Բուգգի
Բուգգի | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | Բոգլարկա Չեմեր |
Ծնվել է | նոյեմբերի 30, 1986 (36 տարեկան) Բուդապեշտ, Հունգարիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2013-ից |
Լեյբլ | Tom-Tom Records |
Կրթություն | Կարոյ Էստերհազիի անվան համալսարան |
Կայք | boggieofficial.com |
![]() |
Բոգլարկա Չեմեր (նոյեմբերի 30, 1986[1], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն, ավելի հայտնի որպես Բուգգի), հունգարացի երգչուհի է։ Նա ավելի հայտնի դարձավ իր "Nouveau Parfum" երգով և տեսահոլովակով։
Բուգգին ներկայացրել է Հունգարիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում իր "Wars for Nothing" (Պատերազմներ ոչնչի համար) երգով[2]։
Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուգգին ծնվել է 1986 թ.-ի նոյեմբերի 30-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։ Նրա միջազգային համբավը բարձրացավ 2014 թ.-ից հետո, երբ ներկայացրեց իր "Nouveau Parfum" երգի տեսահոլովակը, որը ունեցավ ավելի քան 30 միլիոն դիտում։ Այն տարածվեց նաև Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում[3][4]։
Երգչուհու առաջին Boggie ձայնասկավառակը լույս է տեսել 2013 թ.-ին հունգարական Tom-Tom Records լեյբլում։ Ալբոմը գրանցեց մի շարք հաջողություններ։ Նրա հաջորդ ձայնասկավառակը դուրս տեսավ 2014 թ.-ի հոկտեմբերին All Is One Is All անունով։ Նա շրջագայել է եվրոպական բազմաթիվ քաղաքներում, իսկ 2014 թ.-ի աշնանը մեկնեց ԱՄՆ համերգային շրջագայությամբ։
Երգչուհին 2015 թ.-ին մասնակցեց A Dal երաժշտական նախագծին, անցնելով մի քանի փուլեր նա կարողացավ նաև հաղթանակ տոնել և իրավունք ստացավ ներկայացնել Հունգարիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Discogs — 2000.
- ↑ http://www.eurovision.tv/page/news?id=its_boggie_for_hungary
- ↑ http://www.dailymail.co.uk/femail/article-2543818/Trickery-Photoshop-revealed-gory-Pop-singer-retouched-real-time-music-video-hardly-recognise-end.html
- ↑ http://www.popphoto.com/news/2014/01/hungarian-singer-satires-digital-photo-manipulation-new-music-video
|