Ստամբուլի կինոփառատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստամբուլի կինոփառատոն
Տեսակկինոփառատոն
ՎայրՍտամբուլ
Կայքfilm.iksv.org


Ստամբուլի միջազգային կինոփառատոն (թուրք.՝ Uluslararası İstanbul Film Festivali), թուրքական միջազգային կինոփառատոն։ Ստեղծվել է 1982 թվականին Ստամբուլի մշակույթի և արվեստների ֆոնդի կողմից։ 1984- 1988 թվականներին կոչվել է «Ստամբուլի միջազգային ֆիլմերի օրեր»։ Կինոփառատոնը տեղի է ունենում ամեն տարի ապրիլ ամսին։ Կինոփառատոնի տնօրենն է Քերեմ Այան[1]։

Կինոփառատոնում ներկայացվում են ազգային և միջազգային ֆիլմեր։ 1989 թվականին գրանցվել է «Կինոպրոդյուսերների միջազգային ասոցիացիայի» կողմից։ Կինոփառատոնի գլխավոր մրցանակը «Ոսկե կակաչն» է։

Միակ խորհրդային ֆիլմը, որը 1987 թվականին հաղթել է Ստամբուլի կինոփառատոնում եղել է Ռոման Բալայանի «Պաշտպանիր ինձ, իմ թալիսման» ֆիլմը։ 2012 թվականին հաղթանակ է տարել գերմանաամերիկյան արտադրության «Շատ միայնակ մոլորակ» ֆիլմը, որի ռեժիսորը եղել է Ջուլիա Լոկտևը։

Գրաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին թուրքական կառավարության որոշմամբ կինոփառատոնին ներկայացված 160 ֆիլմերից հինգը ենթարկվել են գրաքննության։ Արդյունքում Թենգիզ Աբուլաձեի «Աղաչանք» ֆիլմը արգելվել է ցուցադրել Թուրքիայում՝ «հակաիսլամական» տարրեր ունենալու պատճառով։ Չորս այլ ֆիլմերից էլ հանվել են էրոտիկ տեսարանները[2]։ Գրաքննության հետ կապված, ժյուրիի նախագահ Էլիա Կազանը հայտնել է իր բողոքը, որից հետո Թուրքիայի մշակույթի նախարարը օրենսդրորեն ազատել է կինոփառատոնին գրաքննությունից [3]։

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ոսկե կակաչ (լավագույն արտասահմանյան ֆիլմի համար)
  • Տարվա լավագույն թուրքական ֆիլմ
  • Տարվա լավագույն թուրք ռեժիսոր
  • Ժյուրիի հատուկ մրցանակ
  • Հատուկ հիշատակում
  • Լավագույն դերասան և լավագույն դերասանուհի (ազգային մրցույթ)
  • Պատվավոր մրցանակ
  • Անձնական ներդրման համար մրցանակ
  • Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ
  • Եվրոպայի խորհրդի կինոմրցանակ
  • Հանդիսատեսի համակրանք մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Festivalde görev değişikliği»։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-15-ին։ Վերցված է 2017-04-22 
  2. «Istanbul Film Festival In Censorship Dispute»
  3. (eds.) Pinhas, Yusuf; Omaç, Nuray (2006). Anlar/Moments. 2. İstanbul: IKSV. ISBN 975-7363-53-7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]