Մելանի Ռենե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելանի Ռենե
Ծնվել էսեպտեմբերի 1, 1990 (33 տարեկան)
Ժնև, Շվեյցարիա
Երկիր Շվեյցարիա
ԺանրերՓոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն2010-ից
Կայքmelanierene.eu
 Mélanie René Վիքիպահեստում

Մելանի Ռենե (սեպտեմբերի 1, 1990(1990-09-01)[1], Ժնև, Շվեյցարիա), մավրիտական ծագումով շվեյցարացի երգահան, երգչուհի է, ով այս տարի ներկայացնելու է Շվեյցարիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում իր "Time to Shine" (Շողալու ժամանակն է) երգով[2]։

Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելանի Ռենեն ծնվել է 1990 թ.-ի սեպտեմբերի 1-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում երաժիշտների ընտանիքում[3]։ Դեռ վաղ հասակից նա ուներ երաժշտական հակում և 7 տարեկանից սկսել է անել իր առաջին երաժշտական քայլերը՝ հանդես գալով տարբեր հարթակներում։ 9 տարեկանից նա արդեն դաշնամուրի նվագածությամբ երգում էր իր առաջին երգերը։

2003-2009 թվականների ընթացքում Մելանին սովորում է Շվեյցարիայի Նյոն քաղաքի երաժշտական դպրոցներից մեկում։ Երիտասարդ արտիստը այստեղ սովորում է երգահանություն, բեմականացում և այլն։ Մասնակցում է երգի, պարի, դաշնամուրի, թատերական դասերի։ Նա նաև մասնակցում է ֆրանսիացի հայտնի երգահան Քլաուդ Լեմեսլի անցկացրած դասերին։

2008 թ.-ին Մելանին Ռումինիայի Բրասով քաղաքում մասնակցում է միջազգային "le Cerf d’Or" (Ոսկե եղնիկ) փառատոնին[3]։ Նույն տարի նա հրավեր է ստանում մասնակցել փառատոնի 40-րդ ամյակին։ 2009 թ.-ի փետրվարին Էլիան Դամբղեի հետ միասին երգչուհին մասնակցում է "Y’a pas l’feu au lac" (Լճում հրդեհ չկա) միջազգային մրցույթին, որտեղ ներկայացնում է Շառլ Ազնավուրի հեղինակավոր երգերը։ 2009 թ.-ի մայիսին Մելանին ներկայացնում է Շվեյցարիան հեղինակավոր "Ջորջ Գրեգորի" միջազգային փառատոնին և զբաղեցնում է 1-ին տեղը իր "Il chante aves les anges" (Նա երգում է հրեշտակների հետ) երգով։ Այս նույն երգով նա 2010 թ.-ի մայիսին հյուրընկալվում է ռումինական հեռուստաալիքի կողմից։

2010 թ.-ի սեպտեմբերին նա ուղևորվում է Մեծ Բրիտանիա և սկսում է սովորել հանրաճանաչ ACM (Ժամանակակից երգի ակադեմիա)-յում, այստեղ նա բարելավում է իր բեմական կեցվածքը, երաժշտական տեխնիկան և ճաշակը։ Ուսման ընթացքում նա հիմնում է իր սեփական բենդը (French Konnection, որը հետագայում վերանվանվում է The Motherfunkers և համատեղ հանդես են գալիս տարբեր ակումբներում։

2012 թ.-ի նա շարունակում է իր ուսումը մեկ այլ բրիտանական հանրաճանաչ BIMM (Ժամանակակից երգի Բրինգթոնի) համալսարան։ Իր ոգևորվածության և տաղանդի շնորհիվ նա դառնում է Project Lumière խմբի անդամ։ Մելանին իր ուսման ընթացքում աշխատում է նաև մի շարք այլ բենդերի հետ՝ հանդես գալով և՛ որպես բեք-վոկալիստուհի, և՛ որպես մեներգչուհի։

2015 թ.-ին նա մասնակցում է Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի շվեյցարական նախընտրական փուլին։ Հունվարի 31-ին նա հայտարարվում է որպես հաղթող և իրավունք է ստանում ներկայացնելու Շվեյցարիան Վիեննայում կայանալիք Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում իր "Time to Shine" (Շողալու ժամանակն է) երգով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Discogs — 2000.
  2. http://www.eurovision.tv/page/news?id=melanie_rene_to_represent_switzerland
  3. 3,0 3,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելանի Ռենե» հոդվածին։