Զոլի Ադոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զոլի Ադոկ
Ծնվել էմարտի 22, 1976 (48 տարեկան)
Սեգեդ, Հունգարիա
ԵրկիրՀունգարիա Հունգարիա, Սեգեդ
Ժանրերփոփ
ՄասնագիտությունԵրգիչ, դերասան, պարող
Գործիքներվոկալ
Կայքadokzoli.hu

Զոլի Ադոկ (հունգարերեն` Ádok Zoltán, մարտի 22, 1976(1976-03-22)[1], Սեգեդ, Հունգարիա), հունգարացի երգիչ, դերասան և պարող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոլի Ադոկը ծնվել է 1976 թվականի մարտի 22-ին Հունգարիայի Սեգեդ քաղաքում։ Նա իր ընտանիքի երկրորդ երեխան է, ունի 1 քույր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոլիի կարիերան սկսվել է 2000 թվականին, երբ ավարտում է իր ուսումը պարի և երաժշտության ընկերությունում և մեկնում շրջագայությունների` որպես պարող և երգիչ։

2008 թվականին Զոլին թողարկում է իր առաջին՝ Tánclépés դեբյուտային ալբոմը։ Հաջորդ տարի Զոլին հանդես է գալիս որպես դերասան՝ Álom.net ֆիլմում։ Նա նաև կատարում է այդ ֆիլմի սաունդթրեքը։

2009 թվականի փետրվարի 23-ին Dance with Me երգով ընտրվում է Հունգարիայի ներկայացուցիչ Եվրատեսիլ 2009 երգի մրցույթում։ Նա մրցույթի կիսաեզրափակիչ փուլում զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը, ինչը թույլ չի տալիս, որ նա անցնի եզրափակիչ փուլ։

2011 թվականին Զոլին թողարկում է իր երկրորդ ալբոմը, որն անվանված է՝ Három álom:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ալբոմ
2008 Tánclépés
2011 Három álom

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Սինգլ
2009 "Dance With Me"
2010 "Why Don't You"
2011 "Harom Alom"

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Discogs — 2000.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]