Հենրիկ Բախչինյան
Հենրիկ Բախչինյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1948 (75 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրականագետ և թարգմանիչ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1970) և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ (1973) |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, Երևանի պետական համալսարան և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան |
Պարգևներ | |
Զավակներ | Արծվի Բախչինյան |
Հենրիկ Բախչինյան Վիքիդարանում |
Հենրիկ Գրիգորի Բախչինյան (փետրվարի 17, 1948, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, թարգմանիչ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1989)։ Հայաստանի գրողների միության անդամ (2003)։ ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի գիտաշխատող (1970)։ ԳԱԹ-ի տնօրեն (1992)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հենրիկ Բախչինյանը ծնվել է 1948 թվականին Թբիլիսիում։ 1963 թվականին «Սովետական Վրաստան» օրաթերթում տպագրվել է առաջին բանաստեղծությունը։ 1965-1970 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժնում, 1970-1973 թվականներին` ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1970-2006 թվականներին աշխատել է նույն ինստիտուտի հայոց հին և միջնադարյան գրականության բաժնում։ 1974 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Հայկական ձեռագրերի հիշատակարաններ» թեմայով, 1989 թվականին՝ դոկտորական ատենախոսություն՝ «Սայաթ-Նովա. կյանքը և գործը» թեմայով։ Երկերից են նաև՝ «Հայ միջնադարյան գրականություն. Համառոտ պատմություն» (համահեղինակներ՝ Վ. Նալբանդյան, Վ. Ներսիսյան, 1986), «XVII-XVIII դարերի հայ գրականությունը» (1999), «Դրվագներ ֆրանսիական գրականության պատմության» (2004), «15-րդ դարի հայ գրականությունը» (2004), «Հայ միջնադարեան գրականություն» (2006), «Սայաթ-Նովա։ Կյանքը և գործը» (2010), «Շարականի գրապատմական ուղին» (2012)։ 1976-1980 թվականներին եղել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գրական մասի վարիչը։ 1981-1983 թվականներին Երևանի պետական համալսարանում դասավանդել է ֆրանսիական միջնադարյան գրականություն։ 1992-2011 թվականներին եղել է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենը։ 1995 և 2005 թվականներին ՀՀ Ֆրանսիայի դեսպանատան կողմից գործուղվել է Փարիզ` մասնակցելու ֆրանսերենի թարգմանիչներ հատուկ ծրագրին։ 2003 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ է։ Զբաղվում է նաև թարգմանչական աշխատանքով։ 1975-1999 թվականներին կազմել և տպագրել է մեկ տասնյակից ավելի թարգմանական գրքեր[1]։
Նրա աշխատասիրությամբ հրատարակվել են Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթեւ, «Օրհներգեր» (2010), Մովսէս Խորենացի, Ստեփանոս Սիւնեցի, Յովհան Մանդակունի, «Օրհներգեր» (2011), Ներսէս Շնորհալի, «Ժամերգեր» (2012), «Օրհներգեր. 7-11-րդ դարեր» (2013) ուսումնասիրությունները (բոլորն էլ՝ գրաբար և աշխարհաբար, Երևան, «Սարգիս Խաչենց» հրատարակչություն)։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալ, 2010
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2008
- ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2008[2]
- ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» հուշամեդալ
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայկական ձեռագրերի հիշատակարաններ, Երևան, 1980, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 126 էջ[3]։
- Հայ միջնադարյան գրականություն. Համառոտ պատմություն (համահեղինակներ՝ Վ. Ս. Նալբանդյան, Վ. Ս. Ներսիսյան), Երևան, 1986, «Սովետական գրող», 168 էջ (133-162 էջերը)։ (Նույնը ռուսերեն և ֆրանսերեն)։
- Սայաթ-Նովա. Կյանքը և գործը, Երևան, 1988, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 359 էջ։
- Հայ գրականություն (հին և միջնադարյան շրջան)։ Դասագիրք 9-րդ դասարանի համար (համահեղինակ՝ Ս. Սարինյան), Երևան, 1993, «Լույս», 351 էջ։
- Հայ գրականություն։ Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-10-րդ դասարանի համար։ Լույս, 1993, 318 էջ[4]։
- 17–18-րդ դարերի հայ գրականությունը, Երևան, 1999, «Լույս», 344 էջ։
- Պաղտասար Դպիր։ (Ուսումնասիրություն և բնագրեր)։ ԳԱԹ հրատարակչություն, 1999, 174 էջ[5]։
- Հայ գրականություն (հին և միջնադարյան շրջան)։ Դասագիրք 9-րդ դասարանի համար (համահեղինակներ՝ Ս. Սարինյան, Հր. Թամրազյան), Երևան, 2000, «Լույս», 168 էջ։
- Դրվագներ ֆրանսիական գրականության պատմության, Երևան, 2004, Երևանի համալս. հրատ., 307 էջ[6]։
- 15-րդ դարի հայ գրականությունը, Երևան, 2004, «Գիտություն», 222 էջ։
- Հայ գրականություն-9։ Դասագիրք հանրակրթ. դպր. 9-րդ դաս. համար։ Լույս, 2004, 168 էջ[7]։
- Հայ գրականություն (հին և միջնադարյան շրջան)։ Դասագիրք 9-րդ դասարանի համար (համահեղինակներ՝ Ս. Սարինյան, Հր. Թամրազյան), Երևան, 2005, «Լույս», 168 էջ։
- Հայ միջնադարեան գրականութիւն, Երևան, 2006, հեղինակային հրատարակչություն, 232 էջ։
- Սայաթ-Նովա։ Վրացերեն և թուրքերեն խաղեր։ Ընտրանի։ Էդիտ պրինտ հրատարակչություն, 2010[8]։
- Սայաթ-Նովա։ Կյանքը և գործը, Երևան, Էդիթ Պրինտ, 2010, 96 էջ[9]։
- Շարականի գրապատմական ուղին, Երևան, 2012, «Ամարաս», 354 էջ[10]։
- Սայաթ-Նովայի բանաստեղծական ժառանգությունը, Երևան, «Նարեկացի արվեստի միություն», 2016։
- Ներսես Շնորհալի, Ժամերգեր, Երևան, «Սարգիս Խաչենց-Փրինթինֆո», 2020։
Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Ֆրանսերենից[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շառլ Բոդլեր, Փոքրիկ արձակ պոեմներ. փարիզյան մելամաղձ, Երևան, 1975, «Հայաստան», 168 էջ։
- Նիկոլա Բուալո, Քերթողական արվեստ, Երևան, 1980, «Սովետական գրող», 180 էջ։
- Ֆրանսիական կլասիցիզմ (Կազմող, նաև գրքում տեղ գտած Մոլիերի «Միզանտրոպ», Կոռնեյլի «Սիդ» և Բուալոյի «Քերթողական արվեստ» ստեղծագործությունների թարգմանությունների հեղինակ), Երևան, 1982, Երևանի համալս. հրատ., 464 էջ։
- Ֆրանսիական պոեզիա (Կազմող, «Հոգևոր բանաստեղծություն» և «Ասպետական քնարերգություն» բաժինների, ինչպես նաև 7 հեղինակներից կատարած տարբեր ստեղծագործությունների թարգմանությունների հեղինակ), Երևան, 1984, Երևանի համալս. հրատ., 480 էջ։
- Շառլ Բոդլեր, Չարի ծաղիկներ, Երևան, 1990, Երևանի համալս. հրատ., 368 էջ։
- Արթուր Ռեմբո, Բանաստեղծություններ (գրքում տեղ են գտել նաև Հ. Բախչինյանի թարգմանությունները), Երևան, 1991, «Ապոլոն» հրատ., 192 էջ։
- Դենի Դիդրո, Սալոններ, Երևան, 1994, «Սարգիս Խաչենց» հրատ., 258 էջ։
- Պոլ Վեռլեն, Ընտիր բանաստեղծություններ, Երևան, 1995, «Ապոլոն» հրատ., 204 էջ։
- Պոլ Վեռլեն, Բանաստեղծություններ, Երևան, 1995, «Առերեսում-Անի» հրատ., 32 էջ։
- Ռոլանդի երգը, Երևան, 1995, «Սարգիս Խաչենց» հրատ., 234 էջ։
- Վիկտոր Հյուգո, Արքան զվարճանում է, Երևան, 1998, «Սարգիս Խաչենց» հրատ., 228 էջ։
- Շառլ Բոդլեր, Էսթետիկա, քննադատություն, Երևան, 1999, «Սարգիս Խաչենց» հրատ., 436 էջ։
- Ալֆրեդ դը Վինյի, Էլոա և այլ քերթվածներ, Երևան, 1999, ԳԱԹ հրատ., 80 էջ։
- Էժեն Դելակրուա, Երկեր արվեստի մասին, Երևան, 2006, «Սարգիս Խաչենց- ՓՐԻՆԹԻՆՖՈ» հրատ., 341 էջ։
- Շառլ Բոդլեր, Չարի ծաղիկներ, Երևան, «Մատեան պրես», 2018։
Ռուսերենից[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ս. Դ. Արտամոնով, 17–18-րդ դդ. արտասահմանյան գրականության պատմություն (դասագիրք բուհերի բանասիրական ֆակուլտետների ուսանողների համար), Երևան, 1986, Երևանի համալս. հրատ., 600 էջ։
- Ուելլեք Ռընե, Ուորրեն Օսթին, Գրականության տեսություն (համաթարգմանիչ), Երևան, 2008, «Սարգիս Խաչենց–ՓՐԻՆԹԻՆՖՈ» հրատ., 514էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հենրիկ Բախչինյանի կենսագրությունը AV Production կայքում
- ↑ Հենրիկ Բախչինյանի մասին ՀԳՄ կայքում
- ↑ Բախչինյան Հենրիկ Գրիգորի (1980)։ Հայկական ձեռագրերի հիշատակարանները (հայերեն)։ Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն
- ↑ Բախչինյան Հենրիկ Գրիգորի, Թամրազյան Հրանտ Սմբատի (1993)։ Հայ գրականություն։ Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-10-րդ դասարանի համար (հայերեն)։ Լույս։ ISBN 9785545011742
- ↑ Բախչինյան Հենրիկ Գրիգորի (1999)։ Պաղտասար Դպիր։ (Ուսումնասիրություն եւ բնագրեր) (հայերեն)։ ԳԱԹ հրատ.։ ISBN 9789993060093
- ↑ Mosinyan Davit (2014-12-01)։ «Շարադրական պատմության հնարավորության հարցի շուրջ»։ WISDOM 2 (3): 161։ ISSN 1829-3824։ doi:10.24234/wisdom.v2i3.106
- ↑ Բախչինյան Հենրիկ Գրիգորի (2004)։ Հայ գրականություն-9։ Դասագիրք հանրակրթ. դպր. 9-րդ դաս. համար (հայերեն)։ Լույս։ ISBN 9785545014941
- ↑ Բախչինյան Հենրիկ (2010)։ Սայաթ-Նովա: Վրացերեն եւ թուրքերեն խաղեր ։ ընտրանի (հայերեն)։ Ēditʻ Print hratarakchʻutʻyun։ ISBN 9789939522418
- ↑ Բախչինյան Հենրիկ (2010)։ Սայաթ-Նովա: Կյանքը եւ գործը (հայերեն)։ Ēditʻ Print hratarakchʻutʻyun։ ISBN 9789939522418
- ↑ Բախչինյան Հենրիկ (2012)։ Շարականի գրապատմական ուղին (5-14-րդ դարեր) (հայերեն)։ Amaras։ ISBN 9789993011491
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Փետրվարի 17 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ԵՊՀ դասախոսներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ գրականագետներ
- Հայ թարգմանիչներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Ֆրանսերենից հայերեն թարգմանիչներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ