Կոնչիտա Վուրստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնչիտա Վուրստ
Conchita Amadeus Awards 2017 d.jpg
Ի ծնե անունԹոմաս Նոյվիրտ
Նաև հայտնի է որպեսConchita Wurst[1] և Conchita[1]
Ծնվել էնոյեմբերի 6, 1988(1988-11-06)[2][3][4][…] (34 տարեկան)
Գմունդեն, Վերին Ավստրիա, Ավստրիա[3][4]
ԵրկիրԱվստրիա Ավստրիա, Գմունդեն
ԺանրերՓոփ
ՄասնագիտությունԵրգիչ
Երգչաձայնքնարական տենոր
Գործիքներկլառնետ և վոկալ[1]
ԼեյբլSony Music և Sony Music Entertainment Austria?
Պարգևներ
Կայքconchitawurst.com
Commons-logo.svg Conchita Wurst Վիքիպահեստում

Թոմաս Նոյվիրտ (գերմաներեն՝ Thomas Neuwirth (Tom), նոյեմբերի 6, 1988(1988-11-06)[2][3][4][…], Գմունդեն, Վերին Ավստրիա, Ավստրիա[3][4]), ավստրիացի երգիչ և դրեգ քուին, որը հանդես է գալիս Կոնչիտա Վուրստի (Conchita Wurst) բեմական կերպարի տակ։ 2014 թվականի մայիսին՝ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ներկայացնելով Ավստրիան Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում, իր «Rise Like a Phoenix» երգով, Վուրստը հաղթանակ է բերել իր երկրին։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2006-07: «Սթարմանիա» և Jetzt Anders![խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Թոմասը մասնակցել է ավստրիական «Սթարմանիա» հեռուստանախագծի առաջին եթերաշրջանին և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը (առաջին հորիզոնականը զբաղեցրել է Նադին Բեյլերը)։ Մեկ տարի հետո նա հիմնադրել է Jetzt Anders! բոյբենդը, որը նույն տարում լուծարվել է[5]։

2011-12: Die große Chance[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնչիտա Վուրստը Եվրատեսիլ 2014-ի բեմում

2011-ին Թոմասը ստեղծել է Կոնչիտա Վուրստի կերպարը ORF հեռուստաընկերության «Die große Chance» նախագծին մասնակցելու համար, և զբաղեցրել 6-րդ հորիզոնականը[6]։ 2012 թվականին մասնակցել է Եվրատեսիլ 2012 երգի մրցույթի՝ ավստրիայի նախընտրական փուլին։ Իր «That's What I Am» երգով՝ նա զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը[7]։

Կոնչիտան 2015 թվականի եվրատեսիլ մրցույթի ժամանակ

Եվրատեսիլ 2014[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի սեպտեմբերի 10-ին ORF հեռուստաընկերությունը հայտարարում է որ ներքին ընտրությամբ Կոնչիտա Վուրստը ընտրվել է Եվրատեսիլ 2014 երգի մրցույթի Ավստրիայի ներկայացուցիչ։ [8] 2014-ի մարտին թողարկվել է նրա «Rise Like A Phoenix» երգը, որով նա պետք է ներկայացներ իր երկիրը համաեվրոպական մրցույթում[9]։

Կոնչիտան եվրատեսիլի մրցանակը ձեռքին

Մայիսի 8-ին Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչում իր երգը կատարելուց հետո քվեարկության արդյունքում Կոնչիտան անցել է եզրափակիչ փուլ։ Մայիսի 10-ին՝ եզրափակչի քվեարկության արդյունքում, նա դարձել է Եվրատեսիլ 2014-ի հաղթողը[10]՝ հավաքելով 290 միավոր։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Նոյվիրտը 2007 թվականին

Նոյվիրտը բազմիցս նշել է, որ ինքը տրանս կին չէ[11], այլ դրեգ քուին, այսինքն՝ մարդ, ով կրում է որպես կանացի ընկալվող հագուստ և շպար (հիմնականում երաժշտության և արվեստի այլ ճյուղերի մեջ)։

2018 թվականին Նոյվիրտըն Ինստագրամում հայտարարել է իր ՄԻԱՎ դրական կարգավիճակի մասին՝ ավելացնելով, որ ստիպված էր հանրայնացնել իր կարգավիճակը, քանի որ նախկին զուգընկերներից մեկը սպառնացել էր, որ ինքն այն կհանրայնացնի։ [12]

2014 թվականին Կոնչիտայի համերգը Վիեննայում ներկա էր 15.000 մարդ

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015- Ին Կոնչիտան թողարկում է ալբոմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #1053015178 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Pop (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Österreichisches Musiklexikon Online (գերմ.)doi:10.1553/0X00308F55
  5. «Conchita Wurst beim Song Contest»։ wien.orf.at (գերմաներեն)։ 2013-09-10։ Վերցված է 2022-08-09 
  6. «Steirer(in) des Tages : Conchita Wurst - Neues Leben nach "Starmania" > Kleine Zeitung»։ web.archive.org։ 2012-07-22։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-22-ին։ Վերցված է 2022-08-09 
  7. «Trackshittaz vertreten Österreich beim Song Contest | Seitenblicke Magazin, das österreichische Unterhaltungsmagazin»։ web.archive.org։ 2014-06-26։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-26-ին։ Վերցված է 2022-08-09 
  8. «Conchita Wurst soll Österreich beim Song Contest vertreten»։ nachrichten.at (գերմաներեն)։ Վերցված է 2022-08-09 
  9. (hy-AM) Conchita Wurst - Rise Like A Phoenix (Austria) 2014 Eurovision Song Contest, https://www.youtube.com/watch?v=ToqNa0rqUtY, վերցված է 2022-08-09 
  10. «AUSTRIA WINS 2014 EUROVISION SONG CONTEST»։ Եվրոպական հեռարձակողների միություն։ Վերցված է Մայիսի 10, 2014 
  11. «Conchita Wurst: 'Most artists are sensitive and insecure people. I am too'»։ the Guardian (անգլերեն)։ 2014-07-06։ Վերցված է 2022-08-09 
  12. «Conchita Wurst, Threatened With Blackmail, Reveals H.I.V. Status» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]