Սակիս Ռուվաս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սակիս Ռուվաս | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | հուն․՝ Αναστάσιος Ρουβάς |
Նաև հայտնի է որպես | Σάκης Ρουβάς և Sakis Rouvas |
Ծնվել է | հունվարի 5, 1972 (49 տարեկան) Մանդոուկի, Կորֆու, Հունաստան |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ երաժշտություն, ռոք, ռիթմ էնդ բլյուզ և սոուլ |
Մասնագիտություն | երգիչ, երգահան, դերասան, մոդել |
Գործիքներ | կիթառ, դաշնամուր և վոկալ |
Լեյբլ | PolyGram Greece Minos EMI Universal Music France |
Ամուսին | Katia Zygouli? |
Պարգևներ | MTV Europe Music Award for Best Greek Act? |
Կայք | sakisrouvas.com |
Sakis Rouvas Վիքիպահեստում |
Սակիս Ռուվաս (հունարեն՝ Σάκης Ρουβάς, հունվարի 5, 1972[1], Կերկիրա, Corfu Prefecture, Հոնիական կղզիներ, Ionian Islands, Հունաստան[1]), հույն երգիչ, երգահան, դերասան և մոդել։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սակիս Ռուվասը ծնվել է 1972 թվականի հունվարի 5-ին հունական Կորֆու կղզում: 10 տարեկանում մասնակցել է առաջին թատերական ներկայացմանը՝ Կորֆում։ Հետագայում ոգեշնչվելով Էլվիս Փրեսլիի արվեստով, սովորում է նվագել կիթառ և լսում է արտասահմանյան երաժշտություն։
1984 թվականին երբ Սակիսի ծնողները ամուսնալուծվում են, նա իր հոր և եղբոր հետ տեղափոխվում է այլ կղզի, որտեղ Սակիսը աշխատում է տարբեր աշխատատեղերում, որպեսզի ապահովի ընտանիքի ապրուստը։
15 տարեկանից Սակիսը զբաղվում է սպորտով և ընդգրկվում Հունաստանի ազգային մարմնամարզության թիմում։
2004 թվականին մասնակցում է Եվրատեսիլ 2004-ին, ներկայացնելով Հունաստանը «Shake It» երգով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Մեկ տարի անց երբ Եվրատեսիլ 2005-ում Հունաստանը հաղթում է, հաջորդ տարվա մրցույթը անցկացվում է Աթենքում և մրցույթի հաղորդավարներն են դառնում Սակիսը Մարիա Մենոունոսի հետ միասին։
2009 թվականին Սակիսը կրկին վերադառնում է մրցույթ և ներկայացնում է «This Is Our Night» երգը, որը մրցույթի եզրափակիչ փուլում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Սակիսը իր առաջին ալբոմը թողարկել է 1991 թվականին՝ կնքելով պայմանագիր PolyGram ընկերության հետ։
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- ↑ 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #13536762X // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.