Il Volo

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Il Volo
20150520 ESC 2015 Il Volo 8890.jpg
Հիմնական տվյալներ
ԵրկիրԻտալիա Իտալիա
ԺանրերԴասական փոփ
Գործունեություն2010-ից
ԼեյբլGeffen Records, Universal Music Group, Interscope Records, Sony Music Latin
ՊարգևներՍան Ռեմոյի երաժշտական փառատոն
Կայքilvolomusic.com
Անդամներ
Պիերո Բարոնե
Ինյացո Բոսկետտո
Ջանլուկա Ջինոբլե
Il Volo Վիքիպահեստում

Il Volo (հայերեն` Թռիչք), իտալական տրիո է, որը հանդես է գալիս դասական փոփ ժանրում։ Խմբի անդամներն են Պիերո Բարոնեն, Ինյացիո Բոսկետտոն, Ջանլուկա Ջինոբլեն[1]: Նրանք ներկայացրել են Իտալիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում, որտեղ զբաղեցրել են 3–րդ հորիզոնականը[2]:

Խմբի անդամները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիերո Բարոնեն ծնվել է 1993 թվականի հունիսի 24-ին Ագրիջենտո նահանգի Նարո ավանում։

Ինյացիո Բոսկետտոն ծնվել է 1994 թվականի հոկտեմբերի 4-ին Իտալիայի հյուսիսում գտնվող Էմիլիա Ռոմանյա նահանգի Բոլոնյա քաղաքում և մեծացել է Մարսալայում։

Ջանլուկա Ջինոբլեն ծնվել է 1995 թվականի փետրվարի 11-ին Ռոզետո դելյի Աբրուցցի փոքրիկ քաղաքում։ Երգիչը մեծացել է Մոնտեպագանո քաղաքում։

Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի 3 օպերային երգիչները իրենց կարիերան սկսել են 2009 թվականին և միմյանց հանդիպել են իտալական Ti lascio una canzone (Քեզ երգ թողնելով) երաժշտական շոուի ընթացքում։

2009 թվականի մայիսի 2-ին Ջանլուկա Ջինոբլեն հաղթանակ տոնեց՝ երգելով Անդրեա Բոչելլիի "Il mare calmo della sera" երգը։

Մրցույթի ընթացքում նրանք ընտրվեցին որպես տրիո և ներկայացրեցին նեապոլիտանական օպերայի "O sole mio" երգը[3]։ Մրցույթից հետո նրանք շարունակեցին հանդես գալ միասին "Tre Tenori", "The Tryo", "Il Trio" անուններով իսկ 2010-ից սկսած "Il Volo" (իտալերենից թաևգմանած «Թռիչք») անունով։

2010 թվականին խումբը մասնակցեց "We Are the World 25 for Haiti" բարեգործական նախագծին՝ նորովի ներկայացնելով 1985 թվականի ամենահայտնի հիթերից մեկը՝ "We are the World" երգը։ 2010 թվականի փետրվարին նրանք ներկայացրեցին "Granada" և "Un amore cosi grande" երգերը Սանռեմո երաժշտական մրցույթի 60-րդ ամյակին[4]։ Այդ մրցույթի ընթացքում խումբը ներկայացրեց նաև "Regina Rania di Giordania"-ն։

Il Volo խմբի առաջին համանուն ձայնասկավառակը թողարկվեց 2010 թվականին Լոնդոնում[5]։ Այն Իտալիայում ներկայացվեց նոյեմբերի 30-ին և իտալական ալոբմների չարթում զբաղեցրեց 6-րդ տեղը՝ ստանալով ոսկե վկայական։ Խմբի միջազգային կարիերան աճեց 2011 թվականին, երբ ԱՄՆ-ում թողարկվեց նրանց ձայնասկավառակը։ Նրանք ներկայացան նաև ամերիկյան Սուպերսթար երաժշտական շոուի 10-րդ եթերաշրջանին։ Խումբը երգեց "’O sole mio"-ն, որը որպես սինգլ թողարկվեց ԱՄՆ-ում 2011 սկզբներին[6]։ Billboard 200-ում այն՝ որպես առաջին ալբոմ, զբաղեցրեց 10, իսկ՝ որպես դասական ալբոմ, 1-ին տեղը՝ առաջին շաբաթում վաճառելով 23,000 օրինակ։ Ձայնասկավառակը տեղ զբաղեցրեց նաև այլ երկրների լավագույն 10-նյակում, օրինակ՝ Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Ավստրիա[7]։

Ինյացիո Բոսկետտո
Պիերո Բարոնե

Դուրս եկավ նաև ձայնասկավառակի իսպաներեն տարբերակը, որը Մեքսիկայում դարձավ համար 6 ձայնասկավառակը[8], իսկ Billboard համարեց 3-րդը դասական ալբոմների մեջ, 4-րդը՝ լատինական ալբոմների մեջ և 1-ինը լատինական փոփ ալբոմների մեջ[9]։ Ձայնասկավառակը Մեքսիկայում վաճառեց 30,000, իսկ ԱՄՆ-ում 50,000 օրինակ[10]։ Արժանացավ տարբեր մրցանակների։

2011 թվականին իրենց "’O sole mio" and "This Time" երգերով հանդես եկան Սինգապուրում՝ մասնակցելով բարեգործական համերգի, ԱՄՆ-ում Սուպերսթար երաժշտական շոուի շրջանակներում և այլն։

Խումբը նոմինացվել է լատինական Գրեմմի երաժշտական մրցանակաբաշխության երկու անվանակարգերում. 1-ինը՝ որպես լավագույն փոփ ալբոմ՝ ներկայացնելով Il Volo (իսպանական տարբերակ) ձայնասկավառակը, իսկ 2-րդը՝ որպես տարվա լավագույն նորեկներ։

2011 թվականի հոկտեմբերի 2-ին խումբը հանդես եկավ «Դետրոիթ Օպերայի տուն» համերգասրահում, որից հետո ներկայացրեցին արդեն իրենց առաջին DVD-ն։ Համերգը ցուցադրվեց Դետրոիթում և Կանադայի այլ ավելի քան 1,000 քաղաքներում։

2011 թվականի նոյեմբերի 21-ին ներկայացրեցին իրենց առաջին մինիալբոմը Christmas Favorites անունով։ Այն իր մեջ պարունակում էր դուետ Պիա Տոսկանոյի հետ։

2012 թվականի հոկտեմբերին նրանք ներկայացան համերգով հանրահայտ Բարբառա Սթրեյզնդի հետ։ Խումբը նրա հետ կատարեց իրենց "Smile", "Make My Garden Grow", "O Sole Mio", "Un Amore Cosi Grande" երգերը։

2012 թվականի նոյեմբերի 19-ին Il Volo-ն ներկայացրեց իր 2-րդ ձայնասկավառակը We Are Love անունով։

2013 թվականի ապրիլի 17-ին թողարկվեց We Are Love-ի իսպանական տարբերակը Más Que Amor անունով, որը պարունակում էր հավելյալ դուետ մեքսիկացի երգչուհի Բելինդայի հետ։ Ձայնասկավառակը Billboard համարեց 1-ինը լատինական փոփ ալբոմների մեջ։

2013 թվականի հոկտեմբերի 26-ին նրանք ներկայացրեցին միջազգային Buon Natale - The Christmas ալբոմի իրենց տարբերակը, որը պարունակում էր որոշ ամերիկյան ամանորյա երգեր, ինչպես նաև երկու լատիներեն երգ, մեկ իսպաներեն և մեկ գերմաներեն, դուետներ Պիա Տոսկանոյի և Բելինդայի հետ[11]։ Ձայնասկավառակը Billboard համարեց 1-ինը՝ որպես լավագույն արձակուրդային ալբոմ և որպես լավագույն դասական ալբոմ[12]։ Նոյեմբերին թողարկվեց հատուկ իտալայան տարբերակը, որը պարունակում էր "Bianco Natale" և "Astro del ciel" երգերը[13]։

2014 թվականի փետրվարին խումբը 2014 Latin Billboard Music Awards-ի կողմից նոմինացվեց՝ որպես լավագույն լատինական ալբոմ և լատինական լավագույն փոփ ալբոմ անվանակարգերում։ Շոուի ընթացքում Il Volo-ն լատինական փոփ ալբոմ անվանակարգում ճանաչվեց լավագույն խումբ և արժանացավ մի շարք այլ մրցանակների։

Հունիսին նրանք Հյուսիսային Ամերիկայում՝ ԱՄՆ-ում և Կանադայում հանդես եկան 15 համերգներով՝ համագործակցելով բենդի և նվագախմբի հետ։ Նրանք ներկայացրեցին իրենց կարիերայի լավագույն երգերը և արժանացան բավականին դրական արձագանքների երաժշտական քննադատների կողմից։ Առաջին անգամ հուլիսին և սեպտեմբերին նրանք շրջագայեցին ողջ Իտալիայով մեկ։

2015 թվականի փետրվարին խումբը մասնակցեց ամենամյա Սանռեմո երաժշտական փառատոնին և փետրվարի 14-ին հայտարարվեցին որպես հաղթողներ՝ հավաքելով ընդհանուր ձայների 39%-ը։ Նրանք իրավունք ստացան ներկայացնելու Իտալիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում, որտեղ եզրափակչի քվեարկության արդյունքում զբաղեցրել են 3–րդ հորիզոնականը[14]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Il Volo (2011)
  • We Are Love (2012)
  • Más Que Amor (2013)
  • Buon Natale։ The Christmas Album (2013)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]