Maraaya

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Maraaya
20150514 ESC 2015 Maraaya 5896.jpg
ԵրկիրՍլովենիա
ԺանրերՍոուլ, փոփ, R&B, նո-սոուլ
Գործունեություն2014 (2014)–այժմ
ԼեյբլDance and Love,
2day Records,
BIP Records
Կայքmaraaya.com
Անդամներ
Մարյետկա Վովկ,
Ալեշ Վովկ (Ռաայ)
Maraaya Վիքիպահեստում

Maraaya սլովենական դուետ է, որը ներկայացրել է Սլովենիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում "Here for You" (Այստեղ՝ քեզ համար) երգով[1]։ Խմբի անունը ձևավորվել է համադրելով 2 անդամների անունները[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի վոկալիստ Մարյետկա Վովկը և պրոդյուսեր Ալեշ Վովկը այս խումբը ձևավորել են 2014-ին, երբ ձայնագրեցին իրենց առաջին "Lovin' Me" (Ինձ սիրելով) սինգլը։ Երգը ունեցավ բավականին մեծ հաջողություն ոչ միայն Սլովենիայում, այլ նաև Բելգիայում, Իտալիայում և Գերմանիայում։ Այս երգը հայտնվեց լեհական Bravo Hits Zima 2015-ում։

Երգահան Ռաայը հեղինակել էր նաև Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում Սլովենիայի "Round and Round" երգը։ Նրանք երկուսը մասնակցել են նաև Մանկական Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում Սլովենիայի ներկայացրած երգի ձևավորմանը։ Առհասարակ Ռաայը բազմաթիվ սլովենական հիթերի հեղինակ է։

2015-ին նրանք մասնակցեցին Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի սլովենական նախընտրական փուլին։ Հաղթելով այն՝ իրավունք ստացան ներկայացնել երկիրը մրցույթում։ Նրանք հաղթահարեցին կիսաեզրափակիչը և եզրափակչում, ելույթ ունենալով առաջինը, զբաղեցրեցին 14-րդ հորիզոնականը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ago Jamie Halliwell • 1 year (2015-02-28)։ «Slovenia: Maraaya to Vienna!»։ Eurovoix։ Վերցված է 2016-05-15 
  2.