Aina mun pitää
| Aina Mun Pitää | |
|---|---|
| Եվրատեսիլ 2015-ի երգ | |
| Երկիր | Ֆինլանդիա |
| Երգիչ(ներ) | Pertti Kurikan Nimipäivät |
| Լեզու | անգլերեն |
| Երգահան(ներ) | Pertti Kurikan Nimipäivät |
| Արդյունքներ | |
| Կիսաեզրափակչի արդյունք | 16-րդ |
| Կիսաեզրափակչի միավորներ | 13 |
Aina Mun Pitää, ֆիննական երգ, որը ներկայացվել է Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում։ Երգը կատարում են «Pertti Kurikan Nimipäivät» խումբը, որը կազմված է չորս անդամից։
Տեղեկատվություն երգի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]«Aina Mun Pitää» երգի տևողությունը 85 վայրկյան է, որը հայերեն կոչվում է «Ես միշտ ստիպված եմ լինում»[1]։
Խմբի կազմում մտավոր խնդիրներ ունեցող չորս տղամարդ են։ Իրենց իսկ ստեղծագործությունները կատարելով՝ նրանք կարճ ժամանակում մեծ հեղինակություն վաստակեցին։ Խումբը համերգային շրջագայություններ է ունեցել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում ու էլի շատ երկրներում։ Նրանց մասին պատմող վավերագրական ֆիլմն էլ բազմաթիվ փառատոների է մասնակցել ու արժանացել գլխավոր մրցանակների։
PKN անվանումով քառյակը Եվրատեսիլին մասնակցելու համար ընտրվել է ֆիննական հեռուստադիտողների քվեարկությամբ[2]։
Խումբը առաջին փանք-համույթն է, որը ելույթ է ունենալու Եվրատեսիլի բեմում։
Կարծիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մենք չենք ցանկանում, որ մարդիկ քվեարկեն մեր օգտին, որովհետեւ մեզ խղճում են։ Մենք այնքան էլ չենք տարբերվում մյուս բոլորից. նորմալ տղաներ ենք՝ մտավոր հետամնացությամբ[3]։ - Սամի Հելլեն (Խմբի բասիստ) |
| Սահմանափակ հնավորություններով ցանկացած մարդ պետք է փորձի ավելի խիզախ լինել։ - Կարի Աալտոն (խմբի մենակատար) |
| Նա կամ նրանք պետք է համարձակորեն հայտարարեն այն, ինչ ցանկանում են։ - Աալտոն |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Եվրատեսիլ 2015-ի Ֆինլանդիայի կատարում
- ↑ «Խմբի անդամներ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Pertti Kurikan Nimipäivät» խումբ