Մայմունա
Մայմունա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 28, 1980 (42 տարեկան) Սանկտ Պետերբուրգ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | Փոփ, դասական |
Մասնագիտություն | ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Բելառուսի երաժշտական պետական ակադեմիա |
![]() |
Մայմունա (իսկական անունը՝ Մայմունա Ամադու Մուրաշկո, բելառուս․՝ Маймуна Амаду Мурашка, ռուս.՝ Маймуна Амаду Мурашко, մայիսի 28, 1980, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն)՝ ռուս-բելառուսցի ջութակահարուհի է, ով Յուզարիի հետ միասին ներկայացրել է Բելառուսը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում "Time" (Ժամանակ) երգով[1]։
Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայմունան ծնվել է 1980 թվականի մայիսի 28-ին Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստան, բելառուսցի մորից և մալիացի հորից։ Փոքր հասակում նա իր ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Մալի բնակվելու, սակայն չհարմարվելով տեղի շոգ կլիմային Մայմունան վերադառնում է իր հայրենիք՝ Մոգիլյովի մարզ, Բելառուս, որտեղ էլ նա մեծանում է։ Իր կարերայի ընթացքում Մայմունան մասնակցել է մի քանի միջազգային մրցույթների, այդ թվում՝ 1990 թ.-ին Կիևում «Երիտասարդ վիրտոուզ» մրցույթին, իսկ 1996 թվականին՝ «Հույսի երաժշտություն» մրցութին։ 2014 թվականի դեկտեմբերի 5-ին նա Յուզարիի հետ հաղթանակ տոնեց Եուրոֆեսթ 2015 թվականում իրենց "Time" (Ժամանակ) երգով։ Նրանք հաղթեցին 76 միավորով՝ զբաղեցնելով 1-ին հորիզոնականը ժյուրիի և 3-րդը հեռուստադիտողի քվեարկությամբ[2] և իրավունք ստացան ներկայացնելու Բելառուսը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մայմունա կատեգորիայում։ |