Քրիստա Սիեգֆրիդս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստա Սիեգֆրիդս
Ծնվել էդեկտեմբերի 4, 1985(1985-12-04)[1] (38 տարեկան)
Կասկինեն, Օստրոբոտնիա, Վաասա նահանգ, Ֆինլանդիա
Երկիր Ֆինլանդիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի, կոմպոզիտոր, հեղինակ-կատարող և հեռուստահաղորդավարուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլUniversal Music Group
Կայքkristasiegfrids.com
 Krista Siegfrids Վիքիպահեստում

Քրիստա Սիեգֆրիդս (շվեդ.՝ և ֆիններեն՝ Krista Siegfrids, դեկտեմբերի 4, 1985(1985-12-04)[1], Կասկինեն, Օստրոբոտնիա, Վաասա նահանգ, Ֆինլանդիա), ֆինլանդացի փոփ երգչուհի, որը Marry Me երգով ներկայացրել է Ֆինլանդիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում[2] և եզրափակիչ փուլում զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը։

2012 թվականին Քրիստան մասնակցել է Ֆինլանդիայի ձայնը մրցույթին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստա Սիեգֆրիդսը ծնվել է 1985 թվականի[3] դեկտեմբերի 4-ին Ֆինլանդիայի Կասկինեն քաղաքում[4]։

Քրիստան իր կարիերան սկսել է իր Daisy Jack խմբի հետ 2009 թվականին։ Նրանք միանգամից հայտ են ներկայացրել «Fridays» երգով «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթին մասնակցելու համար, բայց չեն անցել առաջին փուլը։ Խմբի առաջին սինգլը՝ «Perfect Crime», թողարկվել է 2011 թվականի հոկտեմբերին։ Քրիստա Սիեգֆրիդսը նաև խաղացել է մյուզիլներում, այդ թվում՝ Play Me Հելսինկիի շվեդական թատրոնում և Muskettisoturit ռոք մյուզիքլներում։

2012 թվականին մասնակցել է «The Voice of Finland» հեռուստատեսային մրցույթին Մայքլ Մոնրոյի թիմում, սակայն դուրս է մնացել առաջին փուլից։

2013 թվականի հունվարին Քրիստա Սիեգֆրիդսը պայմանագիր է կնքել Universal Music Group-ի հետ, որը խնդիր է դրել երգչուհուն դարձնել համաշխարհային մակարդակի աստղ[5]։ Նրա առաջին ալբոմը՝ «Ding Dong!», թողարկվել է 2013 թվականին[6]։

2013 թվականի հունվարի 24-ին Քրիստա Սիեգֆրիդսը «Uuden Musiikin Kilpailu» երգով հաղթահարել է «Եվրատեսլի» ազային ընտրության երկրորդ ընտրական փուլը՝ անցնելով եզրափակիչ[7], իսկ փետրվարի 9-ին դարձել է ազգային մրցույթի հաղթող և հնարավորություն ստացել ներկայացնելու Ֆինլանդիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում «Marry Me» երգով[8][9]։ 2013 թվականի մայիսի 16-ին Քրիստա Սիեգֆրիդսը ելույթ է ունեցել «Եվրատեսիլ 2013»-ի երկրորդ կիսաեզրափակչում՝ զբաղեցնելով 9-րդ տեղը և անցել եզրափակիչ։ Եզրափակչում հանդես է եկել 4 համարի ներքո՝ 13 միավորով զբաղեցնելով 24-րդ տեղը[10]։ Եվրատեսիլից հետո Քրիստան եղել է աշխարհի միակ մարզիչը, որը եղել է նույն «Ձայնը» ֆրանշիզայի մասնակիցը։ Եղել է The Voice Kids հեռուստանախագծի ֆիննական տարբերակի մարզիչ, առաջին մրցաշրջանում նրա սան Մոլլի Ռոսենստրյոմը հաղթել է այդ նախագծում։

2013 թվականի օգոստոսի 23-ին Քրիստա Սիեգֆրիդսը ներկայացրել է Ֆինլանդիան Sopot Festival փառատոնի Top of the Top համերգում[11][12] «Marry Me» երգով[13]։

2014 թվականին Քրիստա Սիեգֆրիդսին առաջարկել են մասնակցել «Եվրատեսիլ 2015»-ի Շվեդիայի ընտրական փուլին, բայց նա հրաժարվել է, քանի որ նրան առաջարկվող երգը եղել է շվեդերեն և նրան դուր չի եկել[14]։

2015 թվականի նոյեմբերին հայտնի է դարձել, որ նա Ռոոպ Սալմինենի հետ միասին պետք է վարի Եվրատեսիլ 2016-ի ֆիննական ընտրության փուլը՝ Uuden Musiikin Kilpailu[15][16]:

Քրիստան մասնակցել է «Եվրատեսիլ 2016»-ի Շվեդիայի ընտրական փուլին։ Ելույթ ունենալով երկրորդ կիսաեզրափակիչում՝ Քրիստան չի կարողացել հաղթահարե այն՝ զբաղեցնելով 5-րդ տեղը։

2017 թվականին ընդգրկվել է Mr. Gay Finland մրցույթի ժյուրիի կազմում[17]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հոկտեմբերին ամուսնացել է ֆինն-շվեդական կատակերգու Յանն Գրյոնրուսի հետ[18]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմ Նշումներ Ամենաբարձր հորիզոնական
FIN
[19]
Ding Dong![6]
  • Թողարկված՝ 10 մայիսի, 2013
  • Լեյբլ՝ Universal Music Finland
  • Ձևաչափ՝ CD, թվային ներբեռնում
19

Սինգլներ «Daisy Jack» խմբի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Սինգլ Հիթ-շքերթ Հավաստագիր Ալբոմ
FIN
2011 «Perfect Crime» -

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Սինգլ Հիթ-շքերթ Հավաստագիր Ալբոմ
FIN (DL)
[19]
FIN (Air)
[19]
IRE
[20]
SWE
[21]
UK
[22]
2013 «Marry Me» 6 99 50 102 Ding Dong
«Amen!»
«Can You See Me?» 25 30
2014 «Cinderella» 46 79 TBA
2015 «On & Off» 8 8
«Better On My Own» 24 74
2016 «Faller» 96
«Be Real» 80
2017 «Snurra min jord» 27
«1995»

Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Երգ Հղում
"Marry Me"|[23] 2013 [1]
"Amen!" [2]
"Can You See Me?" [3]
"Cinderella" 2014 [4]
"On & Off" 2015 [5]
"Better On My Own" [6]
"Be Real" 2016 [7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «Krista Siegfrids to marry in Malmö for Finland!». Eurovision.tv. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
  3. Yle: Kuka on Krista Siegfrids?
  4. Voice of Finlandin livelähetykset alkavat — he nousevat lavalle Արխիվացված 2012-03-13 Wayback Machine 9.03.2012(ֆին.)
  5. Krista Siegfridsille merkittävä levytyssopimus — Universalin tähtäin ulkomailla Արխիվացված 2013-01-27 Wayback Machine Ilta Sanomat 24.1.2013(ֆին.)
  6. 6,0 6,1 «DiNG DoNG!». kristasiegfrids.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
  7. Krista Siegfrids Արխիվացված 2013-02-01 Wayback Machine YLE(ֆին.)
  8. Krista Siegfrids voitti Uuden Musiikin Kilpailun YLE(ֆին.)
  9. Криста Сигрфридс будет представлять Финляндию на конкурсе Евровидение // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 9 февраля 2013.(Ստուգված է 10 փետրվարի 2013)
  10. YLE: Euroviisuvoitto meni Tanskaan - Krista Siegfrieds oli 24.
  11. «Krista Siegfrids wystąpi w Sopocie». eurowizja.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
  12. «TOP OF THE TOP». topofthetop.pl. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  13. «TOP of the TOP 2013: co się działo, kto dostał Bursztynowego Słowika?». eska.pl. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  14. «Krista Siegfridsiä kysyttiin Melodiefestivaleniin — kieltäytyi jättinäkyvyydestä kielen takia». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
  15. Victor M. Escudero (2015 թ․ նոյեմբերի 6). «Finland: Krista Siegfrids to host UMK 2016» (անգլերեն). eurovision.tv. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  16. Lauri Leskinen (2015 թ․ նոյեմբերի 6). «Krista Siegfrids ja Roope Salminen juontavat Uuden Musiikin Kilpailun 2016» (ֆիններեն). yle.fi. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  17. «Mr. Gay Finland 2017 on Rami Kiiskinen» (ֆիններեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  18. William Lee Adams (2017 թ․ հոկտեմբերի 9). «She did it! Finland's Krista Siegfrids marries beau Janne Grönroos… three years after his proposal». wiwibloggs.com (անգլերեն).
  19. 19,0 19,1 19,2 Peak chart positions in Finland:
  20. Hung, Steffen. «Discography Krista Siegfrids». Irish Charts Charts Portal. Hung Medien (Steffen Hung).
  21. Hung, Steffen. «Discography Krista Siegfrids». Swedish Charts Portal. Hung Medien (Steffen Hung).
  22. Peak positions in the UK:
  23. Krista Siegfrids menee videossaan naimisiin: Poikaystäväni istui vieraiden joukossa(ֆին.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]