Եվրատեսիլ 2015 երգի մրցույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվրատեսիլ 2015 երգի մրցույթ
"Building Bridges"
«Կամուրջներ կառուցելով»
Esc2015logo.png
Ամսաթվեր
1-ին կիսաեզրափակիչ Մայիսի 19, 2015
2-րդ կիսաեզրափակիչ Մայիսի 21, 2015
Եզրափակիչ Մայիսի 23, 2015
Հյուրընկալություն
Անցկացման վայր Վիեներ Ստադթալլ,
Վիեննա, Ավստրիա
Հյուրընկալող
հեռուստաալիք
Ավստրիա ORF
Հաղորդավարներ Միրիամ Ուեյշելբրաուն
Էլիս Թումլեր
Արաբելլա Քիսբաուեր
Բացում 1-ին կիսաեզրափակիչ
«Rise Like a Phoenix»-ը կատարվեց
Կոնչիտա Վուրսթի և ORF ռադիոյի
Wien սիմֆոնիկ նվագախմբի կողից,
ղեկավար՝ Պետեր Պեյցիկ
Եզրափակիչ "Building Bridges"-ը
կատարվեց բոլոր հաղորդավարների,
Left Boy խմբի, տեղացի երեխաների
երգչախմբի և ORF ռադիոյի Wien
սիմֆոնիկ նվագախմբի կողից,
ղեկավար՝ Պետեր Պեյցիկ
Ընդմիջման ելույթ 1-ին կիսաեզրափակիչ
«Ընտանի կենդանիները Վիեննայում»
տեսանյութ
Եզրափակիչ Մարտին Գրուբինգեր,
You Are Unstoppable և Firestorm երգերի
կատարում Կոնչիտա Վուրսթի կողմից
Գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդ
Գործադիր պրոդյուսեր Էդգար Բյորմ
Ռեժիսոր Քեթրին Զեքներ
Մասնակցություն
Երկրների թիվ 40
Առաջնելույթ Ավստրալիա Ավստրալիա (հյուր)
Վերադարձել են Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս,
Չեխիա Չեխիա
Սերբիա Սերբիա
Մեկնել են Ուկրաինա Ուկրաինա
Քվեարկություն
Քվեարկության
համակարգ
Յուրաքանչյուր երկիր տալիս է 12,
10, 8-1 միավորներ իր լավագույն
տասնյակին
Հաղթական երգ Շվեդիա «Heroes»
Զրո միավոր Ավստրիա Ավստրիա
Գերմանիա Գերմանիա
2014      Wiki Eurovision Heart (Infobox).svg      2016

«Եվրատեսիլ 2015 երգի մրցույթը» ամենամյա Եվրատեսիլ երգի մրցույթի 60-րդ թողարկումն է։ Մրցույթը կայացել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ այն բանից հետո, երբ Եվրատեսիլ 2014-ում Կոնչիտա Վուրստը հաղթանակ տոնեց։ Սա արդեն երկրորդ անգամ էր, որ մրցույթը հյուրընկալեց Ավստրիան. նախորդ անգամ մրցույթը կրկին տեղի էր ունեցել Վիեննայում 1967 թվականին։ Երկու կիսաեզրափակիչները տեղի են ունեցել մայիսի 19-ին և 21-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 23-ին։ Շոուն վարեցին Միրիամ Ուեյշելբրաունը, Էլիս Թումլերը և Արաբելլա Քիսբաուերը։

Մրցույթին մասնակցել են 40 երկրներ, այդ թվում առաջնելույթ է ունեցել Ավստրալիան, վերադարձել էին Կիպրոսը, Սերբիան և Չեխիան, իսկ Ուկրաինան հրաժարվել էր մասնակցել՝ ֆինանսական և քաղաքական խնդիրների պատճառով։

Համաձայն քվեարկության գործող կարգի՝ 50% հեռուստադիտող/, 50% ժյուրի, մրցույթում հաղթող ճանաչվեց շվեդ Մոնս Զելմերլովը իր «Heroes» երգով։ Շվեդիան դարձավ առաջին երկիրը, որն այս ձևաչափով 2-րդ հաղթանակը տոնեց, և սա երկրի 2-րդ հաղթանակն էր վերջին 4 տարում։ Իտալիան հաղթեց հեռուստադիտողների քվեարկությունում, Ռուսաստանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և Շվեդիան՝ 3-րդ, մինչդեռ ժյուրիի քվեարկությամբ հաղթանակ գրանցեց Շվեդիան, 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Լիտվան, 3-րդը՝ Ռուսաստանը։ Սա առաջին անգամն էր, որ քվեարկության արդյունքում հաղթանակած երկիրը չդարձավ մրցույթի ընդհանուր հաղթող։ Կրկին առաջին անգամ լավագույն եռյակի բոլոր երկրները հավաքեցին 280 և ավելի ձայներ։ Ռուսաստանի "A Million Voices"-ը դարձավ առաջին ոչ հաղթանակած երգը, որ հավաքեց ավելի քան 300 միավոր։ Եվրատեսիլ 2003 երգի մրցույթից հետո Ավստրիան և Գերմանիան եզրափակչում չունեցան որևէ միավոր։ Ավստրիան նաև առաջին հյուրընկալ երկիրն էր, որը միավոր չստացավ։ 2015 թվականի մրցույթի ընթացքում Չեռնոգորիան և Չեխիան գրանցեցին իրենց լավագույն արդյունքները։ Մրցույթն աշխարհում հեռուստադիտողների կողմից գրանցեց ռեկորդային 197 միլիոն դիտում։

Անցկացման վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթի անցկացման դահլիճը, Վիեներ Ստադթալլ, Վիեննա

2014 թվականի օգոստոսի 6-ին ավստրիական ORF հեռուստաընկերությունը հայտարարեց, որ Վիեննան ընտրվել է որպես 2015 թվականին մրցույթը հյուրընկալող քաղաք։ Մրցույթը տեղի է ունենալու Վիեներ Ստադթալլում, որը կարող է տեղավորել մինչև 16,000 մարդ[1]:

Մրցույթը հյուրընկալելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետի ավարտվելուց հետո ORF հայտարարեց, որ 6 քաղաքների 12 դահլիճներ ցանկանում են հյուրընկալել այն[2], սակայն 2014 թվականի հունիսի 21-ին նրանք ներկայացրեցին 3 քաղաքների (Գրաց, Ինսբրուք, Վիեննա) դահլիճներ, որտեղ հյուրընկալումը առավել նպատակահարմար կլիներ[3]: Ի դեպ՝ նախապես որոշված էր, որ մրցույթը տեղի էր ունենալու 2015 թվականի մայիսի 12-ին, 14-ին և 16-ին, սակայն ամսաթվերը փոփոխվեցին՝ թեկնածու քաղաքներին հարմարեցնելու նպատակով[4]:

Քաղաք Դահլիճ Դահլիճի մասին
Գրաց Գրաց Ստադթալլ 2010 թվականին հյուրընկալել է տղամարդկանց հենդբոլի Եվրոպայի առաջնությունը։
Ինսբրուք Օլիմպիաուրլդ 1964 և 1976 թվականների Ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում հյուրընկալել է գեղասահքի և հոկեյի առաջնությունները։
Վիեննա Վիեներ Ստադթալլ,
Սրահ D
Հյուրընկալում է թենիսի ամենամյա Erste Bank Open առաջնությունը և բազում այլ իրադարձություններ տարվա ընթացքում։

Ձևաչափ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթը բաղկացած է երկու կիսաեզրափակիչներից և մեկ եզրափակչից (այս ձևաչափը կիրառվում է 2008 թվականից)։ Յուրաքանչյուր կիսաեզրափակչի առավելագույն ձայներ հավաքած 10 երկրները անցնում են եզրափակիչ, որտեղ նրանց միացավ հյուրընկալող երկիրը՝ Ավստրիան, և մրցույթին հովանավորող երկրները՝ (հայտնի որպես Մեծ Հնգյակ) Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։

2011 թվականին ԵՀՄ-ի կողմից հայտարարվեց, որ վերջիններս սկսել են արխիվացնել բոլոր մրցույթները իրենց արդյունքներով՝ սկսած 1956 թվականից և դրանք կհրապարակվեն մինչև 2015 թվականի մրցույթը[5]: Ավելի ուշ հայտատարվեց, որ արխիվը արդեն պատրաստ է և կհրապարակվի 60-ամյակին։ Արխիվի բովանդակությունը մարդկանց հասանել է Եվրատեսիլի պաշտոնական կայքի միջոցով[6]:

Կիսաեզրափակիչների վիճակահանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակահանությունը, որը սահմանեց երկու կիսաեզրափակիչների մասնակիցներին, տեղի ունեցավ 2015 թվականի հունվարի 26-ին Վիեննայի քաղաքապետարանում (Vienna Rathaus) և հյուրընկալվեց Էնդի Քնոլի ու Կատի Բելլովիչի կողմից[7]: Մասնակից երկրները, բացառությամբ ավտոմատ կերպով եզրափակիչ անցածների (Ավստրիա, Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա), նախապես բաժանվել էին 5 զամբյուղների՝ հիմնվելով նախորդ 10 տարիների քվեարկության արդյունքների վրա։ Զամյուղներն ունեին այսպիսի տեսք՝[8]

Զամբյուղ 1 Զամբյուղ 2 Զամբյուղ 3 Զամբյուղ 4 Զամբյուղ 5

Հերթականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տարի նույնպես կիսաեզարափակիչների և եզրափակչի հերթականությունները որոշվեցին մրցույթի պրոդյուսերների կողմից և հաստատվեց ԵՀՄ-ի գործադիր տնօրենի կողմից, սակայն հյուրընկալող երկիրը իրավունք ուներ ընտրել իր համարը եզրափակչում պատահկանության սկզբունքով։ Կիսաեզրափակիչների հերթականությունը հայտարարվեց մարտի 25-ին։ Եզրափակչի հերթականությունը, բացառությամբ հյուրընկալ երկրի, որը հայտարարվել էր նախապես, պարզ եղավ մայիսի 23-ին։

Գրաֆիկական ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 30-ին ԵՀՄ-ն ներկայացրեց ընդհանուր պատկերանիշի նոր և թարմացված տարբերակը՝ նվիրված Եվրատեսիլ երգի մրցույթի 60-ամյակին[9]: 2014 թվականի սեպտեմբերի 14-ին հայտարավեց մրցույթի կարգախոսը, որն է ՝ «Կամուրջներ կառուցելով»: ORF հեռուստաընկերության գլխավոր տնօրենը մեկնաբանեց կարգախոսը ասելով. «Վիեննայում կայանալիք երգի մրցույթով մենք ցանկանում ենք կառուցել կամուրջներ սահմանների, մշակույթների, լեզուների միջև: Այս մեծ և համայնական եվրոպական իրադարձության լույսի ներքո մենք հրավիրում ենք բոլորին` կամուրջներ կառուցելու և միմյանց ձեռքերը բռնելու»[10]: Գրաֆիկական ձևավորումը ներկայացվեց ԵՀՄ-ի կողմից 2014 թվականի նոյեմբերի 25-ին։ Այն իրենից ներկայացնում է ալիքի տեսքով դասավորված շրջաններ, որոնք խորհրդանշում են բազմազանություն, իսկ շրջանաձև կամուրջը՝ միասնություն։ Գույների միջոցով կարևորել են անհատականությունը, միաժամանակ ներկայացվում է նաև բազմազան ու տարբերվող արտիստների, երգերի, հանդիսատեսի միջև երաժշտական կամուրջի կառուցումը[11]:

Հաղորդավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի դեկտեմբերի 19-ին ORF-ը ներկայացրեց Միրիամ Ուեյշելբրաունին, Էլիս Թումլերին և Արաբելլա Քիսբաուերին որպես մրցույթի հաղորդավարներ։ 3 կին հաղորդավարներ Եվրատեսիլի պատմության մեջ առաջին անգամ եղավ։ Իսկ նախորդ տարվա հաղթող Կոնչիտա Վուրստը ընտրվել էր որպես կանաչ սենյակի հաղորդավարուհի[12]:

Շոու՝ նվիրված 60 ամյակին[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հոկտեմբերի 22-ին հայտարարվեց, որ ԵՀՄ-ն համաձայնեցրել է մեծբրիտանական հեռարձակող BBC-ի հետ, և պատրաստվում են կազմակերպել հատուկ շոու՝ նվիրված Եվրատեսիլ երգի մրցույթի 60 ամյակին։ Հայտարարության պահին շոուի ձևաչափը դեռևս հաստատված չէր, սակայն հայտնի էր, որ այս իրադարձությունը տեղի է ունենալու Լոնդոնում գտնվող Ալբերտ թագավորական սրահում, և հյուրընկալելու են Եվրատեսիլի բրիտանացի մեկնաբան Գրեհեմ Նորթոնին և Եվրատեսիլ 2013 երգի մրցույթի հաղորդավար Պետրա Մեդեին: Հետագայում այս ամենը հաստատվեց Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի գործադիր պրոդյուսեր Էդգար Բյորմի կողմից, սակայն նշվեց, որ շոուն կայանալու է Լոնդոնի «Հեմմերսմիթ Ապոլլոն» համերգասրահում։ 60 ամյակին նվիրված այս շոուն կայացավ 2015 թվականի մարտի 31-ին, որին մասնակցեցին Եվրատեսիլ երգի մրցույթի տարբեր տարիների մասնակիցներ. ընդհանուր առմամբ 12 երկրներից 14 երգիչներ։

Մասնակից երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

     1-ին կիսաեզրափակչի մասնակից երկրներ      Երկրներ, որոնք նույնպես քվեարկելու են 1-ին կիսաեզրափակչում      2-րդ կիսաեզրափակչի մասնակից երկրներ      Երկրներ, որոնք նույնպես քվեարկելու են 2-րդ կիսաեզրափակչում      Երկիր, որը քվեարկել են երկու կիսաեզրափակիչներում էլ (Ավստրալիա)

2014 թվականի դեկտեմբերի 23-ին հայտարարվեց, որ մրցույթին մասնակցելու են 40 երկրներ։ Մրցույթին առաջին անգամ մասնակցեց Ավստրալիան, իսկ մեկ տարվա բացակայությունից հետո մրցույթ էին վերադարձել Կիպրոսը և Սերբիան, Չեխիան մրցույթ էր վերադարձել 5 տարվա բացակայությունից հետո, իսկ Ուկրաինան հրաժարվել էր մասնակցել մրցույթին[13]:

2015 թվականի փետրվարի 10-ին ԵՀՄ-ն հայտարարեց, որ Ավստրալիային հրավիրել են մասնակցելու Եվրատեսիլ երգի մրցույթի եզրափակչին։ Երկիրը ներկայացնելու է SBS-ը, որը երկար ժամանակ ցուցադրում է Եվրատեսիլը Ավստրալիայում։ Նրանց մասնակցությունը եղավ միայն այս տարի՝ ի պատիվ Եվրատեսիլ երգի մրցույթի 60-ամյակի և այն փաստի, որ Եվրատեսիլը բավականին մեծ մասսայականություն և սեր է վայելում Ավստրալիայում։ Նրանք միանգամից մասնակցեցին եզրափակչին և իրավունք ստացան քվեարկելու երկու կիսաեզրափակիչներում էլ։ Եթե Ավստրալիան հաղթեր, հնարավորություն կունենար մրցույթ վերադառնալ նաև 2016 թվականին, սակայն այն չէր անցկացվի Ավստրալիայում, այնուամենայնիվ կկազմակերպվեր SBS-ի կողմից և տեղի կունենար նրանց կողմից ընտրված որևէ եվրոպական երկրում։ Այս տարի եզրափակչին մասնակցեցին 27 երկրներ, որը ռեկորդային էր մրցույթի պատմության մեջ։

Վերադարձած մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակից Երկիր Նախորդ տարի(ներ)
Էլնուր Հուսեյնով Ադրբեջան Ադրբեջան 2008 (Սամիրի հետ)
Ինգա Արշակյան (Genealogy) Հայաստան Հայաստան 2009 (Անուշի հետ)
Յուզարի Բելառուս Բելառուս 2011 (բեկ-վոկալիստ)
Էմբեր Բոնդին Մալթա Մալթա 2012 (բեկ-վոկալիստ)
Միկելե Պերնիոլա
Անիտա Սիմոնչինի
Սան Մարինո Սան Մարինո 2013 (Մանկական Եվրատեսիլ)
2014 (Մանկական Եվրատեսիլ)

Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի անդամներից Ինգա Արշակյանը, համագործակցելով իր քրոջ՝ Անուշ Արշակյանի հետ, ներկայացրել էր Հայաստանը նաև Եվրատեսիլ 2009 երգի մրցույթում: Միկելե Պերնիոլան և Անիտա Սիմոնչինին ներկայացրել են Սան Մարինոն Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում: Միկելեն մասնակցել է 2013 թվականին, իսկ Անիտան՝ 2014 թվականին՝ որպես The Peppermints խմբի անդամ։ Էմբերը, ով ներկայացրեց այս տարի Մալթան, եղել է բեկ-վոկալիստուհի 2012 թվականի մալթական ելույթի ժամանակ։ Յուզարին, ով ներկայացրեց այս տարի Բելառուսը, եղել է բեկ-վոկալիստ 2011 թվականի բելառուսական ելույթի ժամանակ։ Ադրբեջանը ներկայացնող Էլնուր Հուսեյնովը Սամիրի հետ միասին ներկայացրել է Ադրբեջանը Եվրատեսիլ 2008 երգի մրցույթ:

Առաջին կիսաեզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կիսաեզրափակիչը անցկացվեց մայիսի 19-ին, որին մասնակցեցին 16 երկրներ։ Ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում ամենաշատ միավորներ ստացած 10 երկրները անցնան եզրափակիչ փուլ։ Այս կիսաեզրափակչում են քվեարկել նաև Ավստրիան, Ավստրալիան, Իսպանիան և Ֆրանսիան:      Եզրափակիչ անցած երկրներ

Երկիր Լեզու Մասնակից Երգ Թարգմանություն Տ Մ
01 Մոլդովա Մոլդովա անգլերեն Էդուարդ Ռոմանյուտա "I Want Your Love" «Ուզում եմ քո սերը» 11 41
02 Հայաստան Հայաստան անգլերեն Genealogy "Face the Shadow" «Առերեսվի՛ր ստվերին» 7 77
03 Բելգիա Բելգիա անգլերեն Լուիկ Նոտտե "Rhythm Inside" «Ռիթմ ներսում» 2 149
04 Նիդերլանդներ Նիդերլանդներ անգլերեն Թրիենչե Օստերհոյս "Walk Along" «Քայլել երկայնքով» 14 33
05 Ֆինլանդիա Ֆինլանդիա ֆիններեն Պերտտի Կուրիկան Նիմիպայիվատ "Aina mun pitää" «Միշտ ստիպված եմ» 16 13
06 Հունաստան Հունաստան անգլերեն Մարիա Էլենա Կիրիակու "One Last Breath" «Վերջին շունչ» 6 81
07 Էստոնիա Էստոնիա անգլերեն Էլինա Բորն և Ստիգ Ռաստա "Goodbye to Yesterday" «Հրաժեշտ անցյալին» 3 105
08 Մակեդոնիայի Հանրապետություն Մակեդոնիա անգլերեն Դանիել Կայմակոսկի "Autumn Leaves" «Աշնան տերևներ» 15 28
09 Սերբիա Սերբիա անգլերեն Բոյանա Ստամենով "Beauty Never Lies" «Գեղեցկությունը երբեք չի ստում» 9 63
10 Հունգարիա Հունգարիա անգլերեն Բուգգի "Wars for Nothing" «Պատերազմներ ոչնչի համար» 8 67
11 Բելառուս Բելառուս անգլերեն Յուզարի և Մայմունա "Time" «Ժամանակ» 12 39
12 Ռուսաստան Ռուսաստան անգլերեն Պոլինա Գագարինա "A Million Voices" «Միլիոնավոր ձայներ» 1 182
13 Դանիա Դանիա անգլերեն Anti Social Media "That Way You Are" «Ինչպես, որ դու կաս» 13 33
14 Ալբանիա Ալբանիա անգլերեն Էլհաիդա Դանի "I'm alive" «Ես ողջ եմ» 10 62
15 Ռումինիա Ռումինիա ռումիներեն,
անգլերեն
Voltaj "De la capăt" «Ամեն ինչ նորից» 5 89
16 Վրաստան Վրաստան անգլերեն Նինա Սուբլատտի "Warrior" «Ռազմիկ» 4 98

Երկրորդ կիսաեզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ կիսաեզրափակիչը անցկացվեց մայիսի 21-ին, որին մասնակցեցին 17 երկրներ։ Ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում ամենաշատ միավորներ ստացած 10 երկրներն անցան եզրափակիչ փուլ։ Այս կիսաեզրափակչում քվեարկել են նաև Ավստրալիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան:

Երկիր Լեզու Մասնակից Երգ Թարգմանություն Տ Մ
01 Լիտվա Լիտվա անգլերեն Մոնիկա Լինկիտե և Վայդաս Բաումիլա "This Time" «Այս անգամ» 7 67
02 Իռլանդիա Իռլանդիա անգլերեն Մոլլի Սթերլինգ "Playing with Numbers" «Թվերի հետ խաղալով» 12 35
03 Սան Մարինո Սան Մարինո անգլերեն Միկելե Պերնիոլա և Անիտա Սիմոնչինի "Chain of Lights" «Լույսերի շղթա» 16 11
04 Չեռնոգորիա Չեռնոգորիա չեռնոգորերեն Կնեժ "Adio" «Ցտեսություն» 9 57
05 Մալթա Մալթա անգլերեն Էմբեր "Warrior" «Ռազմիկ» 11 43
06 Նորվեգիա Նորվեգիա անգլերեն Մորլան և Դեբրահ Սկարլետ "A Monster Like Me" «Ինձ պես հրեշ» 4 123
07 Պորտուգալիա Պորտուգալիա պորտուգալերեն Լեոնոր Էնդրադի "Há um mar que nos separa" «Կա մի ծով, որ բաժանում է մեզ» 14 19
08 Չեխիա Չեխիա անգլերեն Մարտա Յանդովա և Վացլավ Նոիդ Բարտա "Hope Never Dies" «Հույսը երբեք չի մահանում» 13 33
09 Իսրայել Իսրայել անգլերեն Նադավ Գուեդժ "Golden Boy" «Ոսկե տղա» 3 151
10 Լատվիա Լատվիա անգլերեն Ամինատա "Love Injected" «Ներարկված սեր» 2 155
11 Ադրբեջան Ադրբեջան անգլերեն Էլնուր Հուսեյնով "Hour Of The Wolf" «Գայլի ժամը» 10 53
12 Իսլանդիա Իսլանդիա անգլերեն Մարիա Օլաֆսդոտիր "Unbroken" «Անվնաս» 15 14
13 Շվեդիա Շվեդիա անգլերեն Մոնս Զելմերլով "Heroes" «Հերոսներ» 1 217
14 Շվեյցարիա Շվեյցարիա անգլերեն Մելանի Ռենե "Time to Shine" «Շողալու ժամանակն է» 17 4
15 Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս անգլերեն Յաննիս Կարայաննիս "One Thing I Should Have Done" «Մի բան, որ պետք է արած լինեի» 6 87
16 Սլովենիա Սլովենիա անգլերեն Maraaya "Here for You" «Այստեղ՝ քեզ համար» 5 92
17 Լեհաստան Լեհաստան անգլերեն Մոնիկա Կուշինսկա "In The Name Of Love" «Հանուն սիրո» 8 57

Եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Լեզու Մասնակից Երգ Թարգմանություն Տ Մ
1 Սլովենիա Սլովենիա անգլերեն Maraaya "Here for You" «Այստեղ՝ քեզ համար» 14 39
2 Ֆրանսիա Ֆրանսիա ֆրանսերեն Լիզա Անժել "N'oubliez pas" «Մի՛ մոռացիր» 25 4
3 Իսրայել Իսրայել անգլերեն Նադավ Գուեդժ "Golden Boy" «Ոսկե տղա» 9 97
4 Էստոնիա Էստոնիա անգլերեն Էլինա Բորն և Ստիգ Ռաստա "Goodbye to Yesterday" «Հրաժեշտ անցյալին» 7 106
5 Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա անգլերեն Electro Velvet "Still in Love with You" «Դեռ սիրում եմ քեզ» 24 5
6 Հայաստան Հայաստան անգլերեն Genealogy "Face the Shadow" «Առերեսվի՛ր ստվերին» 16 34
7 Լիտվա Լիտվա անգլերեն Մոնիկա Լինկիտե և Վայդաս Բաումիլա "This Time" «Այս անգամ» 18 30
8 Սերբիա Սերբիա անգլերեն Բոյանա Ստամենով "Beauty Never Lies" «Գեղեցկությունը երբեք չի ստում» 10 53
9 Նորվեգիա Նորվեգիա անգլերեն Մորլան և Դեբրահ Սկարլետ "A Monster Like Me" «Ինձ պես հրեշ» 8 102
10 Շվեդիա Շվեդիա անգլերեն Մոնս Զելմերլով "Heroes" «Հերոսներ» 1 365
11 Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս անգլերեն Յաննիս Կարայաննիս "One Thing I Should Have Done" «Մի բան, որ պետք է արած լինեի» 22 11
12 Ավստրալիա Ավստրալիա անգլերեն Գայ Սեբաստիան "Tonight Again" «Այսօր, կրկին» 5 196
13 Բելգիա Բելգիա անգլերեն Լուիկ Նոտտե "Rhythm Inside" «Ռիթմ ներսում» 4 217
14 Ավստրիա Ավստրիա անգլերեն The Makemakes "I Am Yours" «Քոնն եմ» 26 0
15 Հունաստան Հունաստան անգլերեն Մարիա Էլենա Կիրիակու "One Last Breath" «Վերջին շունչ» 19 23
16 Չեռնոգորիա Չեռնոգորիա չեռնոգորերեն Կնեժ "Adio" «Ցտեսություն» 13 44
17 Գերմանիա Գերմանիա անգլերեն Անն Սոֆի "Black Smoke" «Սև ծուխ» 26 0
18 Լեհաստան Լեհաստան անգլերեն Մոնիկա Կուշինսկա "In The Name Of Love" «Հանուն սիրո» 23 10
19 Լատվիա Լատվիա անգլերեն Ամինատա "Love Injected" «Ներարկված սեր» 6 186
20 Ռումինիա Ռումինիա ռումիներեն
անգլերեն
Voltaj "De la capăt" «Ամենինչ նորից» 15 35
21 Իսպանիա Իսպանիա իսպաներեն Էդուրնե "Amanecer" «Լուսաբաց» 21 15
22 Հունգարիա Հունգարիա անգլերեն Բուգգի "Wars for Nothing" «Պատերազմներ ոչնչի համար» 20 19
23 Վրաստան Վրաստան անգլերեն Նինա Սուբլատտի "Warrior" «Ռազմիկ» 11 51
24 Ադրբեջան Ադրբեջան անգլերեն Էլնուր Հուսեյնով "Hour Of The Wolf" «Գայլի ժամը» 12 49
25 Ռուսաստան Ռուսաստան անգլերեն Պոլինա Գագարինա "A Million Voices" «Միլիոնավոր ձայներ» 2 303
26 Ալբանիա Ալբանիա անգլերեն Էլհաիդա Դանի "I'm alive" «Ես ողջ եմ» 17 34
27 Իտալիա Իտալիա իտալերեն Il Volo "Grande amore" «Մեծ սեր» 3 292

Քվեարկության աղյուսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կիսաեզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործված կարգը։
     50% Ժյուրի և հեռուսատադիտող     100% Ժյուրի
Քվեարկության արդյունքներ[15]
Ը/Մ Մոլդովա Հայաստան Բելգիա Նիդերլանդներ Ֆինլանդիա Հունաստան Էստոնիա Մակեդոնիայի Հանրապետություն Սերբիա Հունգարիա Բելառուս Ռուսաստան Դանիա Ալբանիա Ռումինիա Վրաստան Ավստրալիա Ավստրիա Ֆրանսիա Իսպանիա
Մոլդովա 41 6 5 5 5 2 8 10
Հայաստան 77 4 12 5 7 7 7 12 5 1 8 5 4
Բելգիա 149 5 1 12 12 6 10 6 7 10 6 8 12 6 7 5 8 6 12 10
Նիդերլանդներ 33 6 3 5 1 7 1 3 2 2 3
Ֆինլանդիա 13 4 4 2 1 2
Հունաստան 81 3 8 3 6 2 1 4 6 3 3 5 12 6 4 6 4 3 2
Էստոնիա 105 2 4 5 8 8 4 2 2 8 8 10 8 2 3 4 5 4 12
Մակեդոնիա 28 1 2 12 10 3
Սերբիա 63 5 7 4 2 12 4 4 4 1 12 7 1
Հունգարիա 67 4 4 7 12 8 2 4 3 10 2 5 6
Բելառուս 39 8 7 3 6 3 12
Ռուսաստան 182 7 10 8 10 10 12 8 8 10 12 12 10 7 12 7 10 12 10 7
Դանիա 33 2 1 3 1 1 7 7 5 4 1 1
Ալբանիա 62 6 10 10 10 1 3 6 3 7 6
Ռումինիա 89 12 3 7 2 6 5 3 3 5 2 1 6 8 1 1 8 8 8
Վրաստան 98 10 12 2 1 5 8 6 3 1 6 10 7 5 4 4 7 2 5

12 միավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքևում 12 միավորներն են, որոնք յուրաքանչյուր երկիր տվել է մեկ այլ երկրի առաջին կիսաեզրափակիչ փուլում

N. Մասնակից Երկիրների/երկրի տված 12 միավորներ
5 Ռուսաստան Ռուսաստան Ավստրիա, Բելառուս, Հունաստան, Հունգարիա, Ռումինիա
4 Բելգիա Բելգիա Դանիա, Նիդերլանդներ, Ֆինլանդիա, Ֆրանսիա
2 Հայաստան Հայաստան Բելգիա, Ռուսաստան
Սերբիա Սերբիա Ավստրալիա, Մակեդոնիա
1 Բելառուս Բելառուս Վրաստան
Էստոնիա Էստոնիա Իսպանիա
Վրաստան Վրաստան Հայաստան
Հունաստան Հունաստան Ալբանիա
Հունգարիա Հունգարիա Էստոնիա
Մակեդոնիայի Հանրապետություն Մակեդոնիա Սերբիա
Ռումինիա Ռումինիա Մոլդովա

Երկրորդ կիսաեզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործված կարգը։
     50% Ժյուրի և հեռուսատադիտող     100% Ժյուրի
Քվեարկության արդյունքներ[15]
Ը/Մ Լիտվա Իռլանդիա Սան Մարինո Չեռնոգորիա Մալթա Նորվեգիա Պորտուգալիա Չեխիա Իսրայել Լատվիա Ադրբեջան Իսլանդիա Շվեդիա Շվեյցարիա Կիպրոսի Հանրապետություն Սլովենիա Լեհաստան Ավստրալիա Գերմանիա Իտալիա Մեծ Բրիտանիա
Լիտվա 67 7 3 4 10 1 4 10 7 4 3 7 4 3
Իռլանդիա 35 2 5 2 5 4 2 3 1 1 2 8
Սան Մարինո 11 5 6
Չեռնոգորիա 57 3 5 6 7 2 10 7 1 2 10 4
Մալթա 43 3 7 10 4 10 3 1 5
Նորվեգիա 123 8 4 8 6 5 8 7 1 7 10 12 10 6 6 6 8 7 2 2
Պորտուգալիա 19 4 3 6 4 1 1
Չեխիա 33 1 4 1 1 1 8 1 1 3 8 4
Իսրայել 151 4 8 6 3 10 8 10 2 3 8 8 10 7 10 5 10 7 8 12 12
Լատվիա 155 12 12 10 7 7 7 8 2 6 7 8 8 8 8 7 10 10 8 10
Ադրբեջան 53 6 7 8 3 10 3 2 4 5 3 2
Իսլանդիա 14 1 2 2 5 2 2
Շվեդիա 217 10 10 12 8 12 12 12 12 12 12 4 12 12 12 12 12 12 12 10 7
Շվեյցարիա 4 1 1 1 1
Կիպրոս 87 3 6 2 2 6 6 5 6 5 6 5 7 4 6 5 7 6
Սլովենիա 92 7 1 12 3 4 4 3 6 8 12 6 4 3 5 5 6 3
Լեհաստան 57 5 5 6 5 2 5 3 5 2 4 2 1 3 5 4

12 միավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքևում 12 միավորներն են, որոնք յուրաքանչյուր երկիր տվել է մեկ այլ երկրի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում

N. Մասնակից Երկիրների/երկրի տված 12 միավորներ
14 Շվեդիա Շվեդիա Ավստրալիա, Գերմանիա, Իսլանդիա, Իսրայել, Լատվիա, Լեհաստան, Չեխիա, Կիպրոս, Մալթա, Նորվեգիա, Շվեյցարիա, Պորտուգալիա,
Սան Մարինո, Սլովենիա
2 Իսրայել Իսրայել Իտալիա, Մեծ Բրիտանիա
Լատվիա Լատվիա Իռլանդիա, Լիտվա
Սլովենիա Սլովենիա Ադրբեջան, Չեռնոգորիա
1 Նորվեգիա Նորվեգիա Շվեդիա

Եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործված կարգը։
     50% Ժյուրի և հեռուսատադիտող     100% Ժյուրի     100% Հեռուստաքվե.
Քվեարկության արդյունքներ (հերթականությամբ)[16]
Ը/Մ Չեռնոգորիա Մալթա Ֆինլանդիա Հունաստան Ռումինիա Բելառուս Ալբանիա Մոլդովա Ադրբեջան Լատվիա Սերբիա Դանիա Շվեյցարիա Բելգիա Ֆրանսիա Հայաստան Իռլանդիա Շվեդիա Գերմանիա Ավստրալիա Չեխիա Իսպանիա Ավստրիա Մակեդոնիայի Հանրապետություն Սլովենիա Հունգարիա Մեծ Բրիտանիա Լիտվա Նիդերլանդներ Լեհաստան Իսրայել Ռուսաստան Սան Մարինո Իտալիա Իսլանդիա Կիպրոսի Հանրապետություն Նորվեգիա Պորտուգալիա Էստոնիա Վրաստան
Սլովենիա 39 4 1 3 3 5 1 8 4 1 6 2 1
Ֆրանսիա 4 3 1
Իսրայել 97 3 5 3 1 2 5 7 1 6 3 4 5 2 1 2 5 5 4 2 8 5 6 4 7 1
Էստոնիա 106 1 3 10 7 4 4 6 2 6 2 3 2 3 3 6 2 7 8 4 2 3 7 2 1 2 3 1 2
Մեծ Բրիտանիա 5 1 1 3
Հայաստան 34 1 4 3 3 2 3 6 12
Լիտվա 30 7 1 7 4 6 2 3
Սերբիա 53 12 2 5 5 3 3 10 6 1 1 2 3
Նորվեգիա 102 2 4 6 2 3 10 4 7 4 4 2 4 4 4 5 3 3 6 5 10 6 4
Շվեդիա 365 5 10 12 4 8 10 7 8 6 12 8 12 12 12 8 7 10 10 12 10 8 7 5 12 10 12 10 10 12 10 8 7 12 12 10 12 8 10 7
Կիպրոս 11 10 1
Ավստրալիա 196 6 5 5 2 6 3 4 5 3 8 8 4 2 1 5 12 7 7 12 2 8 10 3 8 8 7 4 8 6 8 4 10 5
Բելգիա 217 7 7 7 8 1 6 4 4 7 2 12 4 2 10 8 6 6 6 5 1 3 12 3 7 12 5 4 10 5 7 4 7 7 5 7 6
Ավստրիա 0
Հունաստան 23 10 5 8
Չեռնոգորիա 44 6 2 12 8 2 4 10
Գերմանիա 0
Լեհաստան 10 4 3 2 1
Լատվիա 186 4 6 3 5 5 2 5 1 4 4 7 7 2 12 5 6 7 5 4 1 7 5 7 12 2 10 2 12 4 7 3 8 2 6 4
Ռումինիա 35 12 2 5 5 1 5 1 4
Իսպանիա 15 2 1 1 1 5 1 1 3
Հունգարիա 19 4 1 1 1 4 8
Վրաստան 51 2 3 5 10 1 10 1 4 3 6 5 1
Ադրբեջան 49 8 8 3 3 12 2 3 10
Ռուսաստան 303 7 7 8 8 10 12 8 10 12 10 10 10 7 10 10 12 8 6 12 10 8 10 8 6 5 6 6 6 6 8 10 3 5 2 10 12 5
Ալբանիա 34 10 6 6 12
Իտալիա 292 6 12 2 12 12 1 12 7 8 8 7 5 6 8 6 6 6 8 3 8 7 12 10 7 8 2 8 1 7 7 12 12 10 6 12 5 12 3 8

12 միավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքևում 12 միավորներն են, որոնք յուրաքանչյուր երկիր տվել է մեկ այլ երկրի առաջին կիսաեզրափակիչ փուլում

N. Մասնակից Երկիրների/երկրի տված 12 միավորներ
12 Շվեդիա Շվեդիա Ավստրալիա, Բելգիա, Դանիա, Իսլանդիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Մեծ Բրիտանիա, Նորվեգիա, Շվեյցարիա, Սլովենիա, Ֆինլանդիա
9 Իտալիա Իտալիա Ալբանիա, Իսպանիա, Իսրայել, Կիպրոս, Հունաստան, Մալթա, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուսաստան,
5 Ռուսաստան Ռուսաստան Ադրբեջան, Բելառուս, Գերմանիա, Էստոնիա, Հայաստան
3 Բելգիա Բելգիա Հունգարիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա
Լատվիա Լատվիա Իռլանդիա, Լիտվա, Սան Մարինո
2 Ավստրալիա Ավստրալիա Ավստրիա, Շվեդիա
1 Ադրբեջան Ադրբեջան Չեխիա
Ալբանիա Ալբանիա Մակեդոնիա
Հայաստան Հայաստան Վրաստան
Չեռնոգորիա Չեռնոգորիա Սերբիա
Ռումինիա Ռումինիա Մոլդովա
Սերբիա Սերբիա Չեռնոգորիա

Այլ երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր այն երկրները, որոնք ցանկանում են մասնակցել Եվրատեսիլ երգի մրցույթին պարտավոր են լինել Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) գործուն անդամ[17]: ԵՀՄ-ն հրավեր էր ուղարկել բոլոր 56 ակտիվ անդամներին, որոնցից 40 հաստատեցին իրենց մասնակցությունը, իսկ մնացածները չեն հաստատել հետևյալ պատճառներով։

ԵՀՄ-ի ակտիվ անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդորա Անդորրա - Անդորրական հեռարձակող Ràdio i Televisió d'Andorra-ն հայտնեց, որ Անդորրան չի վերադառնա մրցույթ այս տարի[18]:
  • Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա - Բոսնիական հեռարձակող Radio and Television of Bosnia and Herzegovina (BHRT)-ն ներկայացրել էր իր նախնական դիմումը այս տարվա մրցույթին մասնակցելու համար, մինչ կորոշեին՝ ինչպես վճարել մրցույթի ֆոնդին փոխանցվող գումարները[19]: Նրանց դիմումը ենթակա էր փոփոխության և հետագայում կարող էր չեղարկվել[20]: 2014 թվականի նոյեմբերի 17-ին հեռարձակողը հայտարարեց, որ նրանք հրաժարվել են գալիք մրցույթին մասնակցելուց՝ ելնելով ֆինանսական խնդիրներից[21]:
  • Բուլղարիա Բուլղարիա - Չնայած մասնակցության նախնական դիմումը ուղարկելուն՝[22] 2014 թվականի հոկտեմբերի 10-ին բուլղարական հեռարձակող BNT-ն հայտարարեց, որ նրանք չեն վերադառնա մրցույթ ֆինանսական խնդիրների պատճառով,[23] սակայն հոկտեմբերի 31-ին նրանք հայտարարեցին, որ վերջնական որոշում դեռ ընդունված չէ, ինչպես նաև հայտնեցին, որ ԵՀՄ-ն նրանց տվել է հավելյալ ժամանակ՝ հայտնի դարձած ֆինանսական խնդիրները լուծելու համար[24]: Այնուամենայնիվ դեկտեմբերի 18-ին BNT-ն Եվրատեսիլի պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում հաստատեց, որ Բուլղարիան այս տարի մրցույթին չի մասնակցի։[25]
  • Թուրքիա Թուրքիա - Չնայած 2014 թվականին Թուրքիան հայտարարեց մրցույթին՝ իրենց երկրորդ անընդմեջ չմասնակցելու մասին, այնուամենայնիվ Եվրատեսիլի վերահսկիչ Սիեստե Բեքքերի կողմից հայտարարվեց Թուրքիայի հնարավոր վերադարձի մասին[26]: Ավելի ուշ՝ 2014 թվականի օգոստոսին, TRT-ի միջազգային հասարակական կապերի կառավարիչը հայտնեց, որ նրանք չեն վերադառնա մրցույթ 2015 թվականին և, որ TRT-ն առհասարակ չի պատրաստվում վերադառնալ մրցույթ[27]: Նրանց չմասնակցելը հետագայում հաստատվեց 2014 թվականի սեպտեմբերի 5-ին[28]:
  • Լիբանան Լիբանան - Լիբանանյան հեռարձակող Tele Liban-ը հաստատեց, որ Լիբանանը Վիեննայում չի ունենա իր առաջնելույթը այս տարի[29]: Նրանք պատրաստվում էին մրցույթին մասնակցել դեռ 2005 թվականին, սակայն մրցույթից առաջ նրանց հեռացրեցին[30]:
  • Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ - 2014 թվականի հուլիսի 31-ին լյուքսեմբուրգյան հեռարձակող Tele Letzebuerg-ը հայտարարեց, որ Լյուքսեմբուրգը 2015 թվականի մրցույթին չի վերադառնա[31]: Այնուամենայնիվ հոկտեմբերի 26-ին երկրի մշակույթի նախարարը հայտնեց մրցույթ վերադառնալու իր ցանկության մասին[32]: Ավելի ուշ վերջինս հայտարարեց, որ դա իրականում թյուրիմացություն էր, և երկիրը մրցույթ չի վերադառնալու[33]:
  • Խորվաթիա Խորվաթիա - Խորվաթական հեռարձակող HRT-ն hայտնեց, որ Խորվաթիան այս անգամ էլ չի մասնակցի մրցույթին[34]:
  • Մարոկկո Մարոկկո - Մարոկկական հեռարձակող Société Nationale de Radiodiffusion et de Télévision (SNRT)-ն հայտնեց, որ Մարոկկոն 2015 թվականին մրցույթ չի վերադառնա[35]:
  • Մոնակո Մոնակո - Մոնակական հեռարձակող Télé Monte Carlo (TMC)-ն հայտնեց, որ Մոնակոն այս տարի մրցույթ չի վերադառնա[36]:
  • Սլովակիա Սլովակիա - Radio and Television Slovakia-ն հայտարարեց, որ Սլովակիան ֆինանսական անբավարարության և հեռարձակողի ու մրցույթի ձևաչափային նպատակների անհամատեղելիության պատճառով չի վերադառնա մրցույթ[37]:
  • Ուկրաինա Ուկրաինա - 2014 թվականի սեպտեմբերի 19-ին ուկրաինական հեռարձակող National Television Company of Ukraine (NTU)-ը հայտարարեց, որ Ուկրաինան ֆինանսական խնդիրների և երկրում շարունակվող պատերազմական գործողությունների պատճառով չի մասնակցի Վիեննայում կայանալիք մրցույթին[38]:

ԵՀՄ-ի ոչ ակտիվ անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիխտենշտայն Լիխտենշտեյն - Լիխտենշտեյնյան հեռարձակող 1FLTV-ն ֆինանսավորման պատճառով հրաժարվել է միանալ ԵՀՄ-ին[39]:

Պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուլոցների դեմ պայքար[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունքների հայտարարման ընթացքում բարձր սուլոցներ կարելի էր լսել ամեն անգամ, երբ Ռուսաստանը ստանում էր ամենաբարձր 3 միավորներից որևէ մեկը։[40] Քվեարկության արդյունքների հայտարարման պահին Ռուսաստանի ներկայացուցչուհի Պոլինա Գագարինան անընդհատ արտասվում էր։ Այս երևույթը շատ լրատվամիջոցներ կապեցին հենց սուլոցների հետ։ Միավորները հայտնելու գործընթացի ընդմիջման ժամանակ՝ երբ Ռուսաստանը գլխավորում էր աղյուսակը, Կոնչիտա Վուրսթը Կանաչ սենյակում, մոտենալով Պոլինային, հայտարարեց. «Դու ունեցար հիասքանչ ելույթ և արժանի ես լինել առջևում»: Մրցույթի գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդը հայտարարեց, որ Եվրատեսիլը պետք է լինի «ընկերական ռազմադաշտ... ոչ թե քաղաքական մարտադաշտ»:[41] Իսկ հաղորդավարուհի Էլիս Թումլերը հիշեցրեց հանդիսատեսին, որ. «Մեր կարգախոսն է "Կամուրջներ կառուցելով", և այս երեկո երաժշտությունը պետք է լինի քաղաքականությունից բարձր դիրքում»: Կազմակերպիչները կանխատեսում էին նմանատիպ արձագանքներ, արդյունքում վերջիններս առաջին անգամ Եվրատեսիլի պատմության մեջ կիրառեցին հակասուլոցային սարքերի համակարգ, որը հնարավորինս չափով խլացրեց անցանկալի աղմուկը։[42]

Ծխի մեքենայի անսարքություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզրափակչում Վրաստանի ելույթի ընթացքում ծխի մեքենան դուրս եկավ շահագործումից և ստիպեց վրացի ներկայացուցիչ Նինա Սուբլատտիին ժամանակավորապես ծածկվել մոխրագույն ծխի հետևում։[43] Այս նույնը պատահել էի նաև Ժյուրիի եզրափակչի ընթացքում բելգիացի կատարող Լուիկ Նոտտեի հետ։

Մակեդոնիայի և Չեռնոգորիայի ժյուրիի ձայների մերժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզրափակչի ժամանակ Մակեդոնիայի և Չեռնոգորիայի ժյուրիի ձայները չընդունվեցին և հիմք ընդունվեց միայն հեռուստադիտողի քվեարկությունը։[44]

Այլ մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսել Բեզենսոնի մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսել Բեզենսոնի մրցանակ առաջին անգամ տրվել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում Եվրատեսիլ 2002 երգի մրցույթի ընթացքում՝ շնորհվելով եզրափակչի լավագույն մրցակցող երգերին։ Հիմնադրվելով Եվրատեսիլ 1992 երգի մրցույթում Շվեդիայի մասնակից և ներկայիս Շվեդիայի պատվիրակության նախագահ Քրիսթեր Բյորկմանի և Եվրատեսիլ 1984 երգի մրցույթում հաղթանակ տարած շվեդ Ռիչարդ Հերրեյի կողմից՝ մրցանակը անվանվեց ի պատիվ ամենամյա մրցույթի մտահաղացման հեղինակի՝ Մարսել Բեզենսոնի։ Այս մրցանակը բաժանվում է երեք անվանակարգերի՝ մամուլի մրցանակ, արտիստական մրցանակ, ստեղծագործական մրցանակ։ Հաղթողները հայտարավեցին անմիջապես եզրափակչից առաջ՝ մայիսի 23-ին։

Անվանակարգ Երկիր Երգ Կատարող(ներ) Հեղինակ(ներ)
Արտիստական մրցանակ Շվեդիա Շվեդիա "Heroes" Մոնս Զելմերլով Անտոն Մալբերգ Հորդ աֆ Սեգերսթոդ, Ջոյ Դեպ, Լիննեա Դեպ
Ստեղծագործական մրցանակ Նորվեգիա Նորվեգիա "A Monster Like Me" Մորլան և Դեբրահ Սկարլետ Քյեթիլ Մորլան
Մամուլի մրցանակ Իտալիա Իտալիա "Grande amore" Il Volo Ֆրանչեսկո Բոչչիա, Չիրո Էսպոզիտո

ՕԳԱԵ մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ ՕԳԱԵ

ՕԳԱԵ-ն (Organisation Générale des Amateurs de l'Eurovision) հիմնադրվել է 1984 թվականին Ֆինլանդիայում: Կազմակերպությունն ունի իր 40 մասնաճյուղերը ոչ միայն Եվրոպայում, այլև աշխարհի տարբեր ծայրերում։ Ամենամյա ավանդույթ է դարձել ՕԳԱԵ քվեարկությունը. յուրաքանչյուր մասնաճյուղի անդամներ տալիս են իրենց 1-12 միավորները մրցույթի՝ իրենց ֆավորիտ երկրներին։ Այս տարի ՕԳԱԵ քվեարկությունը սկսվեց մայիսի 1-ին։ Ստորև ներկայացված աղյուսակում ներկայացված են մրցույթի ամենաշատ միավորներ ստացած 5 երկրները.

Երկիր Երգ Կատարող(ներ) Արդյունք
Իտալիա Իտալիա «Grande amore» Il Volo 367
Շվեդիա Շվեդիա «Heroes» Մոնս Զելմերլով 338
Էստոնիա Էստոնիա «Goodbye to Yesterday» Ստիգ Ռաստա և Էլինա Բորն 274
Նորվեգիա Նորվեգիա «A Monster Like Me» Մորլան և Դեբրահ Սկարլետ 243
Սլովենիա Սլովենիա «Here for You» Maraaya 228

Բարբարա Դեքսի մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Բարբարա Դեքսի մրցանակ

Բարբարա Դեքսի մրցանակը ամեն տարի հանձնվում է House of Eurovision ֆան ակումբի կայքում անցկացրած քվեարկության արդյունքում։ Մրցանակը հումորային է, որը շնորհվում է ամենավատ հագնված մասնակցին։ Այն իր անունը ստացել է ի պատիվ Եվրատեսիլ 1997 երգի մրցույթի Բելգիայի մասնակից Բարբարա Դեքսի, ով հանդես էր եկել իր կողմից կարված զգեստով։

2015 թվականին Բարբարա Դեքսի մրցանակի արժանացավ Նիդերլանդները ներկայացնող Թրիենչե Օստերհոյսը[45]:

Տեղ Երկիր Կատարող(ներ) Միավորներ
1 Նիդերլանդներ Նիդերլանդներ Թրիենչե Օստերհոյս 1,324
2 Սերբիա Սերբիա Բոյանա Ստամենով 605
3 Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա Electro Velvet 397
4 Ալբանիա Ալբանիա Էլհաիդա Դանի 263
5 Մոլդովա Մոլդովա Էդուարդ Ռոմանյուտա 237

Միջազգային հեռարձակում և քվեարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՀՄ-ի կողմից հայտարարվել է, որ մրցույթը աշխարհում հեռուստատեսությամբ դիտել են ռեկորդային թվով հեռուստադիտողներ՝ շուրջ 197 միլիոն դիտում։ Նախկին ռեկորդը պատկանում էր նախորդ տարվան, երբ գրանցվել էր 195 միլիոն դիտում։

Քվեարկություն և խոսնակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվեարկության հերթականությունը հայտարավել էր եզրափակչի առավոտյան, սակայն ելնելով որոշակի տեխնիկական խնդիրներից՝ այն ունեցավ հետևյալ տեսքը՝

  1. Չեռնոգորիա Չեռնոգորիա - Անդրեա Դեմիրովիչ (Չեռնոգորիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2009 երգի մրցույթում)
  2. Մալթա Մալթա - Ջուլի Զահրա (Մալթայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2004 երգի մրցույթում Լյուդվիգ Գալեայի հետ միասին)
  3. Ֆինլանդիա Ֆինլանդիա - Քրիստա Սիեգֆրիդս (Ֆինլանդիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում)
  4. Հունաստան Հունաստան - Ելենա Պապարիզու (Հունաստանի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2001 երգի մրցույթում որպես Antique-ի անդամ, Եվրատեսիլ 2005 երգի մրցույթի հաղթող)
  5. Ռումինիա Ռումինիա - Սոնիա Արջինտ Յոնեսկու
  6. Բելառուս Բելառուս - ԹԵՈ (Բելառուսի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում)
  7. Ալբանիա Ալբանիա – Անդրի Ջահու
  8. Մոլդովա Մոլդովա – Օլիվիա Ֆուրտունե
  9. Ադրբեջան Ադրբեջան - Թուրալ Ասադով
  10. Լատվիա Լատվիա - Մարկուս Ռիվա
  11. Սերբիա Սերբիա - Մայա Նիկոլիչ
  12. Դանիա Դանիա - Բասիմ (Դանիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում)
  13. Շվեյցարիա Շվեյցարիա - Լաետիտա Գուարինո
  14. Բելգիա Բելգիա - Ուոլիդ
  15. Ֆրանսիա Ֆրանսիա - Վիրժինի Գիում
  16. Հայաստան Հայաստան - Լիլիթ Մուրադյան
  17. Իռլանդիա Իռլանդիա – Նիկի Բիրն
  18. Շվեդիա Շվեդիա - Մարիետ Հանսսոն
  19. Գերմանիա Գերմանիա - Բարբարա Շյոնբերգեր
  20. Ավստրալիա Ավստրալիա - Լի Լին Չին
  21. Չեխիա Չեխիա - Դանիելա Պիսարովիցովա
  22. Իսպանիա Իսպանիա - Լարա Սիսկար
  23. Ավստրիա Ավստրիա – Կատարինա Բելովիչ
  24. Մակեդոնիայի Հանրապետություն Մակեդոնիա – Մարկո Մարկ
  25. Սլովենիա Սլովենիա - Տինկարա Կովաչ (Սլովենիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում)
  26. Հունգարիա Հունգարիա - Չիլա Թաթար
  27. Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա - Նիջելլա Լաուսոն
  28. Լիտվա Լիտվա - Ուգնե Գալադաուսկաիտե
  29. Նիդերլանդներ Նիդերլանդներ - Էդսիլիա Ռոմբլի (Նիդերլանդների ներկայացուցիչը Եվրատեսիլ 1998ում և 2007 երգի մրցույթներում)
  30. Լեհաստան Լեհաստան - Օլա Չիուպա
  31. Իսրայել Իսրայել – Օֆեր Նախշոն
  32. Ռուսաստան Ռուսաստան - Դմիտրի Շեպլև (Եվրատեսիլ 2009 երգի մրցույթում Կանաչ սենյակի հաղորդավար)
  33. Սան Մարինո Սան Մարինո - Վալենտինա Մոնեթթա (Սան Մարինոյի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2012, 2013 և 2014 երգի մրցույթներում)
  34. Իտալիա Իտալիա - Ֆեդերիկո Ռուսսո
  35. Իսլանդիա Իսլանդիա - Սիգրիդուր Հալդորսդոտիր
  36. Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս - Լուկաս Համածոս
  37. Նորվեգիա Նորվեգիա – Մարգրետ Ռուեդ
  38. Պորտուգալիա Պորտուգալիա - Սյուզի (Պորտուգալիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում) 1
  39. Էստոնիա Էստոնիա - Տանյա (Էստոնիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում) 1
  40. Վրաստան Վրաստան - Նատիա Բունտուրի 1

Ծանուցում
1.^ նախապես ծրագրված էր, որ Պորտուգալիան, Էստոնիան և Վրաստանը հայտնեն ձայները համապատասխանաբար 5-րդը, 13-րդը և 30-րդը, սակայն տեխնիկական խնդիրներից ելնելով՝ այս երկրները հայտարարեցին համապատասխանաբար 38-րդը, 39-րդը և 40-րդը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.eurovision.tv/page/news?id=get_to_know_the_eurovision_2015_arena
  2. http://eurovoix.com/2014/06/15/esc15-12-venues-in-the-running-to-host/
  3. http://www.eurovision.tv/page/news?id=eurovision_2015_we_go_to_vienna_graz_or_innsbruck
  4. http://www.eurovision.tv/page/news?id=its_official_eurovision_2015_final_on_may_23
  5. http://www.eurovision.tv/page/news?id=38943
  6. History
  7. http://esctoday.com/93833/eurovision-2015-host-insignia-ceremony-semi-finals-allocation-draw-26-january/
  8. http://www.eurovision.tv/page/news?id=tomorrow_the_semi-final_allocation_draw
  9. https://en.wikipedia.org/wiki/Eurovision_Song_Contest_2015#cite_note-19
  10. http://www.eurovision.tv/page/news?id=vienna_2015_slogan_revealed
  11. http://www.eurovision.tv/page/news?id=eurovision_2015_theme_art_is_here
  12. http://www.eurovision.tv/page/news?id=who_gets_to_host_eurovision_in_vienna
  13. http://www.eurovision.tv/page/news?id=122703&_t=eurovision_2015_39_countries_represented_in_vienna
  14. 14,0 14,1 14,2 ներառյալ վրացական ժյուրիի արդյունքները
  15. 15,0 15,1 eurovision.tv (մայիսի 24, 2015)։ «Eurovision Song Contest 2015 - Semi-final 1 Scoreboard»։ eurovision.tv։ European Broadcasting Union։ Վերցված է մայիսի 24, 2015 
  16. eurovision.tv (մայիսի 24, 2015)։ «Eurovision Song Contest 2015 - Semi-final 1 Scoreboard»։ eurovision.tv։ European Broadcasting Union։ Վերցված է մայիսի 24, 2015 
  17. http://www.eurovision.tv/page/about/which-countries-can-take-part#Which_countries?
  18. http://esctoday.com/84971/andorra-rtva-will-return-eurovision-2015/
  19. http://esctoday.com/86737/xx-xx-confirms-participation-eurovision-2015-5/
  20. http://esctoday.com/89323/bosnia-herzegovina-bhrt-confirms-participation-eurovision-2015-2/
  21. http://esctoday.com/90077/bosnia-herzegovina-bhrt-will-return-eurovision-2015/
  22. http://esctoday.com/86851/bulgaria-bnt-confirms-participation-eurovision-2015/
  23. http://esctoday.com/87934/bulgaria-bnt-will-participate-vienna/
  24. http://esctoday.com/89319/bulgaria-no-final-decision-eurovision-2015-ye/
  25. http://esctoday.com/89999/bulgaria-bnt-will-not-participate-in-eurovision-2015/
  26. http://eurovisiontimes.wordpress.com/2014/02/14/eurovision-2015-turkey-to-return/
  27. http://esctoday.com/86392/turkey-trt-plans-return-eurovision-2015/
  28. http://esctoday.com/86670/turkey-trt-confirms-return-eurovision-2015/
  29. http://esctoday.com/86618/lebanon-tele-liban/
  30. http://esctoday.com/3485/lebanon_withdraws_for_financial_reasons/
  31. http://esctoday.com/85926/luxembourg-rtl-will-return-eurovision-2015/
  32. http://www.eurovision.tv/page/news?id=luxembourg_to_return_to_eurovision
  33. http://www.wort.lu/en/culture/esc-2015-no-eurovision-deal-for-luxembourg-and-san-marino-547356040c88b46a8ce40a08
  34. http://esctoday.com/86890/croatia-hrt-eurovision-2015/
  35. http://esctoday.com/86637/morocco-snrt/
  36. http://esctoday.com/85056/monaco-tmc-will-return-eurovision-2015/
  37. http://esctoday.com/86385/slovakia/
  38. ://esctoday.com/86848/ukraine-ntu-will-not-participate-in-eurovision-2015/
  39. http://esctoday.com/85870/liechtentestein-1-fl-tv-will-debut-eurovision-2015/
  40. http://www.independent.co.uk/arts-entertainment/eurovision/eurovision-2015-russia-booed-despite-song-contests-best-efforts-to-put-music-over-politics-10272901.html
  41. http://www.eurovision.tv/page/news?id=vienna_stage_is_100_recyclable
  42. http://www.smh.com.au/entertainment/tv-and-radio/eurovision-2015-antibooing-technology-deployed-to-protect-russian-contestant-20150524-gh8lni.html
  43. http://wiwibloggs.com/2015/05/24/georgia-nina-sublatti-smoke-machine/96434/
  44. http://www.mirror.co.uk/tv/tv-news/eurovision-2015-votes-disqualified-montenegro-5751425
  45. Barbara Dex Award.Netherlands takes top prize ahead of Serbia and the United Kingdom

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]