Dance with Me (երգ, Զոլի Ադոկ)
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Dance with Me | |
|---|---|
| Եվրատեսիլ 2009-ի երգ | |
| Երկիր | Հունգարիա |
| Երգիչ(ներ) | Զոլի Ադոկ |
| Լեզու | Անգլերեն |
| Երգահան(ներ) | Զե Սզաբո |
| Բառերի հեղինակ(ներ) | Կասաի |
| Արդյունքներ | |
| Կիսաեզրափակչի արդյունք | 15 |
| Կիսաեզրափակչի միավորներ | 16 |
| Ներկայանալու ժամանակագրություն | |
| ◄ Candlelight (2008) | |
| What About My Dreams? (2011) ► | |
Dance with Me (Պարիր ինձ հետ), հունգարացի երգիչ Զոլի Ադոկի երգն է Եվրատեսիլ 2009 երգի մրցույթի համար։ Երգի բառերի հեղինակն է՝ Կասաին, իսկ երաժշտության հեղինակը՝ Զե Սզաբոն։ 2008 թվականի հոկտեմբերին երգը ընդգրկվել է Զոլիի՝ «Tánclépés» դեբյուտային ալբոմում։
Երգը Հունգարիայի Եվրատեսիլի ազգային ընտրությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, սակայն առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը որակազրկվում է իսկ երկրորդ հորիզոնականում գտնվող մասնակիցը հրաժարվում է ներկայացնել երկիրը և արդյունքում Զոլին իր Dance with Me երգով հաղթող է ճանաչվում և հնարավորություն ստանում ներկայացնելու Հունգարիան Եվրատեսիլ 2009 երգի մրցույթում։
Նախքան Եվրատեսիլի կիսաեզրափակիչ փուլին մասնակցելը մայիսի 6-ին Զոլին մրցույթի բեմում կատարում է իր առաջին փորձը իսկ մայիսի 9-ին երկրորդ փորձը։
Երգը Եվրատեսիլում ներկայացվում է մայիսի 14-ին՝ երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ՝ 11-րդ համարի ներքո և չի անցնում եզրափակիչ փուլ՝ զբաղեցնելով է 15-րդ հորիզոնականը 16 միավորով։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||