Բոլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Բոլու
թուրք.՝ Bolu
Vue aérienne entre Ankara et Istanbul (1).jpg
Կոորդինատներ: 40°44′0″ հս․ լ. 31°36′0″ ավ. ե. / 40.73333° հս․. լ. 31.60000° ավ. ե. / 40.73333; 31.60000
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՆահանգԲոլուի նահանգ
Առաջին հիշատակումմ.թ.ա. 2000 թվական
Այլ անվանումներԿլավդիուպոլիս
ԲԾՄ733 մետր
Խոսվող լեզուներթուրքերեն
Բնակչություն84 565 մարդ (2000)
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ+90 374
Փոստային ինդեքս14xxx
Ավտոմոբիլային կոդ14
Պաշտոնական կայքbolu.bel.tr
##Բոլու (Թուրքիա)
Red pog.png

Բոլու (թուրք.՝ Bolu), քաղաք և շրջան Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում, Բոլուի նահանգում: 2000 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 84 565 մարդ:

Բոլուն գտնվում է Ստամբուլ- Անկարա միջքաղաքային հին մայրուղու վրա, որը անցնում է լեռներով: Նոր ավտոմայրուղին անցնում է թունելով և գտնվում է Բոլուից դեպի հարավ:

1325 թվականին Բոլուն գրավվել է Օսմանյան կայսրության կողմից, որից անմիջապես հետո ստացավ ներկայիս անվանումը: Որոշ փաստաթղթերում նշվել են նաև Բոլոու կամ Բոլի անվանումները:

Օսմանյան տիրապետության ժամանակ քաղաքը դարձել է Կաստամոնուի վիլայեթի կենտրոնը: 20-րդ դարի սկզբին քաղաքի բնակչությունը կազմել է մոտ 10 000, որի մեծամասնությունը կազմել են թուրքերը, 1700՝ հույներ և 400 հայեր:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]