Եղիցի լույս (մրցանակ)
Jump to navigation
Jump to search
Եղիցի լույս (մրցանակ) | |
---|---|
![]() | |
Տեսակ | պարգև |
Երկիր | ![]() |
Հիմնադրվել է | 2012[1] |
Պարգևադրող | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի և Ոսկե ծիրան |
Շնորհվում է | «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում |
Առաջին շնորհում | 2012 թվական |
Եղիցի լույս, Հայ Առաքելական եկեղեցու մրցանակ, շնորհվում է Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի շրջանակներում, 2012 թվականից։ Հեղինակն է Արման Նուռը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակը հանձնվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում։ Սահմանվել է Հայ Առաքելական եկեղեցու կողմից 2012 թվականի հուլիսին՝ Երևանում 9-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացման ժամանակ։
Պարգև[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակն իրենից ներկայացնում է արձանիկ, որն իր մեջ ներառում է քրիստոնեական և կինեմատոգրաֆիական խորհրդանիշեր։ Նրա վերևի մասը պատրաստված է ձկան տեսքով, որը քրիստոնեության խորհրդանիշն է, իսկ ներքևի մասը երեք կիսագնդերի ձև ունի, ինչը խորհրդանշում է եռամիասնությունը։ Ձկան աչքը հիշեցնում է տեսախցիկի օբյեկտիվը։ Արձանիկն ունի նաև խաչի և լուսատուի պատկեր[2]։
Պարգևատրվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2012 թվական, Ալեքսանդր Սոկուրով (Ռուսաստան)[2]
- 2013 թվական, Արտավազդ Փելեշյան[3]
- 2014 թվական, Քշիշտոֆ Զանուսի[4]
- 2015 թվական, Ռոբեր Կետիկյան[5]
- 2016 թվական, Ռոման Բալայան[6]
- 2017 թվական, Տիգրան Մանսուրյան[7]
- 2018 թվական, Արմեն Մեդվեդև[8]
- 2019 թվական, Ալեքսանդր Մինդաձե[9]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՀԱՅՏ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
- ↑ 2,0 2,1 «Девятый международный кинофестиваль "Золотой абрикос" стартовал накануне в Ереване»։ Новости -Армения։ 2012-07-09։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-05-ին։ Վերցված է 2012-08-01
- ↑ ««Եղիցի լույս» մրցանակ Archives»։ Kinoashkharh։ Վերցված է 2019-02-25
- ↑ ««Եղիցի լույս» մրցանակ` Քշիշտոֆ Զանուսսիին (տեսանյութեր)»։ www.irates.am (անգլերեն)։ Վերցված է 2019-02-25
- ↑ ««Եղիցի լույս» մրցանակը հանձնվեց Ռոբեր Գետիկյանին»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2019-02-25
- ↑ ««Եղիցի լույս» մրցանակ՝ Ռոման Բալայանին»։ Հայելի Ակումբ։ Վերցված է 2019-02-25(չաշխատող հղում)
- ↑ ««Եղիցի լույս» մրցանակը շնորհվեց Տիգրան Մանսուրյանին»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2019-02-25
- ↑ Sputnik։ ««Եղիցի լույս» մրցանակն այս տարի ստացավ Արմեն Մեդվեդևը. լուսանկարներ»։ armeniasputnik.am։ Վերցված է 2019-02-25
- ↑ «Հանձնվեց «Եղիցի լույս» մրցանակը»։ news.1tv.am։ Վերցված է 2019-07-10(չաշխատող հղում)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Եղիցի լույս (մրցանակ) կատեգորիայում։ |