Սիլվի Վարդան (ֆր.՝ Sylvie Vartanօգոստոսի 15, 1944({{padleft:1944|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:15|2|0}})[1][2], Iskrets), հայկական արմատներով ֆրանսիացի նշանավոր երգչուհի և դերասանուհի։ Նրա ելույթները ուղեկցվում էին բարդ խորեոգրաֆիկ ներկայացումներով, ֆրանսիական և իտալական հեռուստատեսությունները շատ հաճախ էին ցուցադրում նրա ներկայացումների տեսագրությունները։ 1960-ականներին և 1970-ականների կեսերին նրա ամենամյա շոուների ժամանակ, ամուսնու՝ Ջոնի Հալիդեյի հետ Փարիզի Օլիմպիա և Կոնգրես դահլիճները լեփ լեցուն էին։ 2004 թվականին, երկարատև ընդմիջումից հետո նա սկսեց ձայնագրել և ելույթներ ունենալ Ֆրանկոֆոն երկրներում[3]։
Ծնվել է Բուլղարիայում 1944 թվականին։ Հայրը ֆրանսահայ է եղել, մայրը՝ հունգարական ծագումով բուլղարիացի հրեա։ 1952 թվականից Սոֆիայից տեղափոխվել է Փարիզ իր ընտանիքի հետ: Սովորել է «Էլեն Բուշեի լիցեյ» աղջիկների հեղինակավոր հաստատությունում, որտեղ հրապուրվել է ջազով, ռոքով: 1961 թվականին պայմանագիր է կնքել «RCA» ընկերության հետ և Ժիլբեր Բեկոյի հետ մեկնել հյուրախաղերի: Նույն տարում առաջին անգամ հայտնվել է հեռուստաեթերում, որից հետո երկու անգամ ելույթ ունեցել «Օլիմպիա» բեմում: Մեծ ճանաչում է գտել Շառլ Ազնավուրի և Ժորժ Կառվարենցի հեղինակած և երգչուհու կատարած «Ամենագեղեցիկը պարելու է գնում» երգը: Համերգային շրջագայություններով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ հեղինակավոր բեմերում: Ձայնագրել է բազմաթիվ սկավառակներ, հանդես է եկել համաշխարհային հյուրախաղերով: Եղել է ֆրանսիացի երգիչ, դերասան Ջոնի Հալիդեյի կինը: Վաճառել է ավելի քան 30 միլիոն ձայներիզ[4]: