Դիմա Բիլան
Դիմա Բիլան | |
---|---|
![]() Դիմա Բիլանը 2008 թվականի Եվրատեսիլից հետո | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Дима Билан |
Ի ծնե անուն | Վիկտոր Նիկոլաևիչ Բիլան |
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1981 (37 տարեկան) Մոսկովսկի, Ուստ Ջեգուտա, Կարաչայ-Չերքեզիա ինքնավար մարզ, Ստավրոպոլի երկրամաս, ԽՍՀՄ |
Երկիր | Ռուսաստան |
Ժանրեր | փոփ, R&B, սինտի փոփ |
Մասնագիտություն | երգիչ, երգահան, դերասան |
Երգչաձայն | լիրիկական տենոր |
Գործիքներ | ստեղնաշարային գործիքներ և վոկալ |
Գործունեություն | 2000 - այժմ |
Լեյբլ | «Gala Records» (2003-2007) «EMI» (2006, 2008) «Мистерия звука» (2008) «Universal Music Group |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Կապված | Թիմբալենդ Անասթեյշա Նելի Ֆուրտադո Ջիմ Բինզ Danja Ռայան Թեդեր Էդվին Մարտոն Եվգենի Պլյուշչնեկո Յանա Ռուդկովսկայա Յուլիա Վոլկովա |
Պարգևներ | Zasloužilý umělec Kabardsko-Balkarské republiky?, Národní umělec Kabardsko-Balkarské republiky? և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ |
Կայք | bilandima.ru |
Dima Bilan Վիքիպահեստում |
Դիմա Նիկոլայի Բիլան[1] (ծննդյան օրվանից անունը մինչ 2008 թվականի հունիս՝ Վիկտոր Նիկոլայի Բելան, ծնվ. 1981 թվականի դեկտեմբերի 24, գյուղ Մոսկովսկի, Ուստ Ջեգուտա քաղաքի մաս[1], Կարաչայ-Չերքեզիա, Ռուսաստան, ԽՍՀՄ), ռուս երգիչ, առավել հայտնի որպես Դիմա Բիլան: 2008 թվականի հունիսին մականունը դարձել է իր իսկական անունն ու ազգանունը[2]:
Դիմա Բիլանը ներկայացրել է Ռուսաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում երկու անգամ. 2006 թվականին «Never Let You Go» երգով՝ գրավելով երկրորդ հորիզոնական, և 2008 թվականին «Believe» երգով՝ գրավելով առաջին հորիզոնականը և դառնալով առաջին ռուս երգիչը, որ հաղթել է Եվրատեսիլ մրցույթը։
Դիմա Բիլանը Կաբարդա-Բալկարիայի (2006), Չեչնիայի (2007), Ինգուշիայի (2007) վաստակավոր արտիստ է և Կաբարդա-Բալկարիայի ժողովրդական արտիստ (2008)։
Դիմա Բիլանը ծրագրում է դառնալ կոսմիկ զբոսաշրջիկ[3]:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրը՝ Նիկոլայ Միխայիլի Բելան, աշխատել է մեխանիկ[1], ճարտարագետ[4]:
- Մայրը՝ Նինո Դմիտրիի Բելան, աշխատել է ջերմոցներում[1], ապա՝ սոցիալական ոլորտում[4]:
Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիտյա Բելանը ծնվել է 1981 թվականի դեկտեմբերի 24-ին Ուստ Ջեգուտա քաղաքում (Կարաչայ-Չերքեզիա)։ Մեկ տարի անց ընտանիքը տեղափոխվել է Նաբերեժնի Չելնի, ևս 5 տարի անց՝ Մայսկի քաղաք (Կաբարդա-Բալկարիա), որտեղ Վիտյան մինչև 9-րդ դասարան սովորել է երկրորդ դպրոցում, հետո ավարտել է միջնակարգ կրթությունը № 14 դպրոցում[4]:
Հինգերորդ դասարանում Վիկտորն ընդունվել է երաժշտական դպրոց, որտեղ ավարտել է ակորդեոնի դասարան[6]: Մասնակցել է տարբեր երաժշտական մրցույթների և փառատոնների։ 1999 թվականին տեղափոխվել է Մոսկվա «Չունգա Չանգա» փառատոնին մասնակցելու համար, որը նվիրված է եղել Յուրի Էնտինի և Դավիդ Տուխմանովի ստեղծագործությանը։ Վիտյա Բելանը ստացել է դիպլոմը Իոսիֆ Կոբզոնի ձեռքից[6]:
Երաժշտական կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2000-2003՝ Գնեսինների անվան պետական երաժշտական ուսումնարան։ Մասնագիտություն՝ դասական վոկալ։
2001-2002՝ դարձել է «Ֆեստոս» փառատոնի մրցանակակիր։
2003-2005՝ ԳԻՏԻՍ (ընդունվել է միանգամից 2-րդ կուրս)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Շնորհակալություն, Դիմա Նիկոլաևիչ!»
- ↑ «Լինել այնպիսին, ինչպիսին աս. Բիկտոր Բելանը փոխել է անձնագրային տվյալները»։ ՌԻԱ Նովոստի։ 30 հունիսի 2008։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-17-ին։ Վերցված է 2010-09-07
- ↑ «Դիմա Բիլանը ծրագրում էդառնալ առաջին զբոսաշրջիկ արտիստը»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-17-ին
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Вести. Ru // Բիլան Դիմա
- ↑ 5,0 5,1 Դիմա Բիլանի ամուսնություն
- ↑ 6,0 6,1 «Կենսագրությունը Պաշտոնական կայքում» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-17-ին։ Վերցված է 2010-03-10
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ապրող անձինք
- 1981 ծնունդներ
- Դեկտեմբերի 24 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ռուս երգիչներ
- Եվրատեսիլ 2008
- Ռուսաստանի մասնակիցները Եվրատեսիլ երգի մրցույթում
- Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթողներ
- Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի շրջանավարտներ
- «Ոսկե գրամաֆոն» մրցանակի դափնեկիրներ