Dance with Me (երգ, Զոլի Ադոկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Dance with Me
Եվրատեսիլ 2009-ի երգ
ԵրկիրՀունգարիա
Երգիչ(ներ)Զոլի Ադոկ
ԼեզուԱնգլերեն
Երգահան(ներ)Զե Սզաբո
Բառերի հեղինակ(ներ)Կասաի
Արդյունքներ
Կիսաեզրափակչի արդյունք15
Կիսաեզրափակչի միավորներ16
Ներկայանալու ժամանակագրություն
◄ Candlelight (2008)   
What About My Dreams? (2011) ►

Dance with Me (Պարիր ինձ հետ), հունգարացի երգիչ Զոլի Ադոկի երգն է Եվրատեսիլ 2009 երգի մրցույթի համար։ Երգի բառերի հեղինակն է՝ Կասաին, իսկ երաժշտության հեղինակը՝ Զե Սզաբոն։ 2008 թվականի հոկտեմբերին երգը ընդգրկվել է Զոլիի՝ «Tánclépés» դեբյուտային ալբոմում։

Երգը Հունգարիայի Եվրատեսիլի ազգային ընտրությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, սակայն առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը որակազրկվում է իսկ երկրորդ հորիզոնականում գտնվող մասնակիցը հրաժարվում է ներկայացնել երկիրը և արդյունքում Զոլին իր Dance with Me երգով հաղթող է ճանաչվում և հնարավորություն ստանում ներկայացնելու Հունգարիան Եվրատեսիլ 2009 երգի մրցույթում։

Նախքան Եվրատեսիլի կիսաեզրափակիչ փուլին մասնակցելը մայիսի 6-ին Զոլին մրցույթի բեմում կատարում է իր առաջին փորձը իսկ մայիսի 9-ին երկրորդ փորձը։

Երգը Եվրատեսիլում ներկայացվում է մայիսի 14-ին՝ երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ՝ 11-րդ համարի ներքո և չի անցնում եզրափակիչ փուլ՝ զբաղեցնելով է 15-րդ հորիզոնականը 16 միավորով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]