Էդուրնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդուրնե
20150517 ESC 2015 Edurne 0803.jpg
Էդուրնեն Եվրատեսիլի ասուլիսի ժամանակ
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն իսպ.՝ Edurne García Almagro
Ծնվել է դեկտեմբերի 22, 1985 (33 տարեկան)
Մադրիդ, Իսպանիա
Երկիր Իսպանիա Իսպանիա
Ժանրեր փոփ, ռոք
Մասնագիտություն Երգչուհի, հաղորդավարուհի, դերասանուհի, մոդել
Գործիքներ Վոկալ
Գործունեություն 2006-ից
Լեյբլ Sony Music Spain
Կայք edurneweb.com/es/home

Էդուրնե Գարսիա Ալմագրո (ծնված 1985-ի դեկտեմբերի 22-ին, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի երգչուհի, դերասանուհի, հեռուսատահաղորդավարուհի է։ Հայտնիություն ձեռք բերեց այն բանից հետո, երբ 2005 թվականին մասնակցեց իսպանական հանրահայտ Operación Triunfo ռեալիթի շոուին։ Նա ներկայացրել է Իսպանիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուրնեն տարբեր մրցույթների մասնակցել է դեռ փոքրուց։ 9 տարեկանում նա մանկական երաժշտական «Տրաստոս» (Trastos) խմբի անդամներից էր[2]։ Ունեցել է փոքր դերեր տարբեր հեռուսատասերիալներում։

2005 թվականին նա մասնակցեց իսպանական հանրահայտ Operación Triunfo ռեալիթի շոուի 4-րդ եթերաշրջանին և զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը։

Էդուրնեն պայմանագիր ստորագրեց իսպանական Sony BMG Spain-ի հետ և արդեն 2006 թվականին թողարկեց իր առաջին Edurne (Էդուրնե) կոչվող ձայնասկավառակը, որի մեջ ներառված երգերից երեքը Իսպանիայում դարձան հիթ, մասնավորապես Despierta-ն երկար ժամանակ զբաղեցնում էր 5-րդ հորիզոնականը իսպանական չարթերում։

2007 թվականին նա թողարկեց իր երկրորդ ալբոմը, որը կոչվում էր Ilusión։ Այստեղ ներառված "Ven Por Mí" երգը iTunes-ի իսպանական չարթում զբաղեցրեց 20-րդ տեղը։

Էդուրնեն իր երրորդ ձայնասկավառակը թողարկեց 2008-ի հունիսի 4-ին։ Այս ալբոմից հիթ դարձան մի շարք երգեր, որոնցից առավել նշանավորը "Un Poco de Amor"-ն էր՝ Քուին խմբի "Somebody to Love" (Ինչ-որ մեկը սիրո համար) երգի իսպանական տարբերակը։

2010 թվականին Էդուրնեն ձայնագրեց իր չորրորդ ձայնասկավառակը, որը կոչվում էր Nueva Piel։ Այն նույնպես ունեցավ բազմաթիվ հաջողություններ։ Այդ նույն թվականին նա մասնակցեց հանրահայտ «Պարահանդես» պարային մրցույթի իսպանական տարբերակին և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։

Էդուրնեն ձայնագրեց իր հինգերորդ Climax ձայնասկավառակը 2013 թվականի սեպտեմբերի 24-ին։ Ձայնասկավառակում ներառված "Pankiller" երգը ունեցավ բավականին մեծ ճանաչում, քանի որ սոցիալական ցանցերում համեմատվեց Ռիհաննայի, Լեդի Գագայի, Մադոննայի երգերի հետ։

2013 թվականին նա մասնակցեց հանրահայտ «Քո դեմքը ծանոթ է» շոուի իսպանական տարբերակին, որտեղ մասնակիցները նմանակում են մեծահռչակ երգիչներին։ Էդուրնեն նմանակելով Քրիստինա Ագիլերային և երգելով նրա "Hurt" երգը զբաղեցրեց 1-ին հորիզոնականը՝ հավաքելով ձայների 60%-ը։

2015 թվականի հունվարի 14-ին TVE-ն հայտարարեց, որ Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում Իսպանիան ներկայացնելու է Էդուրնեն։ Ավելի ուշ ներկայացվեց նաև երգը, որը կոչվում է "Amanecer"։ Երգչուհին զբաղեցրեց 21-րդ հորիզոնականը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.eurovision.tv/page/news?id=edurne_to_sing_for_spain_in_vienna
  2. http://www.publispain.com/edurne/noticias/entrevista_a_Edurne.html