Հյետիլ Մյորլանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հյետիլ Մյորլանդ
20150513 ESC 2015 Mørland 5317 (cropped).jpg
Ծնվել էհոկտեմբերի 3, 1980(1980-10-03)[1] (40 տարեկան)
Գրիմստադ, Aust-Agder, Նորվեգիա
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտություներգիչ, կիթառահար, դաշնակահար և կոմպոզիտոր
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլSony Music Entertainment
Կայքmorlandmusic.com
Mørland Վիքիպահեստում

Հյետիլ Մյորլանդ (հոկտեմբերի 3, 1980(1980-10-03)[1], Գրիմստադ, Aust-Agder, Նորվեգիա), ավելի լավ հայտնի ուղղակի Մյորլանդ, նորվեգացի երգիչ և երգահան է, ով Դեբրահ Սկարլետի հետ միասին ներկայացրել է Նորվեգիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում "A Monster Like Me" (Ինձ պես հրեշ) երգով[2]:

Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյորլանդը ծնվել է 1980 թ.-ի հոկտեմբերի 3-ին Նորվեգիայի Գրիմստա քաղաքում։ Փոքր տարիքում ընտանիքը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, որտեղ էլ երգիչը մեծացել է։ Դեռևս փոքր տարիքում, ոգևորվելով մի շարք բրիտանացի երգիչներից, Մյորլանդը գրել և իր յուրահատուկ ձայնով կատարել է բազմաթիվ երգեր։

2008 թվականին Մյորլանդը դառնում է Absent Elk խմբի անդամ և արդեն 2009 թվականի աշնանը թողարկում են Caught In the Headlights ձայնասկավառակը։ Նրանց երկու սինգլները՝ Sun & Water (Արև և Ջուր) և Emily (Էմիլի), հնչեցվել է բրիտանակ տարբեր ռադիոներով, և խումբը հրավիրվել է բազմաթիվ հեռուստաշոուների։ Խումբը առհասարակ մեծ ուշադրության արժանացավ այն բանից հետո, երբ նրանք կատարեցին Լեդի Գագայի 'Pokerface' երգը, որը YouTube-ում ունեցավ ավելի քան կես միլիոն դիտում։ Ոգևորվելով գրանցած հաջողությունից՝ խումբը կատարեց նաև այլ հայտնի երգեր, որոնք նույնպես արժանացան մեծ ուշադրության[3]:

2014 թվականին Մյորլանդը տեղափոխվեց Օսլո՝ անհատական կարիերա սկսելու։ 2015 թվականին նա Դեբրահ Սկարլետի հետ միասին մասնակցեց Եվրատեսիլ 2015 երգի մրցույթ-ի նորվեգական նախընտրական փուլին։ Այն հաղթահարելուց հետո նրանք իրավունք ստացան ներկայացնել Նորվեգիան հեղինակավոր մրցույթում իրենց "A Monster Like Me" (Ինձ պես հրեշ) երգով, որը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. http://eurovoix.com/2015/03/14/norway-morland-debrah-scarlett-has-won/
  3. http://morlandmusic.com/?page_id=304