Թրիենչե Օստերհոյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թրիենչե Օստերհոյս
20150511 ESC 2015 Trijntje Oosterhuis 4347.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էփետրվարի 5, 1973 (46 տարեկան)
Ամստերդամ, Նիդեռլանդներ
ԵրկիրFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ
ԺանրերՓոփ, ջազ
Մասնագիտություներգչուհի, երգահան
Գործիքներվոկալ
Գործունեություն1990-ից
ԼեյբլEMI Records, Blue Note Records
ԱնդամակցությունTotal Touch?, Artiesten voor Azië? և Ladies of Soul?
Կայքtrijntje.nl

Կաթրիենչե (Թրիենչե) Ջուդիթ Օստերհոյս (փետրվարի 5, 1973(1973-02-05)[1][2], Ամստերդամ, Նիդերլանդներ[1]), հոլանդացի փոփ երգչուհի է, ով ներկայացրել է Նիդեռլանդները Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում "Walk along" (Քայլել երկայնքով) երգով[3]:

Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուդիթ Կաթրիենչե Օստերհոյսը ծնվել է 1973 թվականի փետրվարի 5-ին Ամստերդամում՝ Նիդերլանդներում: Նրա հայրը նշանավոր աստվածաբան, կաթոլիկ եկեղեցու քահանա Հուբ Օստերհոյսն է, իսկ մայրը՝ ճանաչված ջութակահարուհի Ժոզեֆին Մելիեֆը։

1990 թվականին նա իր եղբոր հետ հիմնադրեց "Total Touch" բենդը և 1991-ին նրանք մասնակցեցին հոլանդական սիրողական երաժշտական մրցույթներից մեկին և հաղթեցին[4]: Թրիենչեն հնարավորություն ստացավ շրջագայել ճանաչված հոլանդացի երաժիշտ Քենդի Դաֆլերի հետ և համագործակցել վերջինիս հետ իր "Big Girls" (Մեծ աղջիկներ) ալբոմի ձայնագրման ընթացքում։

"Total Touch"-ը իր առաջին Total Touch ալբոմը թողարկեց 1996-ին։ Նրանց առաջին սինգլը՝ "Touch Me There" (Դիպչի՛ր ինձ այնտեղ)-ը, դարձավ ամառային հիթ և հնչեց մի շարք հոլանդական չարթերում։ 1998-ին նրանք թողարկեցին իրենց երկրորդ ալբոմը, որը կոչվում էր "This Way" (Այս ճանապարհը)։ Այն բավականին հաջողված էր, չնայած որ չունեցավ միջազգային ճանաչում։ 1999-ին Թրիենչեն միայնակ ներկայացրեց Սթիվի Ուանդերի կատարումները իր կենդանի վերատադրմամբ՝ ալբոմի տեսքով։ 2001-ին խումբը դադարեց գոյություն ունենալ։ Նրա եղբայրը փորձեց ավելի կենտրոնանալ երաժշտական պրոդյուսերության և երգահանության վրա, իսկ ինքը սկսեց իր սոլո կարիերան։

2003 թվականին Թրիենչեն թողարկեց իր առաջին սոլո ալբոմը, որը կոչվում էր հենց այդպես "Trijntje Oosterhuis" (Թրիենչե Օստերհոյս)։ Այս ալբոմը հիմնականում բաղկացած էր բալլադներից և ունեցավ բավականին մեծ հաջողություններ։ Թրիենչեն ավելի շատ հակված էր դեպի [ջազ] բալլադները, այդ իսկ պատճառով նա սկսեց համագործակցել Blue Note Records-ի հետ և թողարկեց նոր կենդանի ալբոմ, որտեղ երգչուհին վերատադրել էր Ջորջ Գերշվինի և Բիլի Հոլիդեյի երգերը։ Ալբոմը արժանացավ քննադատների հավանությանը և Թրիենչեն վերջնականապես հայտնի դարձավ նաև իր հայրենիքից դուրս։ Նրա երկրորդ ջազ ալբոմը թողարկվեց 2006 թվականին, որը կոչվում էր "The Look Of Love" (Սիրո տեսքը)[5]: Այս ալբոմի թողարկման շրջանակներում նա սկսեց համակործակցել նշանավոր երաժիշտ Բըրթ Բաքերակի հետ, ով նույնպես իր դերակատարումը ունեցավ երգչուհու ալբոմի մեջ։ Ալբոմը այնքան հաջոված էր, որ թողարկվեց ավելի քան 70,000 օրինակ[6]: 2006 թվականի դեկտեմբերին Թրիենչեն շրջագայեց «Մեթրոպոլ» նվագախմբի հետ երգելով Բըրթ Բաքերակի և տարբեր ամանորյա երգեր[7]: 2007 թվականին նա թողարկեց իր և ճանաչված երաժշտի երկրորդ ալբոմը, որը կոչվում էր "Who'll Speak For Love" (Ով կխոսի սիրո մասին), իսկ 2008-ին նա ներկայացրեց կիթառահար Լեոնարդո Ամուեդոյի հետ իր ունեցած համերգի աուդիո և վիդեո տարբերակները։

2009 թվականին և 2010 թվականին նրա "What the World Needs Now" (Ինչ է պահանջում աշխարհը հիմա) երգը բրազիլական «Սերը կյանք է» հեռուսատսերիալի սաունդթրեքն էր։

2011 թվականին Օստերհոյսը թողարկեց իր հերթական ալբոմը, որը կոչվում էր "Sundays in New York" (Կիրակիները Նյու Յորքում)։ 2012 թվականին նա սկսեց համագործակցել հոլանդացի երգչուհի Անուկի հետ, ով ներկայացրել էր Նիդերլանդները Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում: Իր նոր ձայնասկավառակի բոլոր երգերը գրվել էր հենց Անուկի կողմից։ Այն կոչվում էր "Wrecks We Adore" (Ավերակներ, որենք մենք պաշտում ենք)։ 2012 թվականից Օստերհոյսը սկսեց, որպես ժյուրի հանդես գալ հոլանդական The Voice (Ձայնը) նախագծում։

2014 թվականի նոյեմբերի 10-ին հայտարավեց, որ Նիդերլանդները Վիեննայում կայանալիք Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում ներկայացնելու է Թրիենչեն։ Ավելի ուշ՝ դեկտեմբերին, ներկայացվեց նաև երգը, որը կոչվում է "Walk along" (Քայլել երկայնքով) և գրվել է Անուկի կողմից[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #135492033 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Discogs — 2000.
  3. http://www.eurovision.tv/page/news?id=confirmed_trijntje_oosterhuis_to_represent_the_netherlands_in_vienna
  4. http://www.standby.fm/zanger-essen/trijntjeoosterhuis.htm
  5. http://polyhymnia.com/news/TrijntjeOosterhuis.htm
  6. http://www.emimusic.nl/page/artist/10964/
  7. http://www.popinstituut.nl/biografie/trijntje_oosterhuis.6323.html
  8. http://www.eurovision.tv/page/news?id=today_trijntjes_song_presented_in_the_netherlands