Անն Սոֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անն Սոֆի
2015-02-18 Ann Sophie ESC 2015 by WikiofMusic-11.jpg
Բնօրինակ անունգերմ.՝ Ann-Sophie Dürmeyer
Ի ծնե անունԱնն Սոֆի
Նաև հայտնի է որպեսAnn Sophie
Ծնվել էսեպտեմբերի 1, 1990 (29 տարեկան)
Լոնդոն, Մեծ Բրիտանիա
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
ԺանրերPop R&B Soul
Մասնագիտություներգչուհի, երգահան
Գործիքներվոկալ
Գործունեություն2011-ից
ԼեյբլPolydor Records, Island Records
ԿրթությունԼի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ
Ann Sophie Վիքիպահեստում

Անն Սոֆի Դուրմեյեր (սեպտեմբերի 1, 1990(1990-09-01)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1]), ավելի հայտնի որպես Անն Սոֆի գերմանացի երգչուհի և երգահան է։ Աննը ներկայացրեց Գերմանիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում իր "Black Smoke" (Սև ծուխ) երգով՝ չվաստակելով ոչ մի միավոր։

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անն Սոֆի Դուրմեյերը ծնվել է 1990 թվականի սեպտեմբերի 1-ին Լոնդոնում, բայց մանկության մեծ մասն անց է կացրել Համբուրգում: Չորս տարեկանից Անն Սոֆին սկսել է զբաղվել բալետով, իսկ 14 տարեկանում վերջնական որոշեց դառնալ երգչուհի[3]։

Դպրոցն ավարտելուց հետո Անն Սոֆի տեղափոխվել է Նյու Յորք և երկու տարի սովորել է տեղի ինստիտուտում։ Նյու Յորքում գտնվելու ժամանակ նա սկսել է երգեր գրել և կատարել։ Հետո վերադառնում է Համբուրգ և 2013 թվականին Անն Սոֆին ձայնագրել է իր սեփական դեմոալբոմը[4]։

Եվրատեսիլ 2015[խմբագրել | խմբագրել կոդը]

Անն Սոֆին Եվրատեսիլի ազգային մրցույթում

2015 թվականի  փետրվարի 19-ին Անն Սոֆին ներկայացրել է Գերմանիան «Jump the Gun» երգով[5]։

Մինչ Եվրատեսիլ 2015 թվականը ներկայացնելը նա մասնակցել է ազգային մրցույթին։ Մրցույթի կարևոր՝ երրորդ ռաունդում Անն Սոֆին կատարել է "Black Smoke" երգը, բայց հեռուստադիտողների մեծ մասը (78,7%) տվել իր նախապատվությունը Անդրեաս Կյումերտին[6]։ Սակայն Անդրեասը հենց բեմի վրա հրաժարվել է ներկայացնել Գերմանիան Եվրատեսիլ 2015 թվականում, և Գերմանիան ներկայացնելու իրավունքը անցել է Անն Սոֆիին[7]։


Սակայն Եվրատեսիլի եզրափակչում Անն Սոֆին զբաղեցրել է 26-րդ տեղը, չստանալով ոչ մի բալ[8]։

Ապրիլի 24-ին երգչուհին թողարկեց երկրորդ ստուդիական ալբոմը որը կոչվում է Silver into Gold, ալբոմը հետագայում զբաղեցրել է 82-րդ տեղը Գերմանիայի հիթ-շքերթում[9]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 — Time Extended
  • 2015 — Silver into Gold

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012: Get Over Yourself
  • 2015: Jump the Gun
  • 2015: Black Smoke

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://blog.prinz.de/grand-prix/unser-song-fuer-oesterreich-wildcard-2015-1-ann-sophie/
  2. Discogs — 2000.
  3. Nebelsieck, Simone (9 марта 2015)։ «Deutschland: Ann Sophie» (գերմաներեն)։ eurovision.de։ Վերցված է 2015-05-20 
  4. «Das ist Ann Sophie - Ann Sophie» (անգլերեն)։ annsophiemusic.tumblr.com։ Վերցված է 2015-05-20 
  5. Brey, Marco (19 февраля 2015)։ «Ann Sophie joins German national final line-up» (անգլերեն)։ eurovision.tv։ Վերցված է 2015-05-20 
  6. Lambernd, Jochen (6 марта 2015)։ «Kopfschütteln und Respekt für Kümmerts ESC-Absage» (գերմաներեն)։ Eurovision Song Contest Deutschland։ Վերցված է 2015-05-20 
  7. Буцко, Анастасия (6 марта 2015)։ «Скандал на "Евровидении": немецкий победитель отказался ехать в Вену» (ռուսերեն)։ DW Культура։ Վերցված է 2015-05-20 
  8. «Ann Sophie belegt nun doch den letzten Platz» (գերմաներեն)։ Eurovision Song Contest Deutschland։ 26 мая 2015։ Վերցված է 2016-06-18 
  9. «Ann Sophie - Silver into Gold» (գերմաներեն)։ Offizielle Deutsche Charts։ Վերցված է 2015-05-20 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]