Սովետական Վրաստան (պարբերական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովետական Վրաստան
Տեսակթերթ

«Սովետական Վրաստան», խորհրդային շրջանի օրաթերթ։ Հանդիսացել է Վրաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի, Վրացական ԽՍՀ Գերագույն սովետի և Մինիստրների խորհրդի օրգան։ Առաջին անգամ լույս է տեսել 1920 թվականին (մինչև 1923 թվականը՝ «Կարմիր աստղ», 1923—1927 թվականին՝ «Մարտակոչ», 1927—1938 թվականին՝ «Պրոլետար», 1938—1940 թվականին՝ «Խորհրդային Վրաստան»), Թբիլիսիում։ Խմբագիրներ՝ Դովլաթյան, Խանոյան, Խումարյան, Մելիքյան, Վարդանյան, Ատրյան, Գասպարյան, Վարդանյան, Մարգարյան, Պողոսյան, Բլրցյան (1969 թվականից)։ Պրոպագանդել է մարքսիզմ-լենինիզմի գաղափարները, հանդես եկել Հայաստանի հանրապետության և դրա մամուլի դեմ (5-րդ համարից հետո Վրաստանի մենշևիկյան կառավարությունը թերթի հրատարակությունն արգելել է, հրատարակությունը շարունակվել է 1921 թվականի փետրվարից

Կարմիր բանակի՝ Վրաստան ներխուժումից և երկրում խորհրդային իշխանության հաստատումից հետո խորհրդային գաղափարախոսության դիրքերից լուսաբանել է կոմունիստական կուսակցության քաղաքականությունը, Ռուսաստանում և Վրաստանում կատարվող հասարակական-տնտեսական վերափոխումները, նորաստեղծ Անդրֆեդերացիայի կուսակցական, սովետական ու տնտեսական մարմինների գործունեությունը։ Նախապատերազմյան հնգամյակներում ակտիվ մասնակցություն է ունեցել հանրապետության ինդուստրացման, գյուղատնտեսության կոլեկտիվացման և «մշակութային հեղափոխության» խնդիրների իրականացմանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին թերթը լուսաբանել է Նացիստական Գերմանիայի դեմ մղված պայքարը, բոլոր ազգերի ու ազգությունների եղբայրությունն ու հայրենասիրությունը։

Թերթը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1970

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 5