Ազգ (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ազգ (շաբաթաթերթ)ից)
Ազգ
Изображение логотипа
Տեսակթերթ
Լեզուհայերեն
Գլխավոր խմբագիրՀակոբ Ավետիքյան
Հիմնադրվել էփետրվարի 16, 1991
ՀիմնադիրՀակոբ Ավետիքյան
ՀրատարակիչԱզգ օրաթերթ ՍՊԸ
Երկիր Հայաստան
Հրատարակության պատմություն1991-ից
Հաճախականություն1991-1993՝ եռօրյա, 1993-2013՝ օրաթերթ, 2014-ից՝ շաբաթաթերթ
Կայքazg.am
էլեկտրոնային փոստinfo@azg.am
Հեռախոս+374-98-582-960
Հին Երևանի Հանրապետության փողոցի շենքերից մեկում տեղակայված է Ազգ թերթի խմբագրությունը

Ազգ, լրագիր, օրաթերթ, ապա՝ շաբաթաթերթ։ Ստեղծվել է 1991 թ. փետրվարի 16-ին, Երևանում, որպես եռօրյա թերթ[1]։ 1992 թ.-ից մինչև 2013 թ. դեկտեմբերի 27-ը եղել է օրաթերթ։ 2014 թ. փետրվարի 28-ից առայսօր՝ 16 էջանոց Ա3 չափսի վերլուծական շաբաթաթերթ է[2][3]։ 23 տարի շարունակ, և հատկապես 1999 թ.-ից հետո՝ Ազգը եղել է Հայաստանի ամենահեղինակավոր օրաթերթը[2][3][4]։ Ազգ թերթի հետ համագործակցում է Երևանի Պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը[1][5][6]։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի առաջին անկախ օրաթերթն է։ Առաջինը Հայաստանում «Ազգն» է տպագրվել նոր՝ այսինքն համակարգչային տեխնիկայի միջոցով։ 1991-2015 թթ.-ի ընթացքում թերթը կանոնավոր լույս է տեսել[3]։ Ռամկավար ազատական կուսակցության պաշտոնաթերթն է։

Հրատարակության վայրը՝ Երևան, Հայաստան։ Հիմնադիր և հրատարակիչ «ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ» ՍՊԸ։ Գործունեության տեսակը՝ թերթի հրապարակում։ Վերջին տարիներին լույս է տեսնում որպես շաբաթաթերթ։ 1999 թ.-ից Ազգն ունի ինտերնետային ծառայություն, որն ամեն օր թարմացվում է։ Թերթի ինտերնետային տարբերակը լույս է տեսել 6 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, թուրքերեն, արաբերեն և պարսկերեն։ Այն ընթերցում են աշխարհի ավելի քան 70 երկրներում, օրական միջին հաշվով 4000- 4500 հոգի[3]։

Օրաթերթը 1998 թ. վերագրանցվել է որպես ՍՊԸ, ունի 5 բաժնետեր[3]։ Թերթի համար լավագույն տարիներին, մասնավորապես՝ 1993 թ., տպաքանակը գերազանցել է 30.000 օրինակը[7], 1994 թ. հասել է 42.000-ի[8]։ Հրատարակվել է հայկական ավանդական կուսակցություններից մեկի՝ Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության, մասամբ Սփյուռքում գործող Ռամկավար ազատական կուսակցության ֆինանսավորմամբ[7]։ Ըստ Էդիկ Բաղդասարյանի, «Ազգը» այդ ժամանակաշրջանում հանդիսացել է «լավ դպրոց շատ լրագրողների համար»[9]։ Հետագայում տպաքանակը նվազել է մինչև 8.500-10.000[2][3]: 2003 թ.-ից մինչև 2009 թ.-ն «Ազգն» ունեցել է 3.000 օրինակ տպաքանակ[3][10][11]։

Աշխատակազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտապես աշխատել են 11-13 լրագրողներ և 3-4 վերլուծաբաններ։ Օրաթերթի լրագրողներից 5-ը հետագայում հիմնել են իրենց թերթերը կամ ամսագրերը, մի մասն էլ անցել է դիվանագիտական աշխատանքի։

Գլխավոր խմբագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերթի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է Հակոբ Ավետիքյանը[12][13]: Նա Ռամկավար ազատական կուսակցության հնագույն գործիչներից է[14]։ Ծնվել է Լիբանանում, 1945 թվականի նոյեմբերի 21-ին[15]։ Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Վերադարձել է Լիբանան։ 1980-ական թվականներին Հակոբ Ավետիքյանը հանդիսացել է Ռամկավար ազատական կուսակցության Լիբանանի ՛՛Զարթօնք՛՛ պաշտոնաթերթի (օրաթերթ) գլխավոր խմբագիրը[14]։

Աշխատակիցներ և հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազգ» թերթի քաղաքական մեկնաբան՝ Արամ Սաֆարյան

Ազգ թերթի պաշտոնական կայքը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազգ» թերթի հիմնական բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազգ» թերթի պաշտոնական համացանցային կայքը պարունակում է 9 հիմնական բաժին[23].

  • գլխավոր,
  • մշակույթ,
  • ընտրանի,
  • մեր մասին,
  • որոնում,
  • արխիվ,
  • հեղինակներ,
  • ծաղրանկարներ,
  • թեմա, որն իր հերթին ունի հետևյալ ենթաբաժինները.

«Ազգ» թերթի հիմնական ենթաբաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

    • միջազգային,
    • Արցախ,
    • ցեղասպանություն,
    • պետություն,
    • կուսակցություններ,
    • տնտեսություն,
    • մշակույթ և գիտություն,
    • ռազմագիտական,
    • ռազմաքաղաքական,
    • կրոն,
    • սպորտ,
    • օրենք և իրավունք,
    • հարցազրույցներ։

«Ազգ» թերթի արխիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխիվում պարունակվում են թերթի 1991-2023 թվականների բոլոր էլեկտրոնային համարները և տպագիր թերթի էլեկտրոնային տարբերակները[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
  2. 2,0 2,1 2,2 http://hetq.am/arm/news/32799/azgy-luys-ktesni-orpes-shabatatert.html/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
  4. History on the Move: Views, Interviews and Essays on Armenian Issues, by Edmond Y. Azadian 117
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
  6. https://web.archive.org/web/20151216211705/http://www.esiweb.org/index.php?lang=en&id=322&debate_ID=5&slide_ID=3
  7. 7,0 7,1 Herzig, Edmund; Kurkchiyan, Marina (2004). Armenians: Past and Present in the Making of National Identity. Routledge. էջեր 00+copies&hl=en&sa=X&ei=ky3cU4SIFc-wyASkkYHgDQ&ved=0CCcQ6AEwAA#v=onepage&q=azg%20regularly%20exceed%2030%2C00%20copies&f=false 187, 00+copies&hl=en&sa=X&ei=ky3cU4SIFc-wyASkkYHgDQ&ved=0CCcQ6AEwAA#v=snippet&q=azg%20of%20the%20opposition%20ramkavar&f=false 189. ISBN 9781135798376.
  8. http://hetq.am/arm/news/4941/hakob-avetiqyan-mer-lratvamijocneri-hayacqn-uxxvats-che-hasarakutyany.html
  9. Krikorian, Onnik (2002 թ․ մայիսի 26). «Q&A with Edik Baghdasarian». Eurasia.Net. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  10. Freedom House. The circulation of Azg was 3,000 as of 2003
  11. Freedom House. «Armenia 2004 Report». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  12. 12,0 12,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
  13. Յակոբ Աւետիքեան, Իրական Հայաստան, ՛՛Արևելք՛՛, 21 սեպտեմբեր, 2015, (հոդվածում պարունակվում են բազմաթիվ ինքնակենսագրական, ինքնաբնութագրիչ տեղեկութիւններ)
  14. 14,0 14,1 https://web.archive.org/web/20151216211705
  15. Hakobyan, Tatul (2009 թ․ հուլիսի 2). «Old Ramgavars join forces in Armenia». The Armenian Reporter. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  16. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  17. «AV Production». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  18. ՌԱԿ Գերագույն Խորհրդի նախագահի և ԹՄՄ Ամերիկայի և Կանադայի Կենտրոնական վարչության ատենապետի հանդիպումը Լոս Անջելեսի Հայաստանի Հանրապետության հյուպատոսության ներկայացուցիչների հետ։ 25.09.2017. Hay Dzayn. [1](չաշխատող հղում)
  19. 19,0 19,1 Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 36, էջեր 36 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
  20. Հայ գրատպություն և գրքարվեստ, Երևան, 2015, էջ 108։
  21. «Sako Aryan. Repat Armenia. AUG 20, 2013, 23:58 PM. Sako Arian». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  22. «Երուանդ Տէր–Խաչատրեան։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  23. https://azg.am
  24. Տպագիր մամուլի արխիվ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]