Ամինատա Սավադոգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամինատա Սավադոգո
20150517 ESC 2015 Aminata 1634.jpg
Ծնվել էհունվարի 9, 1993 (26 տարեկան)
Ռիգա, Լատվիա
ԵրկիրFlag of Latvia.svg Լատվիա
ԺանրերՓոփ, սոուլ, R&B, էլեկտրոնիկ, ֆանկ
Մասնագիտություներգչուհի, երգահան
Գործիքներֆլեյտա
Գործունեություն2008-ից

Ամինատա Սավադոգո (ծնված 1993-ի հունվարի 9-ին, Ռիգա, Լատվիա), հայտնի որպես հենց Ամինատա, լատվիացի երգչուհի և երգահան է, ով ներկայացնելու է Լատվիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում "Love Injected" (Ներարկված սեր) երգով[1]: Նա նաև փորձեց ներկայացնել Լատվիան Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում, սակայն զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը։

Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամինատան ծնվել է 1993-ի հունվարի 9-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում լատվիական և ռուսական ծագում ունեցող մորից և ծագումով Բուրկինա Ֆասոյից հորից։ Երգչուհին իրեն ավելի շատ համարում է լատվիացի։ Ներկայումս նա Լատվիայի տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի է[2]: Նա դեռևս 15 տարեկանից սկսել է մասնակցել զանազան հայտնի մրցույթների Լատվիայում[3]: Նա հիմնականում մեծ ճանաչում ձեռք բերեց, երբ ներկայացավ Եվրատեսիլ 2014 երգի մրցույթի լատվիական նախընտրական փուլին "I Can Breathe" (Ես կարող եմ շնչել) երգով և զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։ Այնուհետև Ամինատան հաղթեց լատվիական Jaunā talantu fabrika մրցույթում։ 2015-ին Սավադոգոն մասնակցեց Supernova 2015-ին՝ Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի լատվիական նախընտրական փուլին իր "Love Injected" (Ներարկված սեր) երգով։ Երգչուհին քվեարկության շնորհիվ անցավ երկու նախընտրական փուլերը և փետրվարի 22-ին հայտարատվեց հաղթող[4]:

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "I Can Breathe" (Ես կարող եմ շնչել)
  • "Leave My Love Bleeding" (Թող իմ սերը արյունահոսելով)
  • "Love Injected" (Ներարկված սեր)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://en.wikipedia.org/wiki/Aminata_Savadogo#cite_note-Latvia2015-2
  2. https://www.youtube.com/watch?v=8nBCnn_tc8o
  3. http://escxtra.com/2014/02/07/aminata-savadogo-afraid-show-songs-now-seems-nice-interview/
  4. http://www.eurovision.tv/page/news?id=aminata_to_represent_latvia_in_vienna