Լատվիայի համալսարան
Լատվիայի համալսարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1919 |
Ռեկտոր | Indriķis Muižnieks? |
Անդամակցություն | Ուտրեխտի ցանց, European University Foundation - Campus Europae?, Եվրոպայի համալսարանների միություն[1] և Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[2] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ռիգա |
Կայք | lu.lv |
University of Latvia Վիքիպահեստում |
Լատվիայի համալսարան (լատիշ․՝ Latvijas Universitāte), պետական համալսարան Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում: Հիմնադրվել է 1919 թվականին։ Համաշխարհային մասշտաբով աշխարհում զբաղեցնում է 701–750-րդ տեղը[4], Բալթյան երկրների համալսարանների շարքում Տարտուի, Տալլինի տեխնոլոգիական և Վիլնյուսի համալսարաններից հետո 4-րդ համալսարանն է[5]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լատվիայի համալսարանը, որը ի սկզբանե կոչվել է «Լատվիայի բարձրագույն դպրոց» (լատիշ․՝ Latvijas Augstskola), հիմնադրվել է 1919 թվականի սեպտեմբերի 28-ին Ռիգայի նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի (հիմնադրված 1862 թվականին) հենքի վրա։ Համալսարանի առաջին ռեկտորն է եղել քիմիկոս Պաուլ Վալդենը: 1923 թվականին դպրոցն անվանվել է Լատվիայի համալսարան (Universitas Latviensis)։
1919-1940 թվականներին Լաատվիայի համալսարանը եղել է Լատվիայի բարձրագույն կրթության, գիտության և մշակույթի ամենամեծ կենտրոնը։ Համալսարանի գլխավոր շենքը զբաղեցնում է Ռաինա բուլվարի 19 հասցեում գտնվող Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքը։
Նախապատերազմական տարիներին հնարավոր է եղել բարձրագույն ակադեմիական կրթություն ձեռք բերել ոչ միայն Լատվիայի համալսարանում, այլ նաև Լատվիայի պետական կոնսերվատորիայում և Լատվիայի գեղարվեստի ակադեմիայում։ Ժամանակի ընթացքում Լատվիայի համալսարանից առանձնացել և ինքնուրույն բարձրագույն ուսումնական հաստատություններ են դարձել Լատվիայի գյուղատնտեսական համալսարանը, Ռիգայի Ստրադինի անվան համալսարանը և Ռիգայի տեխնիկական համալսարանը:
Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լատվիայի բարձրագույն դպրոց(1919-1923)
- Լատվիայի համալսարան (1923-1940)
- Լատվիայի պետական համալսարան (1940-1941, 1944-1958)
- Համալսարան Ռիգայում (1942-1944)
- Պյոտր Ստուչկայի անվան Լատվիայի պետական համալսարան (1958-1990)
- Լատվիայի համալսարան (1990)
Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քիմիայի ֆակուլտետ
- Ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետ
- Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
- Կրթության, հոգեբանություն և արվեստի ֆակուլտետ
- Աշխարհագրության և երկրի մասին գիտության ֆակուլտետ
- Պատմության և փիլիսոփայության ֆակուլտետ
- Իրավագիտության ֆակուլտետ
- Բժշկական ֆակուլտետ
- Հումանիտար ֆակուլտետ
- Սոցիալական գիտությունների ֆակուլտետ
- Աստվածաբանության ֆակուլտետ
- Կոմպյուտերային գիտությունների ֆակուլտետ
Ի լրումն համալսարանի տարբեր ֆակուլտետների և նրա բժշկական մասնաճյուղի՝ Ռիգայի բժշկական քոլեջի (Rīgas Medicīnas koledža), համալսարանն առաջարկում է ռեսուրսներ, որոնք ավանդաբար կապված են հավատարմագրված բուհերի, այդ թվում մի քանի գրադարանների, հետազոտական կենտրոնների, ուսումնական կենտրոնների, լեզվի դպրոցի և կարիերայի կենտրոնի հետ[6]:
Մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների ինստիտուտ (ՄՀԳԻ) հիմնադրվել է 1959 թվականին որպես համակարգչային գիտահետազոտական կենտրոն։ Ունի 200 հետազոտողներ, ասիստենտներ, ինժեներներ, ծրագրային ապահովման մասնագետներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://web.archive.org/web/20190714135243/https://www.coar-repositories.org/community/members-and-partners-by-country/
- ↑ (unspecified title) — 2003.
- ↑ QS World University Rankings 2013
- ↑ University comparision in Estonia, Latvia and Lithuania QS World University Rankings
- ↑ LU.lv
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|