Մոնս Զելմերլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնս Զելմերլով
Բնօրինակ անունշվեդ.՝ Måns Zelmerlöw
Ի ծնե անունշվեդ.՝ Måns Petter Albert Sahlén Zelmerlöw
Ծնվել էհունիսի 13, 1986(1986-06-13)[1][2] (37 տարեկան)
Lund Cathedral parish, Լունդի կոմունա, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[2]
Երկիր Շվեդիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ, հեռուստահաղորդավար և դերասան
Գործիքներվոկալ
ԼեյբլWarner Music Group
ԿրթությունLars-Erik Larsson-gymnasiet?[3]
ԱմուսինCiara Janson?[4]
Պարգևներ
Կայքmanszelmerlow.se
mzw.se
 Måns Zelmerlöw Վիքիպահեստում

Մոնս Պետեր Ալբերտ Զելմերլով (շվեդ.՝ Måns Zelmerlöw, հունիսի 13, 1986(1986-06-13)[1][2], Lund Cathedral parish, Լունդի կոմունա, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[2], Շվեդիա), շվեդ երգիչ, հեռուստահաղորդավար է։ Նա հայտնիություն ձեռք բերեց 2005 թվականին՝ մասնակցելով շվեդական «Սուպերսթար» նախագծին, որտեղ զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը, այնուհետև մասնակցեց շվեդական «Պարահանդես» պարային նախագծի առաջին եթերաշրջանին, որտեղ հաղթանակ տոնեց, և 2007 թվականին "Cara Mia" (Իմ սիրելի) երգով, որով էլ ներկայացավ այդ տարվա Melodifestivalen երգի մրցույթին։ 2011-2013 թվականներին նա եղել է Allsång på Skansen երաժշտական փառատոնի հաղորդավար։ 2007 թվականին, 2009 թվականին և 2015 թվականին մասնակցել է Melodifestivalen։ 2015 թվականին, այն հաղթելով, ստացավ իրավունք ներկայացնել Շվեդիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում իր "Heroes" (Հերոսներ) երգով։ Նա Եվրատեսիլի եզրափակչում հավաքել է 365 միավոր և ճանաչվել է այդ մրցույթի հաղթող։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնս Զելմերլով ծնվել է 1986 թվականին Շվեդիայի Լունդ քաղաքում։ Զելմերլովը երաժշտական կրթություն է ստացել Լունդի ավագ դպրոցում և եղել է դպրոցի երգչախմբի անդամներից[5]։ 2002 թվականին Մալմոյում խաղացել է տարբեր օպերետներում։

Զելմերլովը հասարակության առաջ ներկայացավ 2005 թվականին՝ մասնակցելով շվեդական «Սուպերսթար» նախագծի երկրորդ եթերաշրջանին։ 8 շաբաթներից հետո նա հեռացվեց մրցույթից և զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը[6]։

2006 թվականին նա մասնակցեց շվեդական «Պարահանդես» պարային նախագծի առաջին եթերաշրջանին Մարիա Կարլսոնի հետ միասին, որտեղ նրանք հաղթանակ տոնեցին[7]։ Նույն տարվա ընթացքում Մոնսը մասնակցեց Grease մյուզիքլի շվեդական տարբերակին։ Արդյունքում իր առաջին ձայնասկավառակը թողարկելու համար նա պայմանագիր ստորագրեց M&L Records-ի հետ, որը Warner Music Group-ի ստորաբաժանումներից է[8]։

2007 թվականին նա մասնակցեց Եվրատեսիլ 2007 երգի մրցույթի շվեդական նախընտրական փուլին՝ Melodifestivalen 2007 թվականին, որտեղ հասնելով եզրափակիչ՝ զբաղեցրեց երրորդ հորիզոնականը[9]։ Մրցույթին նա ներկայանում էր իր "Cara Mia" (Իմ սիրելի) երգով, որը թողարկվեց որպես սինգլ և տեղ գտավ Մոնսի առաջին ձայնասկավառակում՝ Stand by For...-ում։ Ձայնասկավառակը զբաղեցրեց առաջին հորիզոնականը Շվեդիայում, նրա 4 երգեր թողարվեցին որպես սինգլներ և Շվեդիայում ընդգրկվեցին Լավագույն 50 երգերի ցանկում։ Stand by For...-ը 2007 թվականին թողարկվեց նաև Լեհաստանում[10]։

2007 թվականին որպես հաղորդավար հանդես եկավ Lilla Melodifestivalen 2007-ում[11]։ Նույն թվականին մասնակցեց Footloose մյուզիքլին՝ մասրմնավորելով Թոմիին։ Մոնսը մի շարք նշանավոր շվեդ երգիչների հետ հանդես եկավ Ստոկհոլմում և Գոթենբուրգում[12]։

2009 թվականին Մոնսը կրկին մասնակցեց Melodifestivalen-ին այս անգամ "Hope & Glory" (Հույս և Փառք) երգով[13]։ Հաջող անցնելով կիսեզրափակիչը՝ նա եզրափակչում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ ժյուրիի կողմից ստանալով բազմաթիվ ձայներ։ Նույն տարվա ընթացքում նա թողարկեց իր երկրորդ ձայնասկավառակը՝ MZW-ն, որը առաջինը ճանաչվեց շվեդական ալբոմների չարթում և թողարկվեց նաև Լեհաստանում։ 2009-ի ամռանը Մոնսը հանդես եկավ շրջագայություններով Շվեդիայում[14]։

2010 թվականին Մոնսը՝ որպես հաղորդավար, հանդես եկավ Melodifestivalen 2010-ում՝ հյուրընկալելով բոլոր շոուները։

2013 թվականին նա սկեսց աշխատել իր երրորդ Barcelona Sessions ձայնասկավառակի վրա։ Մինչ թողարկելը նա հանդես եկավ մի քանի սինգլներով, որոնցից էին "Broken Parts" (Կոտրված հատվածներ) , "Beautiful Life" (Գեղեցիկ կյանք) , "Run For Your Life" (Վազի՛ր քո կյանքի համար) , "Parallels" (Զուգահեռներ) երգերը։ Ձայնասկավառակը թողարկվեց 2014 թվականի փետրվարին[15]։

Մոնսը հանդես եկավ նաև Melodifestivalen 2013-ում, սակայն այս անգամ որպես երգահան։ Իր "Hello Goodbye" (Ողջույն, ցտեսություն) երգը եզրափակիչ չհասավ[16]։ Այն կատարում էին Էրիկ Սեգերստեդը և Թոն Դեմիլը։ 2013 թվականին Մոնսը հանդես եկավ նաև նոև շվեդական Spök մյուզիքլում[17]։

Զելմերլովը ևս մեկ անգամ մասնակցեց Melodifestivalen-ին այս անգամ 2015 թվականին։ Նա եզրափակչում հաղթեց 288 միավորով և իրավունք ստացավ ներկայացնել Շվեդիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում իր "Heroes" (Հերոսներ) երգով[18]։ Նույն մրցույթին նա մասնակցում էր նաև որպես "Det rår vi inte för" երգի հեղինակ, որը կատարվում էր Բեհրանգ Միրիի կողմից, սակայն այս երգը հասավ մինչև Երկրորդ շանս փուլ[19]։

Եվրատեսիլ 2015 թվականի եզրափակչի քվեարկության արդյունքում Մոնսը հավաքում է 365 միավոր և ճանաչվում է հաղթող[20]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Զելմերլովը ունի մեկ կրտսեր քույր։ 2008-2011 թվականներին լրատվամիջոցների կողմից ակտիվ լուսաբանվում էր նրա և շվեդ մոդել և երգչուհի Մարի Սերնեհոլտի սիրավեպը։ 2004 թվականի դեկտեմբերի 26-ին Մոնսը իր ընտանիքի հետ Թայլանդում փրկվել է Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած ցունամիից[21]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Stand by For...» (2007)
  • «MZW» (2009)
  • «Christmas with Friends» (2010)
  • «Kära vinter» (2011)
  • «Barcelona Sessions» (2014)
  • «Perfectly Damaged» (2015)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Dutch Top 40
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sveriges befolkning 2000 (շվեդերեն)Sveriges Släktforskarförbund, 2020.
  3. Röster om LEL (շվեդերեն)Lars-Erik Larsson-gymnasiet.
  4. https://www.svd.se/mans-zelmerlow-har-gift-sig
  5. Radio, Sveriges. «Cara Mia - P4 Melodifest – webbkanal». Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  6. «Måns utröstad ur "Idol"». Expressen. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  7. «Måns och Maria vann "Let's dance"». Aftonbladet. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  8. Spektra, Stockholm TT (2006 թ․ սեպտեմբերի 28). «Tajta jeans för Måns Zelmerlöw i "Grease"». Metro. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  9. TT. «Måns Zelmerlöw öppnar för schlagern». SvD.se. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  10. «Plats 1: Måns Zelmerlöw». Expressen. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  11. «Zelmerlöw leder Lilla Melodifestivalen». Aftonbladet. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  12. «Stjärnorna i ny musikal». Expressen. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  13. «'Allvarligt - nu ska jag vinna skiten'». Aftonbladet. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  14. Stoltz, Paulina. «Måns Zelmerlöw - MZW». SvD.se. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  15. «Måns Zelmerlöw - "Run for your life"». Expressen. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  16. «Måns Zelmerlöw: "Jag kommer aldrig lämna Melodifestivalen"». Poplight. 2015 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  17. Spektra. «80-tals musikalen "Spök" återuppstår». SvD.se. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  18. «Eurovision Sweden: Måns Zelmerlöw wins Melodifestivalen 2015!». Eurovision News, Polls and Information by esctoday (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ մարտի 14. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  19. «"Det rår vi inte för" skrevs för Måns Zelmerlöw». svt.se. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  20. «Who won Eurovision 2015? Full Song Contest results». Mirror. 2015 թ․ մայիսի 24. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  21. «– Det var ofattbart hemskt». Aftonbladet. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնս Զելմերլով» հոդվածին։