Ժորժ Կառվարենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժորժ Կառվարենց
ֆր.՝ Georges Garvarentz
Georges-garvarentz.jpg
Ծնվել է ապրիլի 1 1932
Ծննդավայր Աթենք
Մահացել է Մարտի 19 1993
Մահվան վայր Փարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա Ֆրանսիա
Ազգություն հայ
Կրթություն Փարիզի կոնսերվատորիա
Ստեղծագործություն(ներ) Սիրո մի կյանք
Մասնագիտություն կոմպոզիտոր
կինոկոմպոզիտոր
Ծնողներ Գևորգ Կառվարենց

Ժորժ-Տիրան Կառվարենց (ֆր.՝ Georges Garvarentz, ապրիլի 1, 1932[1], Աթենք[2] - մարտի 19, 1993[1], Փարիզ[3]), հայկական ծագմամբ ֆրանսիացի կոմպոզիտոր[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրում, իսկ 1942 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Փարիզ։ Ուսումը շարունակել է Սևրի Սամուէլ Մուրատեանի հայկական վարժարանում։ Առաջին երգերը գրել է դպրոցական տարիներին։ 1947-1952 թվականներին հաճախել է Փարիզի կոնսերվատորիա։

1950-ականներին Ժորժ Կառվարենցի երգերը կատարել են ֆրանսիական էստրադայի աստղեր Ջոն Հոլիդեյը, Միրեյ Մատյոն, Շառլ Ազնավուրը, Դալիդան, Սիլվի Վարդանը, Ժիլբեր Բեքոն և ուրիշներ։ 1960 թվականին նրա «Դանիել» երգը Էդի Միշել և Ժոզե Նուար խմբի կատարմամբ արժանացավ առաջին մրցանակի։ Այդ տարվանից Կառվարենցը դարձավ ֆրանսիական էստրադայի ինքնատիպ երգահաններից մեկը, ում ավելի քան 500 երգերը, 40-ից ավելի ձայնասկավառակները մեծ տարածում գտան երգարվեստը սիրահարների շրջանում։

Նրա «Հնաոճ վայելքները» ձայնապնակը լույս է տեսել 23 միլիոն տպաքանակով և 350 տարբերակով։ 1964 թվականին արժանացել է Շանսոնիե ընկերության հատուկ մրցանակին։

1988 թվականին Սպիտակի երկրաշարժից հետո Շառլ Ազնավուրի հետ ստեղծած «Քեզ համար, Հայաստան» երգը, որը կատարում էին Ֆրանսիայի, Իտալիայի, Միացյալ Նահանգների էստրադային երգիչները, բավականին ճանաչելիություն ունեցավ ամբողջ աշխարհում։ Երգից ստացված ամբողջ հասույթը տրամադրվել է աղետյալների օգնության հիմնադրամին։

1988 թվականին Կառվարենցը այցելել է Հայաստան (նրա առաջին այցը հայրենիք եղել էր 1977 թվականին)։ 1974 թվականի ապրիլի 24-ին Փարիզի Փլէյել համերգասրահում հնչել է Կառվարենցին պատկանող «Անոնք ինկան» երգը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության միլիոնավոր նահատակներին։

Կառվարենցը մահացել է 1993 թվականին Փարիզում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Ֆրանսիական Շանսոնիե ընկերության մրցանակ (1964)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Record #135036909 // Gemeinsame Normdatei Ստուգված է հոկտեմբերի 17-ին 2015:
  2. 2,0 2,1 Record #135036909 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 19-ին 2014:
  3. 3,0 3,1 Record #135036909 // Gemeinsame Normdatei Ստուգված է հունվարի 1-ին 2015:
  4. Films in review, vol 18, National Board of Review of Motion Pictures, 1967 :"He was born in Greece in '34 of Armenian parents, was raised in Austria and Italy…"]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]