Դանիել Կայմակոսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դանիել Կայմակոսկի
20150511 ESC 2015 Daniel Kajmakoski 4559.jpg
Ծնվել էհոկտեմբերի 17, 1983 (36 տարեկան)
Ստրուգա, Մակեդոնիա
ԵրկիրFlag of North Macedonia.svg Հյուսիսային Մակեդոնիա
ԺանրերՓոփ, փոփ-ռոք
Մասնագիտություներգիչ, երգահան
Գործիքներվոկալ
Գործունեություն2013-ից
Կայքkajmakoskidaniel.com
Daniel Kajmakoski Վիքիպահեստում

Դանիել Կայմակոսկի (հոկտեմբերի 17, 1983(1983-10-17)[1], Ստրուգա, Struga Municipality, Southwestern Statistical Region, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի երգիչ և երգահան։ Առավել հայտնի է որպես X Factor Adria-ի (Սերբիա, Մակեդոնիա, Չեռնոգորիա, Բոսնիա և Հերցեգովինա) առաջին հաղթող[2]: «Սկոպյե փառատոն 2014»-ում իր "Lisja esenski" (Աշնան տերևներ) երգով հաղթելուց հետո իրավունք ստացավ ներկայացնել Մակեդոնիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում[3]:

Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայմակոսկին ծնվել է Ստրուգա քաղաքում՝ Մակեդոնիայի հարավում, 1983 թվականի հոկտեմբերի 17-ին։ Երբ նա դեռ 7 տարեկան էր իր ընտանիքի հետ միասին տեղափոխվեց Վիեննա, Ավստրիա։ Դանիելը մասնակցել է շատ երաժշտական նախագծերի։ Առաջին անգամ, երբ մասնակցեց երաժշտական նախագծի 17 տարեկան էր և զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը։ 2009 թվականին Դանիելն առաջին անգամ ներկայացավ Մակեդոնիայում Ohrid Fest-ի ընթացքում իր իսկ հեղինակած երգով։ Նա մասնակցել է նաև բուլղարական հեղինակավոր մրցույթներից մեկին։ Դրանից հետո վերադառնում է Ավստրիա, որտեղ թեև աշխատանքի է անցնում, այնուամենայնիվ շարունակում է իր գործունեությունը երաժշտական բնագավառում։ Դանիելը երգ է հեղինակում Կարոլինա Գոչևայի համար, որը մեծ հիթ է դառնում Բալկանյան երկրներում։ 2013 թվականին մասնակցում է X Factor Adria-ի առաջին եթերաշրջանի լսումներին, իսկ ավելի ուշ՝ 2014 թվականի մարտին, հաղթանակ է տոնում։ Դանիելը իր առաջին սինգլը ձայնագրեց հաղթանակից անմիջապես հետո։ Այն կոչվում էր "Skopje-Beograd" (Սկոպյե-Բելգրադ), որը իրականում դուետ էր X Factor-ի ժյուրիներից մեկի՝ Ժելյկո Յոքսիմովիչի հետ, ով ներկայացրել էր Սերբիան Եվրատեսիլ 2012 երգի մրցույթում և զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը։ Դանիել Կայմակոսկին ներկայացնելու է Մակեդոնիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում, որը տեղի է ունենալու ՎիեննայումԱվստրիայում: Կայմակոսկին հաղթանակ տոնեց «Սկոպյե փառատոն 2014»-ում, որը կազմակերպվել էր Մակեդոնիայի ռադիո-հեռուստատեսության կողմից՝ 2015 թվականի Եվրատեսիլի իրենց մասնակցին ընտրելու նպատակով: Իր "Lisja esenski" (Աշնան տերևներ) երգով նա արժանացավ միջազգային ժյուրիի 2-րդ հորիզոնականին, իսկ հեռուստադիտողի քվեարկությամբ նա 1-ինն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Discogs — 2000.
  2. http://macedoniaonline.eu/content/view/24947/2/
  3. http://www.eurovision.tv/page/news?id=daniel_kajmakoski_wins_the_skopje_festival