Կնեժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կնեժ
Բնօրինակ անունսերբ.՝ Ненад Кнежевић
Ծնվել էդեկտեմբերի 5, 1967 (56 տարեկան)
Ցետինե, Հարավսլավիայի ՍՖՀ
ԵրկիրՉեռնոգորիա
ԺանրերՓոփ
Մասնագիտություներգիչ, երգահան
Գործիքներվոկալ
Գործունեություն1992-ից
ԼեյբլPGP-RTS (1994-1996), ZaM (1996), City Records (2000-ից)
Կայքnenadknezevicknez.com
 Knez Վիքիպահեստում

Նենադ Կնեժևիչ (ծնված 1967-ի դեկտեմբերի 5-ին, Ցետինե, Հարավսլավիայի ՍՖՀ), ավելի լավ հայտնի որպես Կնեժ չեռնոգորցի երգիչ, երգահան է, ով ներկայացրել է Չեռնոգորիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում[1]։

Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

6 տարեկան հասակում Կնեժը երգեց "Bio jednom jedan lav" երգը Naša Radost (Մեր ուրախությունը) փառատոնին Տիտոգրադում (ներկայումս՝ Պոդգորիցա)։ Նա սովորել է նույն քաղաքում։ Ավագ դպրոցը ավարտելուց հետո Կնեժը դարձել է "Milan i Luna" խմբի անդամ։ Ուսման տարիներին նա հիմնում է Visoka frekvencija բենդը և ձայանգրում է մի շարք երգեր։ Հետագայում նա հիմնադրում է The Moon բենդը իր հոր՝ Միլիյա Կնեժևիչի հետ։

1992 թվականից սկսվում է Կնեժի անհատական կարիերան։ Նույն թվականին նա Բելգրադում մասնակցում է Փոփ փառատոնի իր "Da l' si ikada mene voljela" երգով։ Այդ նույն տարում նա ձայնագրում է իր առաջին ալբոմը՝ Kao magija-ն։ 1994 թվականին Կնեժը ձայնագրում է իր 2-րդ Iz dana u dan ձայնասկավառակը։ 1996 թվականին ձայնագրվում է թվով 3-րդ ձայնասկավառակը, որը կոչվում է Automatic: Այն ունեցավ բավականին մեծ վաճառք և մեծ ճանաչում բերեց երգչին։ Նա իր ամենամեծ համերգը ունեցել է «Սավա» կենտրոնում։ 1999-ին նա ձայնագրեց The Best of Knez ձայնասկավառակը, որտեղ ներառված էին 18 հին և 2 նոր երգեր։ 2000 թվականին նա մասնակցեց «Բուդվա 2000» փառատոնին Vjeruj երգով, որով զբաղեցրեց 1-ին տեղը։ 2001-2005 թվականներին Կնեժը ձայնագրեց իր Daleko, visoko, Ti me znaš և Vanilla ձայնասկավառակները։ Մասնակցեց նաև «Բուդվա 2006» փառատոնին և զբաղեցրեց 3-րդ տեղը[2]։

2014 թվականի հոկտեմբերի 31-ին պաշտոնական հայտարարվեց, որ Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում Չեռնոգորիան ներկայացնելու է Կնեժը։ Նա զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.eurovision.tv/page/news?id=knez_sings_for_montenegro
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.