Դրախտի թռչուններ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրախտի թռչուններ
ուկրաիներեն՝ Райські птахи
Երկիր Ուկրաինա
Ժանրդրամա
Թվական2008
Լեզուռուսերեն, ուկրաիներեն և անգլերեն
ՌեժիսորՌոման Բալայան[1]
ՊրոդյուսերՕլեգ Կոխան
Սցենարի հեղինակՌուստամ Իբրահիմբեկով
ԴերակատարներՕքսանա Ակինշինա, Անդրեյ Կուզիչև և Օլեգ Յանկովսկի
ՕպերատորԲոգդան Վերժբիցկի
ԵրաժշտությունՎադիմ Խրապաչև
Տևողություն94 րոպե
IMDbID 1327600

«Դրախտի թռչուններ» (ռուս.՝ Райские птицы, ուկրաիներեն՝ Райські птахи), 2009 թվականին նկարահանված ռուս-ուկրաինական գեղարվեստական ֆիլմ։

2009 թվականին ֆիլմը ստացել է «Նիկա» կինոմրցանակ ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն ֆիլմ անվանակարգում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

80-ականների սկիզբ, Խորհրդային Միություն։ Արտասահմանյան ռադիոհաղորդումներ լսելն արգելված է, մյուսների առաջ սեփական կարծիքը հայտնելը՝ վտանգավոր։ Բացեիբաց կարող ես խոսել միայն խոհանոցում, փակ վարագույրի ետևում, իսկ ճշմարտությունը կարելի է գտնել «սամիզդատ» կոչված նյութերում, որոնք ծածուկ մի ընկերոջից մյուսին են փոխանցվում։ ՊԱԿ-ը գաղտնալսում է հեռախոսային խոսակցությունները, հետևում անվստահելիներին և ծրագրում ոչնչացնել այլախոհներին։ Երիտասարդ գրող Սերգեյ Գոլոբորոդկոն գրել է «Կնոլ կայանը» վեպը, որը նկարագրում է «իրական սոցիալիզմի» հակառակ կողմը։ ՊԱԿ-ի գործակալները պատրաստ են ամեն ինչի՝ շանտաժի, ձերբակալությունների, սպանությունների, որպեսզի վեպը չտպագրվի արտասահմանում, ճշմարտությունը ամբողջատիրության մասին դուրս չգա «երկաթե վարագույրի» սահմանից։ ՊԱԿ-ը Սերգեյի մտերիմ ընկերոջն ստիպում է դավաճանել նրան, հայտնի գրողը՝ Սերգեյի հոգևոր ուսուցիչը, ձերբակալվում է և բանտում կնքում իր մահկանացուն, իսկ սիրած կինը անհետանում է Սերգեյի կյանքից…

Հերոսները փորձում են հաղթահարել այս խոչընդոտները, բայց այնքան էլ հեշտ չէ ինքն իրեն հաղթահարելը։

Դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]