The Makemakes

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Makemakes
ESC 2015 Wer singt für Öesterreich Finale Makemakes.jpg
Ժանրերփոփ և ռոք
Գործունեություն2012
Կայքthemakemakes.com
themakemakes.com
Commons-logo.svg The Makemakes Վիքիպահեստում
The Makemakes խումբտը և Կոնչիտա Վուրստը:

The Makemakes, ավստրիական փոփ-ռոք խումբ, խումբը ներկայացրել է Ավստրիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում`«I Am Yours» երգով։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը թողարկել է իրենց դեբյուտային «The Lovercall» սինգլը 2012 թվականի հունիսի 15-ին[1]։ Երգը վեցերորդ հորիզոնականն է զբաղեցրել Ö3 Austria Top 40 հիթ-շքերթում։ 2014 թվականի ապրիլի 15-ին The Makemakes-ը թողարկել է իրենց երկրորդ սինգլը՝ «Million Euro Smile»[2], որը Ö3 Austria Top 40 հիթ-շքերթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։

2015 թվականի մարտի 13-ին խումբը հաղթել է Ավստրիայի ազգային ընտրությունը և ընտրվել Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում Ավստրիայի ներկայացուցիչ[3]։ Ավստրիան, որպես մրցույթի կազմակերպիչ, ելույթ է ունեցել միանգամից եզրափակչում։ Խումբը ելույթ է ունեցել տասնչորսերորդ համարի ներքո։ The Makemakes-ը չի ստացել ոչ մի միավոր՝ դառնալով հյուրընկալող երկրի ամենավատ կատարումը 1957 թվականից ի վեր։ Այնուամենայնիվ, խումբն իր պարտությանը հումորով է մոտեցել՝ Instagram-ի իրենց պաշտոնական էջում տեղադրելով «We are the zeroes of our time!» երգը[4]։

2018 թվականի մարտին խումբը թողարկել է չորրորդ «Keep On Moving» սինգլը[5]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Մանրամասներ Բարձրագույն դիրքը չարթում
Ավստրիա
[6]
The Makemakes
  • Թողարկվել է։ Մայիս 12 2015
  • Լեյբլ։ Almost Perfecto Records
  • Ձևաչափեր։ թվային ալբոմ, CD
7

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Տարի Դիրքերը հիթ-շքերթներում Ալբոմ
Ավստրիա
[6]
Իսլանդիա
«The Lovercall» 2012 6 առանց ալբոմի
«Million Euro Smile» 2014 2
«I Am Yours» 2015 2 35 The Makemakes
«Keep On Moving» 2018 առանց ալբոմի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «iTunes - Musik – „The Lovercall - Single“ von The Makemakes»։ Վերցված է 15 Sep 2018 
  2. «iTunes - Musik – „Million Euro Smile - Single“ von The Makemakes»։ Վերցված է 15 Sep 2018 
  3. «The Makemakes»։ ԵՀՄ։ Վերցված է 15 Sep 2018 (չաշխատող հղում)
  4. «The best of the "worst". When you get 0 points at the Eurovision Song Contest»։ Վերցված է 15 Sep 2018 
  5. «The Makemakes - Keep On Moving»։ Վերցված է 15 Sep 2018 
  6. 6,0 6,1 Hung Steffen։ «Discographie The Makemakes»։ Austrian Charts Portal. Hung Medien (Steffen Hung)։ Վերցված է 15 Sep 2018