Ռոման Բալայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոման Բալայան
Роман Балаян
Roman Balayan 1.jpg
Ծնվել էապրիլի 15, 1941(1941-04-15) (78 տարեկան)
ԾննդավայրՆերքին Հոռաթաղ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Ukraine.svg Ուկրաինա
ԿրթությունԿիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան
Մասնագիտությունկինոռեժիսոր, դերասան և սցենարիստ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ պետական մրցանակ Ուկրաինայի ժողովրդական արտիստ «Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա) «Վաստակի համար» 2-րդ աստիճանի շքանշան (Ուկրաինա) և «Վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշան (Ուկրաինա)
Կայքromanbalayan.com
Roman Balayan Վիքիպահեստում

Ռոման Գուրգենի Բալայան (ռուս.՝ Роман Гургенович Балаян, ապրիլի 15, 1941(1941-04-15), Ներքին Հոռաթաղ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիքում կորցրել է հորը, որն անհայտ կորել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Մանկությունն անցկացրել է Արցախում և Գրոզնիում՝ Չեչնիայում, որտեղից ընտանիքով վերադարձել են Արցախ 1950-ական թվականներին՝ չեչենների ստալինյան աքսորի վերացումից հետո։ 1959-1961 թվականներին աշխատել է Ստեփանակերտի թատրոնում։

1961-1964 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 1969 թվականին ավարտել է Կիևի թատերական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժինը։ Այդ ժամանակից ի վեր ապրում ու աշխատում է Կիևում և Մոսկվայում[1]։

Որպես ռեժիսոր իր առաջին ֆիլմը ստեղծել է 1973 թվականին։ Կատարել է նկարահանումներ ռուս դասական գրողների՝ Չեխովի, Իվան Տուրգենև, Լեսկովի և այլոց երկերի հիման վրա։ Ցարական Ռուսաստանի բարքերը քննադատելով՝ Բալայանը փոխաբերաբար անդրադառնում էր իր ժամանակի խնդիրներին։

Բալայանին հատկապես մեծ հռչակ է բերել 1982 թվականին ստեղծված «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմը։ Միայն այդ տարվա ընթացքում այն դիտել է ավելի քան վեցուկես միլիոն մարդ։ Ֆիլմն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի[2]։

1986 թ-ին՝ Պուշկինի մահվան 150-ամյակի առթիվ, Բալայանը նկարահանում է «Պահպանի՛ր ինձ, ի՛մ թալիսման» ֆիլմը։ Ինչպես և «Թռիչքներ»-ում, այդ ֆիլմում նա անդրադառնում է միջին տարիքի՝ շուրջ 40-ամյա տղամարդու ճգնաժամին, ով փորձում է հասկանալ, թե ի՞նչ է ձեռք բերել անցած կյանքի ընթացքում և ի՞նչ անելիք դեռ ունի առջևում։

1997 թվականին արժանացել է Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչման։

2008 թվականին Ուկրաինայի նախագահը Ռոման Բալայանին շնորհել է «Սկյութական եղջերու»՝ համաշխարհային կինոարվեստի բնագավառում նշանակալից ավանդի համար։

2008 թվականին պարգևատրվել է ուկրաինական «За заслуги» երկրորդ կարգի շքանշանով։

Մշտական աջակցություն է ցուցաբերում «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնին։ 2013-2014 թվականներին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում Ռոման Բալայանի նախաձեռնությամբ իրականացվել է բարձրագույն դասընթաց կինոռեժիսորների համար։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1987
  • Ուկրաինայի ժողովրդական արտիստ, 1997
  • «Վաստակի համար» 3-րդ աստիճանի շքանշան (Ուկրաինա)
  • «Վաստակի համար» 2-րդ աստիճանի շքանշան (Ուկրաինա)[3]
  • «Վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշան (Ուկրաինա)[4]
  • «Ոսկե ծիրան» - 2011 թ. «Փարաջանովյան թալեր»՝ համաշխարհային կինոյում համաշխարհային կինոյում ունեցած մեծ վաստակի և ներդրման համար։
  • «Եղիցի լույս» մրցանակ[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Ռոման Բալայան»։ avproduction.am։ Վերցված է 2019-07-10 
  2. «Полеты продолжаются»։ www.aif.ua։ Վերցված է 2017-12-17 
  3. zakon3.rada.gov.ua https://zakon3.rada.gov.ua/laws/show/265/2001։ Վերցված է 2019-07-10 
  4. «УКАЗ ПРЕЗИДЕНТА УКРАЇНИ №276/2016»։ Офіційне інтернет-представництво Президента України (ua)։ Վերցված է 2019-07-10 
  5. «Հայ առաքելական եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակը շնորհվեց անվանի կինոռեժիսոր Ռոման Բալայանին»։ Կինոաշխարհ։ Վերցված է 2016-07-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]