Genealogy
Genealogy | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Գործունեություն | 2015 |
Անդամներ | |
Եսայի Ալթունյան Թամար Կապրելյան Վահե Թիլբյան Ստեֆանի Թոփալյան Մերի-Ջին Օ'Դոհերթի Ինգա Արշակյան | |
![]() |
Genealogy, հայկական երաժշտական սուպերխումբ, որը կազմվել էր ներկայացնելու Հայաստանը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Եվրատեսիլ 2015 երգի մրցույթին[1]։ Խումբը կատարեց «Face the Shadow» (Առերեսվի՛ր ստվերին) երգը և զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը 34 միավորով։ Խմբի 5 անդամները հայկական արմատներով երաժիշտներ են տարբեր աշխարհամասերից, իսկ 6-րդ անդամը Հայաստանից է[1]։ Genealogy-ի անդամները խորհրդանշում են անմոռուկ ծաղիկը։ Խմբի ձևավորման նպատակն է մեկ բեմում միավորել հայ բնակչության մի նոր սերնդի, որոնց ընտանիքները սփռված են ամբողջ աշխարհով մեկ 1915 թվականից[2]։
Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհամաս | Երկիր | Արտիստ | Ծննդյան տարեթիվ | Հայտարարման օր[1] |
---|---|---|---|---|
![]() Եվրոպա |
![]() |
Եսայի Ալթունյան | Նոյեմբերի 5, 1980 | Փետրվարի 16, 2015 |
![]() Ամերիկա |
![]() |
Թամար Կապրելյան | Հոկտեմբերի 28, 1986 | Փետրվարի 20, 2015 |
![]() Աֆրիկա |
![]() |
Վահե Թիլբյան | Փետրվարի 17, 1980 | Փետրվարի 23, 2015 |
![]() Ասիա |
![]() |
Ստեֆանի Թոփալյան | Օգոստոսի 5, 1987 | Փետրվարի 27, 2015 |
![]() Ավստրալիա |
![]() |
Մերի-Ջին Օ'Դոհերթի | Ապրիլի 2, 1982 | Մարտի 3, 2015 |
![]() Հայաստան |
![]() |
Ինգա Արշակյան | Մարտի 18, 1980 | Մարտի 12, 2015 |
^Չնայած խմբի անդամների անունները արդեն հրապարակվել էին տարբեր լրատվամիջոցների կողմից[3][4], սակայն Հ1 հեռուստաընկերությունը դրանք հաստատելու համար ընտրել էր տարբեր օրեր։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Ալբոմ |
---|---|---|
2015 | «Face the Shadow» | Ոչ ալբոմային սինգլ |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Armenia to be represented by Genealogy!»։ ԵՀՄ։ Փետրվարի 11, 2015։ Վերցված է Փետրվարի 11, 2015
- ↑ «Հայոց Ցեղասպանությունը, որը դեռևս քաղաքական նուրբ խնդիր է, գրեթե հասել է Եվրատեսիլ երգի մրցույթին»։ interpress.am։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-11-ին։ Վերցված է Փետրվարի 14, 2015
- ↑ ««Եվրատեսիլ»-ում հայաստանյան մասնակիցը կլինի Ինգա Արշակյա՞նը»։ asekose.am։ Փետրվարի 17, 2015։ Վերցված է Փետրվարի 28, 2015
- ↑ ««Եվրատեսիլ»-ում խոչընդոտների կհանդիպե՞նք»։ armtimes.com։ Փետրվարի 13, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-13-ին։ Վերցված է Փետրվարի 28, 2015
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Genealogy կատեգորիայում։ |
|