Վացլավ Նոիդ Բարտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վացլավ Նոիդ Բարտա
20150513 ESC 2015 Václav Noid Bárta 5454.jpg
Ի ծնե անունՎացլավ Բարտա
Ծնվել էհոկտեմբերի 27, 1980 (39 տարեկան)
Պրահա, Չեխոսլովակիա
ԵրկիրFlag of the Czech Republic.svg Չեխիա
ԺանրերՌոք
Մասնագիտություներգիչ, երգահան, դերասան, մոդել
Գործիքներվոկալ
Կայքnoid.cz
Václav Noid Bárta Վիքիպահեստում

Վացլավ Նոիդ Բարտա (չեխերեն` Václav Noid Bárta, ծնվ․ 1980 թ․ Հոկտեմբերի 27, Պրահա), չեխ երգիչ է, ով` Մարտա Յանդովայի հետ, ներկայացնելու է Չեխիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում "Hope Never Dies" (Հույսը երբեք չի մահանում) երգով[1]:

Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վացլավ Նոիդ Բարտան ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 27-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Նա ծագում է արվեստագետների ընտանիքից. հայրը սցենարիստ և ռեժիսոր է, մայրը՝ երգչուհի։ Դեռ 17 տարեկանում նա հիմնում է չեխական Dolores Clan մետալ խումբը, իսկ ավելի ուշ հիմնում է արդեն իր բենդը՝ Noid Crew անունով։ Նա թողարկել է բազմաթիվ ձայնասկավառակներ և հանդես է եկել տարբեր ներկայացումներում ու մյուզիքլներում, ինչպես նաև հիմնել սեփական ParaNoid Studio փրադաքշնը։

2015 թվականին Վացլավը և Մարտա Յանդովան ընտրվեցին որպես Չեխիայի ներկայացուցիչներ՝ Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում հանդես գալու համար։ Նրանք կատարելու են "Hope Never Dies" (Հույսը երբեք չի մահանում) երգը[2]:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին նա ամուսնացավ հայտնի չեխ երգչուհի Լուսի Բիլայի հետ[3], սակայն 2008 թվականի սեպտեմբերին զույգը պաշտոնապես հայտարարեց բաժանման մասին։ Այնուհետև՝ 2010 թվականին, նա սկսեց հանդիպել գեղեցկուհի հաղորդավար և «Միսս Չեխիա 2008» տիտղոսին արժանացած Էլիշկա Բուչկովայի հետ։ Զույգը նշանադրվեց, սակայն 2013 թվականի հունվարին նրանք բաժանվեցին։ 2013 թվականի ապրիլից Վացլավը սկսեց հանդիպել հայտնի չեխ մոդել Գաբրիելա Դվորակովայի հետ։ Նրանք պաշտոնապես ամուսնացան 2014 թվականի հուլիս 7-ին[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]