Գևորգ Կառվարենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Արաբաջյան (այլ կիրառումներ)
Գևորգ Կառվարենց
Գևորգ Կառվարենց.jpg
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Գէորգ Արապաճեան
Ծնվել էմայիսի 18, 1892(1892-05-18)
ԾննդավայրԲոլու, Թուրքիա
Վախճանվել էսեպտեմբերի 5, 1946(1946-09-05) (54 տարեկանում)
Վախճանի վայրՄիլան, Իտալիա
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունOttoman flag.svg Օսմանյան կայսրություն
ԿրթությունՄխիթարյան վարժարան
ԶավակներԺորժ Կառվարենց
Գևորգ Կառվարենց Վիքիդարանում

Գևորգ Կառվարենց (Արաբաջյան) (մայիսի 18, 1892(1892-05-18), Բոլու, Թուրքիա - սեպտեմբերի 5, 1946(1946-09-05), Միլան, Իտալիա[1], թաղված է Սուրբ Ղազար կղզու գերեզմանատանը), հայ բանաստեղծ։ Կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունը ստացել է Զմյուռնիայի Մխիթարյան վարժարանում։ Ավարտել է Պարտիզակի ամերիկյան բարձրագույն վարժարանը և Իզմիրի ամերիկյան քոլեջը։ Մինչև Առաջին աշխարհամարտը (1914) ուսուցչություն է արել Էնկյուրիի հայկական վարժարաններում, ապա Սկյուտարի Սեմերճյան նախակրթարանում։ Կ. Պոլսում, ապա 1922-1943 թվականներից Հունաստանի տարբեր քաղաքներում զբաղվել է մանկավարժական և խմբագրական աշխատանքներով։ 1930-ականներին Անտոն Կազելի, Գաբրիել Լազյանի և Վազգեն Եսայանի հետ Աթենքում խմբագրել է «Արևագալ» գրական հանդեսը։

Լույս են տեսել Գևորգ Կառվարենցի «Ծովեր» (1913)[2], «Գերեզմանի ծաղիկներ» (1921), «Տավիղ էվոլեան» (1931), «Բանաստեղծութիւն» (1977) բանաստեղծությունների ժողովածուները[3][4][5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Koha online catalog › Entry»։ haygirk.nla.am։ Վերցված է 2019-05-18 
  2. Կառվարենց Գեւորգ (1913)։ Ծովեր: Ինքներգութիւն, հողերգութիւն, մարդերգութիւն (հայերեն)։ տպ. Մանուկ Յ. Գօչունեան 
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  4. «AV Production - Գևորգ Կառվարենց»։ avproduction.am։ Վերցված է 2019-05-18 
  5. Հայկական համառոտ հանրագիտարան, 1995: Հ. 2:
  6. Հովակիմյան Բ.Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005, էջ 566: