Հյետիլ Մյորլանդ
Հյետիլ Մյորլանդ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1980[1] (44 տարեկան) Գրիմստադ, Էուսթ Ագդեր |
Երկիր | Նորվեգիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ, կիթառահար, դաշնակահար և կոմպոզիտոր |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | Sony Music Entertainment |
Mørland Վիքիպահեստում |
Հյետիլ Մյորլանդ (հոկտեմբերի 3, 1980[1], Գրիմստադ, Էուսթ Ագդեր), ավելի լավ հայտնի ուղղակի Մյորլանդ, նորվեգացի երգիչ և երգահան է, ով Դեբրահ Սկարլետի հետ միասին ներկայացրել է Նորվեգիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում "A Monster Like Me" (Ինձ պես հրեշ) երգով[2]։
Կյանքը և կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Մյորլանդը ծնվել է 1980 թ.-ի հոկտեմբերի 3-ին Նորվեգիայի Գրիմստա քաղաքում։ Փոքր տարիքում ընտանիքը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, որտեղ էլ երգիչը մեծացել է։ Դեռևս փոքր տարիքում, ոգևորվելով մի շարք բրիտանացի երգիչներից, Մյորլանդը գրել և իր յուրահատուկ ձայնով կատարել է բազմաթիվ երգեր։
2008 թվականին Մյորլանդը դառնում է Absent Elk խմբի անդամ և արդեն 2009 թվականի աշնանը թողարկում են Caught In the Headlights ձայնասկավառակը։ Նրանց երկու սինգլները՝ Sun & Water (Արև և Ջուր) և Emily (Էմիլի), հնչեցվել է բրիտանակ տարբեր ռադիոներով, և խումբը հրավիրվել է բազմաթիվ հեռուստաշոուների։ Խումբը առհասարակ մեծ ուշադրության արժանացավ այն բանից հետո, երբ նրանք կատարեցին Լեդի Գագայի 'Pokerface' երգը, որը YouTube-ում ունեցավ ավելի քան կես միլիոն դիտում։ Ոգևորվելով գրանցած հաջողությունից՝ խումբը կատարեց նաև այլ հայտնի երգեր, որոնք նույնպես արժանացան մեծ ուշադրության[3]։
2014 թվականին Մյորլանդը տեղափոխվեց Օսլո՝ անհատական կարիերա սկսելու։ 2015 թվականին նա Դեբրահ Սկարլետի հետ միասին մասնակցեց Եվրատեսիլ 2015 երգի մրցույթ-ի նորվեգական նախընտրական փուլին։ Այն հաղթահարելուց հետո նրանք իրավունք ստացան ներկայացնել Նորվեգիան հեղինակավոր մրցույթում իրենց "A Monster Like Me" (Ինձ պես հրեշ) երգով, որը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ http://eurovoix.com/2015/03/14/norway-morland-debrah-scarlett-has-won/
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.