Արծվի Բախչինյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բախչինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արծվի Բախչինյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1993) և Գրականության ինստիտուտ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու (1996) |
Մասնագիտություն | հայագետ, կինոգետ, պատմաբան, թարգմանիչ, բառարանագիր, կինոքննադատ և բանասեր |
Աշխատավայր | Ուփսալայի համալսարան, Գրականության ինստիտուտ, ՌԱՀՀԿ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ |
Ծնողներ | հայր՝ Հենրիկ Բախչինյան |
Անդամություն | Կինոքննադատների միջազգային ֆեդերացիա |
Artsvi Bakhchinyan Վիքիպահեստում |
Արծվի Հենրիկի Բախչինյան (հունվարի 21, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանասեր, հայագետ, կինոգետ, գրող, պատմաբան, բառարանագիր, բանասիրական գիտությունների թեկնածու։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է բանասեր, թարգմանիչ Հենրիկ Բախչինյանի և բանասեր Հեղինե Մուրադյանի ընտանիքում։ 1978-1988 թվականներին սովորել է Երևանի թիվ 126 միջնակարգ դպրոցում։ 1993 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1993-1996 թվականներին ուսանել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում, 1996 թվականին պաշտպանել թեզ «Վահան Տերյանի ստեղծագործական աշխատանոցը» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1993-1996 թվականներին աշխատել է ՀՀ Ազգային Գրապալատում (մատենագետ և գիտքարտուղար), 1993-1997 թվականներին՝ Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնում (հետազոտող և գիտքարտուղար)։ 1996-1997 թվականներին գիտական գործուղում է անցել Ուփսալայի համալսարանի (Շվեդիա) Աֆրո-ասիական լեզուների ինստիտուտում։ 1997-1999 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում (գրական կապերի բաժնի գիտաշխատող)։ 1998-2000 թվականներին՝ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի (ԲՀԻՕՀՀ) հայաստանյան մասնաճյուղում՝ որպես «Արվեստ և մշակույթ», «Արևելք-Արևելք», «Գրադարաններ» և «Հրատարակչական գործ» ծրագրերի համակարգող։ 2002-2003 թվականներին աշխատել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում որպես վերլուծաբան։ 2010-ից ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող է՝ «Հայ գաղթավայրեր և Սփյուռք» բաժնում։
1996 թվականից ՖԻՊՐԵՍՍԻ-ի (Կինոգետների և կինոլրագրողների միջազգային ընկերակցություն) հայկական մասնաճյուղի հիմնադիր անդամ և փոխնախագահ է, որպես հայաստանյան պատվիրակ մասնակցել է ՖԻՊՐԵՍՍԻ-ի տարեկան հանդիպումներին (1998 և 2000, Իտալիա), իսկ որպես ՖԻՊՐԵՍՍԻ-ի ժյուրիի անդամ՝ Ստամբուլի (1999), Թրոմսյոյի (Նորվեգիա, 2006), Երևանի (2009), Սալոնիկի (2011) միջազգային կինոփառատոներին։ 2000 թվականին զեկուցումներով հանդես է եկել Դիում (Ֆրանսիա) կայացած հայ մշակույթի փառատոնում։ 2003 և 2004 թթ. զեկուցումներով հանդես է եկել Կալիֆոռնիայի համալսարանի «Պատմական հայկական քաղաքներ և բնակավայրեր» հայագիտական գիտաժողովներին։ Մասնակցել է նաև այլ միջազգային կինոփառատոների (Կառլովի Վարի, Թեհրան), հայ մշակույթի օրերի (Լոնդոն, Բազել) և գիտաժողովների (Օսակա, Ճապոնիա)։ 2005-2012 թվականներին Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի ամառային խտացյալ դասընթացում դասավանդել է «Հայ կատարողական արվեստներ» առարկան։ Նույն առարկան 2011 թվականին մեկ տարեշրջան դասավանդել է նաև Միչիգանի համալսարանի հայագիտական ծրագրում (ԱՄՆ)։
Առաջին անգամ տպագրվել է 1987 թ. «Պիոներ» հանդեսում։ 1990 թվականից բանասիրական, սփյուռքագիտական, կինոգիտական բնույթի հարյուրավոր հոդվածներ է հրատարակել Հայաստանի և Սփյուռքի գիտական և մասսայական մամուլին («Գարուն», «Գեղարվեստ», «Անդրադարձ», «Առագաստ», «Հայրենիքի ձայն», «Բանբեր Երևանի համալսարանի», «Journal of Society for Armenian Studies», «Հայկազյան հայագիտական հանդես», «Հայաստանի զրուցակից», «Ազգ», «Иные берега» և այլն)։ Եղել է Ուփսալայի «Նոր հորիզոն» ամսագրի հայաստանյան ներկայացուցիչը (1998-2006) և «Հայ արվեստ» ամսագրի (Երևան) խմբագրակազմի անդամ (2005-2009)։ Բեյրութի «Հայկազյան հայագիտական հանդեսի» և Պրահայի «Օրեր»-ի հայաստանյան ներկայացուցիչն է։
Կատարում է թարգմանություններ (հիմնականում անգլերենից և շվեդերենից հայերեն և հակառակը), որոնք ընդգրկվել են տարբեր գրքերում և լազերային ձայնասկավառակներում։ Չափածո ստեղծագործություններ է հրատարակել «Բնագիր» հանդեսում, արձակ գործեր՝ հայ մամուլում և առանձին գրքերով։ Կարևորելով նրա «Այլաստանցի Մուչիկ հայաստանցին» վեպը՝ Երվանդ Ազատյանը նշել է, որ այն "միանշանակ, հավակնում էՙ բեստսելլեր լինելու"[1]: Ըստ Վահագն Սարգսյանի՝ «կարդալով երգիծական մոտիվով այս վիպակը` հանկարծ նկատում ես, որ սա դրամա է` հայկական ժամանակակից դրամա։ Երբ հասնում ես գրքի երկրորդ շերտին` ընկալում ես սատիրական այն վիճակը, որում հայտնվել ենք, և քանի որ գերանը մոտիկ է, չենք նկատում ինքներս մեզ, մեր օտարասիրությունը, մեր թափառաշրջիկ կյանքով ապրելու մեծ մոլուցքը, մեզ անգամ թվում է, որ այնտեղ ուր մենք չկանք, շատ ավելի լավ է, քան այնտեղ, որտեղ մենք ենք»[2]։ Բախչինյանի հաջորդ՝ «Հնազը Ճահճավան քտա-ից» վեպը (2019) բնորոշվել է որպես նատյուրմորտ՝ գրականության մեջ[3]։
Աշխատակցել է «Հայ Սփյուռք» հանրագիտարանին (Երևան, 2004) և այլ գրքերի։
2001-2009 թթ. որպես երգիչ հանդես է եկել «Հովեր» կամերային երգչախմբում (գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան), մասնակցել է երգչախմբի հինգ ձայնասկավառակների ձայնագրմանը և հյուրախաղերին (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Լեհաստան, ԱՄԷ)[4]։
2016 թ. լույս տեսավ Բախչինյանի «Հայերը համաշխարհային պարարվեստում» գիրքը, որը ներկայացնում է XIX դարից մինչև մեր օրերն աշխարհի մոտ քառասուն երկրներում գործած և գործող 740-ից ավելի հայ և հայազգի պարող-պարուհիների, պարադիրների, պարուսույցների և պարարվեստին առնչվող այլ մասնագիտությունների գործիչների[5]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2019 թ․ «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակ՝ գրականություն անվանակարգում, «Այլաստանցի Մուչիկ հայաստանցին» վեպի համար[1]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակած գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծագումով հայ են (կենսագրական բառարան), Երևան, Ապոլլոն, 1993, 367 էջ, տպ. 5.000:
- Հայազգի գործիչներ. հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը (կենսագրական հանրագիտակ), Երևան, Տաթև Գիտակրթական Համալիր, 2002, էջ։
- Նապոլեոն Բոնապարտը և հայերը, Երևան, Գրականության և արվեստի թանգարանի հրատարակչություն, 2003, 151 էջ։
- Հայաստան-Սկանդինավիա. պատմամշակութային առնչություններ, Երևան, Գրականության և արվեստի թանգարանի հրատարակչություն, 2003, 253 էջ։
- Հայերը համաշխարհային կինոյում, Գրականության և արվեստի թանգարանի հրատարակչություն, 2004, 688 էջ։
- Armenia-Sweden: Historical and Cultural relations, Երևան, 2006, 153 էջ։
- Շամախեցի պարուհին. Արմեն Օհանյանի կյանքը և ստեղծագործությունը, 2007, Գրականության և արվեստի թանգարանի հրատարակչություն, 222 էջ։
- Սառա Բեռնարը և հայերը (հայերեն և ֆրանսերեն), Գրականության և արվեստի թանգարանի հրատարակչություն, 2007, 100 էջ։
- Հայերը սկանդինավյան երկրներում. հայ-սկանդինավյան պատմամշակութային առնչությունները, 2010, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 280 էջ։
- Հայ կինո - 100 (հայերեն, անգլերեն և ռուսերեն), 2012, 240 էջ։
- Ձնծաղիկները ֆուտբոլի դաշտում (պատմություններ)։ Երևան, «Հայաստան», 2014, 136 էջ։
- «Մենք պարից չենք հագենում»։ Պատմում են Նորայր և Արսեն Մեհրաբյանները, Երևան, «Հայաստան», 2016, 72 էջ։
- Հայերը համաշխարհային պարարվեստում, Երևան, «Հայաստան», 2016, 376 էջ։
- Այլաստանցի Մուչիկ հայաստանցին (վեպ), Երևան, «Հայաստան», 2017։
- Հայերը Չինաստանում։ Հայ-չինական պատմամշակութային առնչությունները, Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2017։
- Հայ-ճապոնական պատմական և մշակութային առնչություններ, Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2017, 2018։
- Ամենագեղեցիկ արվեստի նվիրյալները։ Զրույցներ պարարվեստի գործիչների հետ, Երևան, Մատեան պրես, 2018։
- Հնազը Ճահճավան քտա-ից (վեպ), Երևան, «Մատյան պրես», 2019։
- Арцви Бахчинјан, Лука Јоксимовић Барбат, Јермени и срби кроз историjу. Огледи о јерменско-српским историјско-културним везама од средњег века до данас. Превод са јерменског Ануш Балајан. Пешић и синови, Београд, 2020, 173 стр. // Արծվի Բախչինյան, Լուկա Յոկսիմովիչ Բարբաթ, Հայերը և սերբերը պատմության քառուղիներում։ Հայ-սերբական պատմամշակութային կապերի պատմությունից (միջնադարից մինչև այսօր)։ Սերբերենից թարգմանությունը՝ Անուշ Բալայանի։ «Պեշիչ և որդիներ», Բելգրադ, 2020։
Թարգմանած գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Վիլյամ Սարոյան, Չորս տեսիլք (չորս էսսեի թարգմանություն անգլերենից հայերեն և ռուսերեն), Երևան, «Ոսկե ծիրան», 2008, 34 էջ։
- Ջորջ Բուռնության, Հայ ժողովրդի համառոտ պատմություն (թարգմանություն անգլերենից), Երևան, «Հայաստան», 2012, 456 էջ։
- Գրիգոր Սյունի, Խմբերգեր - Grikor Suni, Choral Songs, Երևան, «Հայաստան», 2012, 372 էջ։ (Հայերեն տեքստի հրատարակության պատրաստում և անգլերեն թարգմանություն)։
- I Ararats skugga: 22 armeniska poeter (հայ պոեզիա շվեդերեն, համահեղինակ), Jerevan, 2012, 96 s.
- Джордж Бурнутян, Краткая история армянского народа, Ереван, “Айастан”, 2014, 488 стр..
- Հելեն Դավենպորտ Գիբոնս, Տարսոնի կարմիր գորգերը, Երևան, «Տիր», 2015, 200 էջ։
Խմբագրած և կազմած գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Armenian Cinema 1924-1999: A Complete Filmography, Yerevan, 2001.
- Մարիամ Թումանյան, Իմ համառոտ կենսագրությունը և իմ հիշողությունները (տեքստի կազմում, առաջաբանի հեղինակ, ծանոթագրություններ), Գրականության և արվեստի թանգարանի հրատարակչություն, 2003, 414 էջ։
- Յան Գիյու, Ավարտված ճամփաների երկիրը, Երևան, 2004։
- Գրիգոր Սյունի, Հայ երաժշտություն, Երևան, 2005։
- As Hard as Walnuts, as Soft as Music. World Writers about Armenia and Armenians (World Writers About Armenian and Armenians), Yerevan, 2007.
- [Վահան Քոչար, Հայ լուսանկարիչներ. XIX-XX դարեր, Երևան, 2007։
- Դանիել Երաժիշտ, Ամենեն մաքուր հայելին ցեղին (ակնարկներ դասական երաժշտության մասին), Երևան, 2008։
- Հենրիկ Բախչինյան. կենսամատենագիտություն, Երևան, 2008։
- Էլդա Գրին, Ձեռքերը (պատմվածք 35 լեզուներով, նաև անգլերեն թարգմանության հեղինակ և շվեդերեն թարգմանության համահեղինակ), Երևան, 2010։
- Անրի Թրուայա, Դիմանկարը (պատմվածքներ), Երևան, 2011։
- Օքե Դաուն, Շվեդական մտածելակերպ. համեմատական հայացք, Երևան, «Հայաստան», 2012։
- Hovhannes I. Pilikian, A Sea-Scene on My Mother’s Day. An English Poem and Its Translation into 19 Languages (նաև հայերեն և ռուսերեն թարգմանությունների հեղինակ), Yerevan, 2012.
- Աստրիդ Լինդգրեն, Երկարագուլպա Պիպին, Երևան, «Զանգակ-97», 2012։
- Ингуна Курценс, Минас Аветисян, Ереван, “Айастан”, 2014.
- Էլդա Գրին, Ծառերին դեռ կախված էր առավոտը, Երևան, 2015։
- Elda Grin, "Riviera Caucasien", 10 nouvelles. Traduit de l'arménien par Arusyak Bakhchinyan Grino. Erevan, 2016.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղի ունեցավ «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխությունը. Մայիսի 31, 2019
- ↑ Արծուիի «Այլաստանցի Մուչիկ Հայաստանցի» գրքի շնորհանդեսը, 2017
- ↑ Նատյուրմորտ՝ գրականության մեջ, 2019
- ↑ «Արծվի Բախչինյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ Լույս է տեսել գրող, հայագետ Արծվի Բախչինյանի «Հայերը համաշխարհային պարարվեստում» գիրքը(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական պատմվածքը՝ պարսկերեն
- Հայ կինոն՝ 101 տարեկան, Հայաստանի կինոն՝ 90 տարեկան
- Արծվի Բախչինյան, Գրանիշ
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արծվի Բախչինյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արծվի Բախչինյան» հոդվածին։ |
|
- Հունվարի 21 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ հայագետներ
- Հայ կինոգետներ
- Բանասիրական գիտությունների թեկնածուներ
- Հայ բանասերներ
- Հայ պատմաբաններ
- Հայ բառարանագիրներ
- Շվեդերենից հայերեն թարգմանիչներ
- Հայ գրողներ
- Հայ թարգմանիչներ