Լուիկ Նոտտե
| Լուիկ Նոտտե | |
|---|---|
| Բնօրինակ անուն | ֆրանսերեն՝ Loïc Nottet |
| Ծնվել է | ապրիլի 10, 1996[1] (30 տարեկան) Շառլեռուա, Շառլերուա, Էնո, Վալոնիա, Բելգիա |
| Երկիր | |
| Ժանրեր | փոփ և ինդի փոփ |
| Մասնագիտություն | երգիչ, ստուդիական երաժիշտ և փոփ երգիչ |
| Երգչաձայն | տենոր |
| Գործիքներ | վոկալ |
| Լեյբլ | Sony Music |
| Պարգևներ | |
| Կայք | loicnottet.com |
Լուիկ Նոտտե (ֆրանսերեն՝ Loïc Nottet, ապրիլի 10, 1996[1], Շառլեռուա, Շառլերուա, Էնո, Վալոնիա, Բելգիա), բելգիացի երգիչ, ով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը բելգիական The Voice նախագծի երրորդ եթերաշրջանում։ Նա ներկայացրել է Բելգիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում իր "Rhythm Inside" (Ռիթմ ներսում) երգով[2]։ Եզրափակչում Լուիկը զբաղեցրեց 4-րդ տեղը 217 միավորով։
Կյանքը և կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]17 տարեկանում Նոտտեն մասնակցեց բելգիական The Voice նախագծի երրորդ եթերաշրջանի լսումներին՝ կատարելով հայտնի երգչուհի Ռիհաննայի "Diamonds" երգը։ Նա միանգամից արժանացավ հեռուստադիտողի համակրանքին և տեղ գտավ Բ. Ջ. Սքոթի թիմում։ Հասնելով եզրափակիչ՝ նա զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և պայմանագիր ստորագրեց Sony Music Belgium-ի հետ[3]։
Մրցույթից հետո երգիչը հանդես եկավ ճանաչված երգչուհի Սիայի "Chandelier" երգի քավր տարբերակով, որն արժանացավ նաև երգչուհու ուշադրությանը։
2014 թվականի նոյեմբերի 3-ին բելգիական Radio Télévision Belge Francophone (RTBF) հեռարձակողը պաշտոնապես հայտարարեց, որ Բելգիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում ներկայացնելու է Լուիկ Նոտտեն, իսկ 2015 թվականի մարտի 10-ին ներկայացրեց արդեն "Rhythm Inside" (Ռիթմ ներսում) երգը, որով էլ նա ելույթ ունեցավ՝ զբաղեցնելով 4-րդ տեղը 217 միավորով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
- ↑ https://web.archive.org/web/20141103205713/http://www.rtbf.be/tv/emission/detail_the-voice-belgique/les-news/article_loic-nottet-representant-de-la-belgique-a-l-eurovision?id=8392881&emissionId=3873&mode=cache
- ↑ http://www.eurovision.tv/page/history/year/participant-profile/?song=32883
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիկ Նոտտե» հոդվածին։ |
| ||||||||||||||
- Ապրիլի 10 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բելգիայում ծնվածներ
- Տենոր
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Եվրատեսիլ 2015 երգի մրցույթ
- Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի մասնակիցներ
- 21-րդ դարի երգիչներ
- Բելգիացի երգիչներ
- Բելգիայի մասնակիցները Եվրատեսիլ երգի մրցույթում
- Բելգիացի երաժիշտներ
- «The Voice» հեռուստաշոուի մասնակիցներ