Պատրիսիա Կաաս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պատրիսիա Կաաս | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Patricia Kaas |
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1966 Ֆորբակ |
Երկիր | Ֆրանսիա |
Ժանրեր | փոփ երաժշտություն, ջազ, շանսոն |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Polydor, CBS |
Պարգևներ | |
Կայք | patriciakaas.net |
Patricia Kaas Վիքիպահեստում |
Պատրիսիա Կաաս (ֆր.՝ Patricia Kaas, դեկտեմբերի 5, 1966, Ֆորբակ, Ֆրանսիա), ֆրանսիացի էստրադային երգչուհի և դերասանուհի։ Նրա երաժշտության ժանրերն են՝ փոփը և ջազը։ Դեբյուտային ալբոմի՝ «Mademoiselle chante le blues» (Մադմուազելը երգում է բլյուզ) թողարկումից հետո ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 17 միլիոն կրկնօրինակ։ Հատկապես հայտնի է ֆրանկոֆոնյան և գերմանախոս երկրներում, ինչպես նաև Ռուսաստանում։
Նրա հաջողության գրավականը շրջագայությունն է։ Կաասը 2009 թվականին ներկայացրեց Ֆրանսիան Եվրատեսիլ երգի մրցույթում և զբաղեցրեց ութերորդ տեղը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատրիսիա Կաասը իրենց տան ամենափոքր երեխան էր։ Ունի հինգ եղբայր և մեկ քույր։ Կաասի ընտանիքը ապրում է Ֆորբակում, Լոտարինգիա շրջանում, Ֆրանսիայում։ Նրա հայրը՝ հանքափոր Ժոզեֆ Կաասը, գերմանացի է ֆրանսիացու քաղաքացիությամբ, իսկ մայրը՝ Իրմգարդը, Սահարայի գերմանացի է։ Կաասը մեծացել է Ստրինգ–Վենդելում, որը գտնվում է Ֆորբակի և Սաարբրյուքենի մոտ։ Վեց տարեկանում նա խոսում էր միայն գերմանական բարբառով։ Ֆրանկո–գերմանական ծագումը միշտ հետաքրքրել է Կաասին, և նա հետևում է այդ երկու երկրների հարաբերություններին։
Մայրը հետաքրքրություն է առաջացրել դեպի երգը վաղ տարիներից։ Ութ տարեկան հասակում Կաասն արդեն երգում էր Սիլվի Վարդան, Դալիդա, Կլոդ Ֆրանսուա և Միրեյ Մատյո, ինչպես նաև անգլերեն երգեր, ինչպիսին է «Նյու Յորք, Նյու Յորք» երգը։ Նրա առաջին մեծ հաջողությունը այն էր, երբ նա գրավեց մրցանակային տեղ երգի մրցույթում։ Արդեն այդ տարիներին Կաասը երգում էր իրեն բնորոշ խռպոտ ձայնով, որը կարող ենք համեմատել Էդիթ Պիաֆի և Մարլեն Դիտրիխի ձայների հետ։
Կաասը իր առաջին քայլը մասնագիտացված երաժշտական բիզնեսում արել է 13 տարեկանում, երբ եղբոր՝ Էգոնի օգնությամբ պայմանագիր է ստորագրել սաաբրյուքենյան «Rumpelkammer» խմբի հետ։ Նա վերցրեց «Pady Pax» կեղծանունը։ 16 տարեկանում նա ընդունեց Մեցում գտնվող մոդելային գործակալության հրավերը։ Կաասը արեց իր առաջին փորձը երաժշտական բիզնեսում, նրա պրոդյուսերը դարձավ Բեռնարդ Շվոտզը։ Հենց նա դարձավ Կաասի մեծ հաջողությունների հիմքը։
Jalouse (1985—1987)
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թվականին 19 տարեկան Կաասը գտավ պրոդյուսեր՝ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեին։ Նա նկատել էր Կաասին սաարբրյուքենյան «Rumpelkammer» խմբում և ներկայացնում էր նրան պոետ–երգիչ Ֆրանսուա Բերնհեյմին։ Բերնհեյմը աշխատում է նրա հետ և համոզվելով նրա տաղանդավորության մեջ, խորհուրդ է տալիս Դեպարդիեին հովանավորել նրան։
Դեպարդիեն Կաասի առաջին սինգլի՝ «Jalouse» հովանավորն է դառնում, որի բառերը գրվել էին Բերնհեյմի և իր կնոջ Էլիզաբեթ Դեպարդիեյի կողմից։ Սինգլը պետք է հրապարակվեր EMI ձայնագրման ընկերությունում, բայց չի հաջողվում։ Այդուհանդերձ Դեպարդիեյի հետ աշխատանքը Կաասի կարիերայի առաջին կարևոր իրադարձությունն էր։
Mademoiselle chante le blues (1987—1990)
[խմբագրել | խմբագրել կոդը]«Jalouse» երգի թողարկումից հետո Կաասի երգերի բառերի հեղինակը դարձավ կոմպոզիտոր և պոետ Դիդյե Բարբելիվյենը։ Նրա երգը՝ «Mademoiselle chante le blues» դարձավ երգչուհու առաջին հիթը։ Երգը ձայնագրվել է «Polydor» ստուդիայում 1987 թվականին։ Ֆրանսիական հիթ–շարքերում զբաղեցրել է 14-րդ տեղը։ Հաջորդ տարի թողարկվել է Կաասի երկրորդ սինգլը՝ «D’Allemagne»։ Բառերը գրվել են Բարբելիվյենի և Բերնհեմի կողմից։
1988 թվականի հունվարի 18–ին հրապարակվեց Կաասի առաջին ալբոմը «Mademoiselle chante le blues»։ Ալբոմը գրավեց երկրորդ տեղը ֆրանսիական ալբոմների հիթ–շարքերում։ Ալբոմի թողարկումից հետո Ֆրանսիայում այն անվանեցին «ոսկե» (ավելի քան 350 000 օրինակ)։ Նաև ալբոմը անվանվեց պլատինե Բելգիայում և Շվեյցարիայում, իսկ ոսկե՝ Կանադայում։ Ամբողջ աշխարհում վաճառվեց ալբոմի երեք միլիոն օրինակ։ Նույն տարում Կաասը հաղթեց կարևոր երաժշտական մրցույթում՝ «Տարվա բացում» անվանակարգում։
1989 թվականին Կաասը ծանր հոգեկան դրության մեջ էր՝ քաղցկեղից մահացել էր նրա մայրը։ Փափուկ արջուկը՝ Կաասի ստացած նվերը մորից, այսօր էլ Կաասի մոտ է գտնվում, որպես թալիսման։
1990 թվականին Կաասը սկսեց իր առաջին համաշխարհային շրագայությունը, որը տեևեց 16 ամիս։ Նա 12 երկրներում տվեց 196 համերգներ, 750 000 հանդիսատեսով։ Շրջագայության վերջում «Mademoiselle chante le blues» ալբոմը վաճառվեց մեկ միլիոն պատճենով միայն Ֆրանսիայում և ստացավ «ադամանդե» կարգավիճակ։ Կաասը պարգևատրվել է Golden Europa՝ Գերմանիայի ամենահայտնի երաժշտական մրցանակով։
Scène de vie (1990—1993)
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին Կաասը հրաժարվեց «Polydor» ընկերության առաջարկից ընդունելով ուրիշը՝ «CBS Records»։ Սիրիլ Պրիերը և Ռիչարդ Ուոլտերը Փարիզի «Talent Sorcier» ընկերությունից, Բերնարդ Շվոտզին փոխարինեցին, որպես Կաասի ղեկավար։ Պրիերը և Ուոլտերը մեծ տեղ ունեցան Կաասի հաջողության մեջ։ Կաասը նույնիսկ նրանց անվանում էր «իր ընտանիքը»։
Նոր ձայնագրման ընկերության հետ նա 1990 թվականին ստեղծեց «Scène de vie» ալբոմը։ Երգերը տասը շաբաթ մնացին ֆրանսիական հիթ–շարքերի վերևում։ Այս ալբոմը «Mademoiselle chante le blues»–ի նման նույնպես դարձավ «ադամանդե »։ «Kennedy Rose» երգում Կաասը նորից աշխատել է Էլիզաբեթ Դեպարդիեի և Ֆրանսուա Բերնհեմի հետ․ այդ նախագիծը շատ հաջողված էր, քան «Jalouse»–ը, այն զբաղեցրեց 34–րդ տեղը ֆրանսիական աղյուսակում։ Երգը նվիրված էր Ռոուզ Քենեդիին՝ ամերիկյան նախագահի մորը։
«Scène de vie» շրջագայության ժամանակ երգչուհին 210 համերգ տվեց 650 000 հանդիսատեսով, 13 երկրներում, ինչպիսիք են՝ Ճապոնիան, Կանադան, ԽՍՀՄ–ը, որտեղ նա երգել է Մոսկվայում և Լենինգրադում։ 1991 թվականին հրապարակվեց առաջին համերգային ալբոմը՝ «Carnet de scène», որը շատ հայտնի դարձավ ոչ միայն իր երկրպագուների համար։ 13 տարի անց Sony–ն ստեղծեց ալբոմի DVD տարբերակը։
1991 թվականին Կաասը ստացավ երկու միջազգային հայտնի մրցանակներ՝ World Music Awards և «Bambi». Հաջորդ տարի ECHO մրցույթում նա զբաղեցրեց երրորդ տեղը՝ «Լավագույն միջազգային երգչուհի» անվանակարգում։ Դրանից հետո նա մրցում էր այնպիսի հայտնի կատարողների հետ ինչպիսիք էին՝ Շերը, Թինա Թերները, Մադոննան և Ուիթնի Հյուսթոնը։
Je te dis vous (1993—1995)
[խմբագրել | խմբագրել կոդը]«Je te dis vous» ալբոմը՝ թողարկված 1993 թվականին, դարձավ միջազգային երաժշտական ասպարեզի ևս մի նվաճումներից մեկը։ Վաճառվեց ավելի քան երեք միլիոն պատճեն 47 երկրներում։ Ալբոմը ձայնագրվել է լոնդոնյան «Eel Pie Studio» ստուդիայում։ ԱՄՆ–ում և Մեծ Բրիտանիայում ալբոմը թողարկվեց «Tour de charme» անունով։ Ալբոմի առաջին երգը գերմաներենով էր՝ «Ganz und gar», գրվել էր գերմանացի պոետ Մարիուսի Մյուլերի–Վեստերնհագենի կողմից։ Ալբոմը ներառում էր երեք երգեր անգլերենով, որոնց շարքում էր քավեր տարբերակը Ջեյմս Բրաունի «It’s A Man’s World» երգի։ Բրիտանացի ռոք–երաժիշտ Քրիս Ռին նվագակցում էր Կաասին կիթառով «Out Of The Rain» և «Ceux qui n’ont rien» երգերում։
«Je te dis vous» համարվում է Կաասի ամենահաջողված ալբոմը գերմանական աշխարհում, 36 շաբաթ գլխավորում էր հարյուր գերմանական լավագույն հիթ–շարքեր։ Շվեյցարիայում ալբոմը գրավել է երկրորդ տեղը, իսկ Ֆրանսիայում՝ առաջին։ Սա արդեն Կաասի երրորդ «ադամանդե » ալբոմն էր։ Ոչ մի ֆրանսիացի երգիչի չէր հաջողվել դեռ։ Այժմ «Je te dis vous» ալբոմը դասում են ժամանակակից շանսոնի ալբոմների շարքին։
Իր հաջորդ համաշխարհային շրջագայության ժամանակ Կաասը այցելեց 19 երկիր։ 150 համերգ տվեց, 750 00 հանդիսատեսով։ 1994 թվականին թողարկվեց նրա երկրորդ համերգային ալբոմը՝ «Tour de charme»։ 2004 թվականին այն ձայնագրվեց DVD տարբերակով։
Black Coffee (1995—1997)
[խմբագրել | խմբագրել կոդը]1990–ական թվականներին ձայնագրվեց «Black Coffee» ալբոմը՝ Կաասի կարիերայի իսկական հանելուկը։ 1995 թվականին որոշված էր ստեղծել ալբոմ ամերիկյան շուկայի համար, որը պետք է ունենար միայն անգլերեն տեքս, բայց այն պաշտոնական երբեք չարտադրվեց։
Գլխավոր երգը քավեր տարբերակ էր, Բիլի Հոլիդեյի երգի։ Մյուս երգերը իրենցից ներկայացնում էին նույնպես քավեր տարբերակներ, ինչպիսին էր՝ Բիլ Ուիզերսի «Ain’t No Sunshine» երգը։
Dans ma chair (1997—1999)
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականին թողարկվեց «Dans ma chair» ալբոմը։ Այն ստեղծվել էր Նյու Յորքում հենց Կաասի և Ֆիլ Ռեյմոնի կողմից, որը բացի այդ աշխատել էր Ռեյ Չարլզի, Բիլի Ջոելի և Փոլ Սայմոնի հետ։ Այս ալբոմը երկրորդն էր, որում երգչուհին աշխատել էր ֆրանսիական հեղինակ Ժան–Ժակ Գոլդմանի հետ։ Գոլդմանի հետ համագործակցությունը, որը շարունակվում է մինչ օրս, Կաասի կարիերիայի կարևոր պահերից մեկն է։
Ալբոմի հաջողությանը նպաստել է ամերիկյան պոետ Լայլ Լավտը, «Chanson simple» երգով և Ջեյմս Թեյլորը «Don’t Let Me Be Lonely Tonight» երգով, որը նա դուետ էր կատարում Կաասի հետ։
1998 թվականին «Dans ma chair» շրջագայությունից հետո թղարկվեց նոր համերգային ալբոմ և տեսահոլովակ «Rendez-vous» անունով։ Ալբոմում կար երգ «L’aigle noir» անունով։ Այն գրվել էր ֆրանսիացի երգչուհի Բարբարայի կողմից։
1998 թվականի դեկտեմբերին Կաասը երգեց տենորներ Պլասիդո Դոմինգոյի և Ալեխանդրո Ֆերնանդեսի հետ Վիեննայի քաղաքապետարանում։ Նրանց նվագակցում էր վիեննական նվագախումբը։
Sexe fort (2003-2005)
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականի դեկտեմբերի սկզբին Կաասը թողարկեց իր երրորդ ստուդիական ալբոմը՝ «Sexe Fort»։ Այս սկավառակում Կաասը արմատապես փոխեց իր կատարման ժանրը, դարձնելով այն ավելի կայուն, ռոքային բաղադրիչներով։ 2004 թվականի հուլիսին Կաասը մեկնում է նոր շրջագայության «Toute la musique»։ Չնայելով ալբոմի քիչ վաճառքին, նրա շրջագայությունը լի էր հանդիսատեսով։ Կաասը տասը համերգ տվեց ԱՄՆ–ում, 5 համերգ Կանադայում, 50 ելույթ Եվրոպայում և 11 ելույթ Ասիայում, որտեղ եկել էին Եգիպտոսից, Կորեայից և Ճապոնիայից։ Շրջագայությունից հետո Կաասը երկու տարի հանգիստ տվեց իրեն։
Եվրատեսիլ 2009
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի հունվարի 27–ին հայտնի դարձավ, որ Պատրիսիա Կաասը ներկայացնելու է Ֆրանսիան «Եվրատեսիլ 2009» մրցույթում, որի եզրափակիչը տեղի ունեցավ մայիսի 16–ին Մոսկվայում։ Պատրիսիան հանդես էր գալիս «Et s`il fallait le faire» երգով։ Դրանից հետո Կաասը ասաց, որ մայիսի 16–ին ամենադժվար օրն էր իր կարիերայի, քանի որ այդ օրը մահացել էր իր մայրը։ Դրանից հետո Կաասը այլևս համերգներ չտվեց մայիսի 16–ին։ Կաասը հավաքել էր 107 միավոր մրցույթում և գրավել ութերորդ հորիզոնականը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմները
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Անվանումը | Լեյբլ |
---|---|---|
1987 | Mademoiselle chante le blues (D’Allemagne, Mon mec à moi, Quand Jimmy dit, Elle voulait jouer cabaret…) | Polydor |
1990 | Scène de vie (Les hommes qui passent, Kennedy Rose, Regarde les riches, Les mannequins d’osier…) | CBS |
1993 | Je te dis vous (Entrer dans la lumière, Il me dit que je suis belle, Ceux qui n’ont rien, Reste sur moi…) | Sony |
1997 | Dans ma chair (Quand j’ai peur de tout, Je voudrais la connaître, Les lignes de nos mains…) | Sony |
1999 | Le mot de passe (Ma liberté contre la tienne, Une fille de l’Est, Mon chercheur d’or…) | Sony |
2002 | Piano Bar (If you go away…) | Sony |
2003 | Sexe fort (Où sont les hommes ?, Je le garde pour toi…) | Sony |
2008 | Kabaret | Sony |
2009 | 19 (The best of) | Sony |
2012 | Patricia Kaas Chante Piaf |
Համերգային ձայնագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Անվանումը | Լեյբլ |
---|---|---|
1991 | Carnets de scène | Sony |
1994 | Tour de charme | Sony |
1998 | Rendez-vous | Sony |
2000 | Patricia Kaas live | Sony |
2005 | Toute la musique… | Sony |
2009 | Kabaret tour | Sony |
Համերգների DVD տարբերակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Անվանումը | Լեյբլ |
---|---|---|
1991 | Carnets de scène | Sony |
1994 | Tour de charme | Sony |
1998 | Rendez-vous | Sony |
2000 | Ce sera nous | Sony |
2005 | Toute la musique… | Sony |
2009 | Kabaret |
Այլ երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Անվանումը | Լեյբլ |
---|---|---|
1999 | Christmas In Vienna Vol. VI | Sony Classical |
2000 | Long Box (4 premiers albums studio) | Sony |
2001 | Rien ne s’arrête (Best Of 1987—2001) | Sony |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- PatriciaKaas.RU — С Պատրիսիա Կաասի երկրպագուների կայքը
- Պատրիսիա Կաասի երգերի թարգմանություններ Արխիվացված 2019-05-05 Wayback Machine
- Патрисия Каас (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիսիա Կաաս» հոդվածին։ |
|