Օքսանա Ակինշինա
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 19, 1987[1] (37 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոդերասանուհի և դերասանուհի |
Ակտիվ շրջան | 2000-այժմ |
Ամուսին(ներ) | Դմիտրի Լիտվինով և Արչիլ Գելովանի |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() | |
Օքսանա Ալեքսանդրովնա Ակինշինա (ռուս.՝ Оксана Александровна Акиньшина, ապրիլի 19, 1987[1], Լենինգրադ), ռուս կինոդերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օքսանա Ակինշինան ծնվել է 1987 թվականի ապրիլի 19-ին Լենինգրադում, ավտոփականագործի և հաշվապահի ընտանիքում[3]։ Սովորել է մոդելային գործակալությունում, որի տնօրենը բոլոր աղջիկներին ստիպել է քասթինգի մասնակցել Սերգեյ Բոդրով Կրտսերի մոտ։ Օքսանա Ակինշինան լսումների գնացել է առանց խանդավառության[4], սակայն անցել է քասթինգը և նկարահանվել է Բոդրովի «Քույրեր» դրամայում՝ 13 տարեկանում առաջին անգամ հայտնվելով էկրաններին։ Այդ ֆիլմի համար 2001 թվականին Սոչիում տեղի ունեցած կինոփառատոնի «Նորամուտ» մրցույթում Օքսանա Ակինշինան Եկատերինա Գորինայի հետ արժանացել է մրցանակի «Դերասանական լավագույն զույգ» անվանակարգում։
Միջազգային ճանաչման է արժանացել շվեդ ռեժիսոր Լուկաս Մուդիսոնի «Ընդմիշտ Լիլյա» (անգլ.՝ Lilja 4-ever) ֆիլմում նկարահանվելուց հետո։ 2003 թվականին Օքսանա Ակինշինան նկարահանվել է նիդերլանդական «Հարավ» ֆիլմում, որում մարմնավորել է երիտասարդ աղջկա՝ միայնակ մոր, որ ապօրինի մեկնել է Նիդերլանդներ։ Ֆիլմում դերասանուհին խոսում է հոլանդերեն։ 2004 թվականին հաստատվել է, որ Օքսանա Ակինշինան «Պետական խորհրդական» ֆիլմում կկատարի Էսֆիրա Լիտվինովայի դերը, սակայն նկարահանումների առաջին օրը չի ներկայացել նկարահանման հրապարակ, և նրա փոխարեն դերը կատարել է դերասանուհի Էմիլյա Սպիվակը։ Նույն թվականին Օքսանա Ակինշինան «Բորնի առավելությունը» ֆիլմում կատարել է էպիզոդիկ դեր՝ մարմնավորելով Իրենա Նեսկիին։

«Գայլախեղդը Գորշ շների ցեղից» ֆիլմում, որ էկրան է բարձրացել 2006 թվականի դեկտեմբերի 26-ին, Օքսանա Ակինշինան կատարել է գլխավոր դերերից մեկը՝ մարմնավորելով կսեսինկա Ելենին։ 2008 թվականին նա կատարել է գլխավոր հերոսուհու դերը Վալերի Տոդորովսկու «Տարազամոլները» ֆիլմում։
2011 թվականին Օքսանա Ակինշինան «Վիսոցկի։ Շնորհակալություն, որ ողջ ես» (ռուս.՝ «Высоцкий. Спасибо, что живой») ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսուհուն՝ ուսանողուհի Տատյանային։ 2012 թվականին նկարահանվել է «8 առաջին ժամադրություններ» (ռուս.՝ «8 первых свиданий») ֆիլմի գլխավոր դերում, իսկ 2015 թվականին նրա շարունակությունում՝ «8 նոր ժամադրություններ» (ռուս.՝ «8 новых свиданий») ֆիլմում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Օքսանա Ակինշինան մինչև 15 տարեկանը հանդիպել է դերասան Ալեքսեյ Չադովի հետ, որից հետո նա համատեղ ապրել է Սերգեյ Շնուրովի հետ։ 2008 թվականին Օքսանա Ակինշինան ծանոթացել է իր առաջին ամուսնու՝ Դմիտրի Վիկտորովիչ Լիտվինովի (ծնվել է 1976 թվականի նոյեմբերի 6-ին[5]) հետ, ով «Պլանետա Ինֆորմ» փիար-ընկերության գլխավոր տնօրենն էր։ 2009 թվականի հունիսի 2-ին ծնվել է նրանց որդին՝ Ֆիլիպը։
Օքսանա Ակինշինան հանդիպել է դերասան և երգիչ Ալեքսեյ Վորոբյովի հետ[6]։ Նրանք բաժանվել են 2011 թվականի մայիսի սկզբին[7]։
2013 թվականի հունվարի 15-ին Օքսանա Ակինշինան ու ամուսինը՝ կինոպրոդյուսեր Արչիլ Գելովանին, որդի են ունեցել, ում կոչել են Կոնստանտին[8]։ 2016 թվականի հոկտեմբերին հայտնի է դարձել, որ դերասանուհին երրորդ երեխան է ունենալու[9], իսկ 2017 թվականի հունվարի 29-ին ծնվել է նրանց դուստրը՝ Էմմին[10][11][12][13]։ 2018 թվականի օգոստոսի 18-ին հայտարարել է իր ամուսնալուծության մասին[14], սակայն հետագայում մնացել են միասին[15]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2001 | ֆ | Քույրեր | Сёстры | Սվետա |
2002 | ֆ | Ընդմիշտ Լիլյա | Lilja 4-ever | Լիլյա |
2002 | ֆ | Շարժման մեջ | В движении | Անյա |
2003 | ֆ | Թիթեռների խաղեր | Игры мотыльков | Զոյկա |
2003 | ֆ | Հարավ | Юг | Զոյա |
2003 | ս | Կամենսկայա 3 | Каменская 3 | Իրա Տերեխինա |
2004 | ֆ | Բորնի առավելությունը | Превосходство Борна | Իրենա Նեսկի |
2004 | ս | Կինը առանց կանոնների խաղում | Женщины в игре без правил | Ալկա |
2005 | ս | Կանացի վեպ | Женский роман | Քսենյա |
2006 | ս | Կապիտանի երեխաները | Капитанские дети | Պոլինա Գրինյովա |
2006 | ֆ | Մոսկվա-զրո | Москва-ноль | Լյուբա |
2006 | ֆ | Հետհաշվարկ | Обратный отсчёт | Աննա |
2006 | ֆ | Գայլախեղդը Գորշ շների ցեղից | Волкодав из рода Серых Псов | Կնեսինկա Ելեն |
2008 | ֆ | Տարազամոլներ | Стиляги | «Польза» |
2008 | ֆ | Դրախտի թռչուններ | Райские птицы | Կատենկա |
2008 | ֆ | Թշնամի համար մեկ | Враг номер один | Կատյա |
2009 | ֆ | Ես | Я | Նինա |
2010 | ֆ | Բուք | Метель | Վարյա |
2011 | ֆ | Վիսոցկի։ Շնորհակալություն, որ ողջ ես | Высоцкий. Спасибо, что живой | Տատյանա |
2011 | ֆ | Ո՞ւր է հոսում ծովը | Куда течёт море? | մայր |
2012 | ֆ | 8 առաջին ժամադրություններ | 8 первых свиданий | Վերա |
2012 | ֆ | Ինքնասպաններ | Самоубийцы | Մարինա |
2012 | ֆ | Շտապելու տեղ չկա | Некуда спешить | |
2015 | ֆ | 8 նոր ժամադրություններ | 8 новых свиданий | Վերա |
2015 | ֆ | SOS, Ձմեռ պապ, կամ Ամեն ինչ կիրականանա | SOS, Дед Мороз, или Всё сбудется! | Օլգա |
2015 | ս | Նեստերովի հանգույց | Петля Нестерова | Օլգա |
2016 | ֆ | ՍուպերԲոբրովները | СуперБобровы | Սվետլանա Բոբրովա |
2016 | ս | Յուրաքանչյուրին իրենը | Каждому своё | Օքսանա |
2016 | ֆ | Մուրճ | Молот | Վերա |
2018 | ֆ | СуперБобровы. Народные мстители | Սվետլանա Բոբրովա | |
2019 | ֆ | Արևածագ | Рассвет | Մարիա Կոննովա |
2019 | ֆ | Ուր է հոսում ծովը | Куда течёт море | մայր
{{Ֆիլմում|2020||Спутник|Տատյանա Յուրևնա Կլիմովա |
2020 | ս | Անսկզբունքայինները | Беспринципные | Լյուդմիլա, Սլավիկի կինը |
2021 | ֆ | Չեռնոբիլ | Чернобыль | Օլգա Սավոստինա |
2021 | ս | Թռիչք | Полёт | Իրա Կովալյովա |
2021 | ս | Контейнер | Սաշա | |
2022 | ֆ | Գաղտնիք | Тайна | Սվետլանա Բոևա |
2022 | ս | The Тёлки | Լենա, Անդրեյի կինը | |
2023 | ֆ | Համախտանիշ | Синдром |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ Bästa kvinnliga skådespelare i en huvudroll / 2002: Oksana Akinsjina / för rollen som Lilja i Lilja 4-ever
- ↑ Оксана Акиньшина
- ↑ Катя Горина: Сергей Бодров запрещал актёрам пить
- ↑ «Дмитрий Литвинов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Акиньшина закрутила роман с Алексеем Воробьевым» (ռուսերեն). Сегодня.ua. 27 Января, 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Елена ЛАПТЕВА,Мария РЕМИЗОВА (11.05.2011). «Алексей Воробьев расстался с Оксаной Акиньшиной» (ռուսերեն). Комсомольская правда. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Вести.Ru: У актрисы Оксаны Акиньшиной родился второй сын». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Оксана Акиньшина ждет третьего ребенка» (ռուսերեն). Дети Mail.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Вести.Ru: У актрисы Оксаны Акиньшиной родился второй сын». Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Оксана Акиньшина ждет третьего ребенка» (ռուսերեն). Дети Mail.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Оксана Акиньшина родила третьего ребенка». zirki.odnoboko.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Оксана Акиньшина рассекретила имя дочки — 7Дней.ру» (ռուսերեն). 7Дней.ру. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «После объявления о разводе Оксана Акиньшина улетела отдыхать с детьми» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Оксана Акиньшина, редкое фото с младшими детьми: «Очень красивые!»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օքսանա Ակինշինա (անգլ.) Internet Movie Database կայքում
- Օքսանա Ակինշինան rusactors.ru կայքում (ռուս.)
- Оксана Акиньшина на сайте ВокругТВ
- Страничка актрисы на сайте, посвящённом фильму «Сестры» Արխիվացված 2017-05-04 Wayback Machine
- Интервью Дмитрия Быкова с Оксаной Акиньшиной, 2007 год
- Интервью Дм. Быкова с Оксаной Акиньшиной, лето 2008 года
- Оксана Акиньшина © В.Высоцкий Песня про белого слона
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օքսանա Ակինշինա» հոդվածին։ |
|