|---|
Հունգարիա | Զոլի Ադոկ | 199 |
Չեխիա | Gypsy.cz | 159 |
Բուլղարիա | Կրասիմիր Ավրամով | 140 |
Ալբանիա | Կեյսի Տոլա | 115 |
Նիդերլանդներ | Դե Թոփփերս | 66 |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրատեսիլ 2009 երգի մրցույթ» հոդվածին։ |
|
|