Երվանդ Ազատյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ազատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Երվանդ Ազատյան | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 13, 1935[1] |
| Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
| Վախճանվել է | մարտի 25, 2023[2] (87 տարեկան) |
| Վախճանի վայր | Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[2] |
| Մասնագիտություն | գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան (1958), Հյուսիսարևելյան համալսարան և Ուտյնի պետական համալսարան |
| Անդամակցություն | ՀԳՄ և ՀՀ ԳԱԱ[3] |
| Պարգևներ | |
| Երվանդ Ազատյան Վիքիքաղվածքում | |
| Երվանդ Ազատյան Վիքիդարանում | |
Երվանդ Նազարեթի Ազատյան (Էդմոնդ Կոտալազյան, մայիսի 13, 1935[1], Բեյրութ, Լիբանան - մարտի 25, 2023[2], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[2]), հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր (1988)։ Հայաստանի գրողների միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երվանդ Ազատյանը ծնվել է 1935 թվականին Բեյրութում։ 1958 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը, 1973 թվականին՝ Բոստոնի «Նորթիսթըրն» համալսարանը և Դետրոյտի «Ուեյն» նահանգային համալսարանը։ 1954-1958 թվականներին եղել է Բեյրութի «Զարթոնք-սպորտ» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր, 1959-1967 թվականներին՝ Կահիրեի «Արև» օրաթերթի խմբագրապետ, 1967-1972 թվականներին՝ Բոստոնի «Պայքար» հաստատության վարիչ-տնօրեն, «Պայքար» գրական եռամսյա հանդեսի և «Արմինիըն Միրըր-Սփեքթեյթըր» թերթի խմբագրակազմերի անդամ, 1971 թվականից՝ Մոնրեալի «Ապագա» շաբաթաթերթի, 1986 թվականից՝ Նյու Յորքի «Արարատ» (անգլերեն) հանդեսի, 1991 թվականից՝ Երևանի «Ազգ» օրաթերթի, 2006 թվականից՝ Բեյրութի «Կամար» գրական հանդեսի հիմնադիրներից և գլխավոր աշխատակիցներից։ 1972-1997 թվականներին եղել է ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի ատենապետ, 1973 թվականից՝ Դետրոյտի «Հայ մշակույթի ժառանգություն» (անգլերեն) ռադիոծրագրի տնօրեն, 1994-1997 թվականներին՝ ԱՄՆ-ի և Կանադայի ԹՄՄ կենտրոնական վարչության ատենապետ, 1997 թվականից՝ փոխատենապետ[4]։
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ եկեղեցու Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ շքանշան, 1989 թ.
- Հայաստանի ազգային գրադարանի Հակոբ Մեղապարտ շքանշան, 1991 թ.
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, 2009 թ.
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կեանք ու երազ Հայաստան» (1964, ուղեգրություններ)
- «Գրական-գեղարուեստական սեւեռումներ» (1988)
- «Դիմանկարներ և դիմաստվերներ» (անգլերեն, 1995)
- «Պատմությունը ընթացքի մեջ» (անգլերեն, 1999, Էսսեներ)
- «Դիտումներ և դատումներ» (2006, հրապարակախոսություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երուանդ Ազատեան. Մատեան մեծարանքի, Լոս Անջելես, 1988։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://www.sci.am/membersview.php?id=420&langid=2
- 1 2 3 4 ԳՈՒՅԺ. Ոչ ևս է ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆԸ
- ↑ https://www.sci.am/membersview.php?id=420&langid=1
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրական զրույց՝ Երվանդ Ազատյանի հետ
- Ե՛վ գիրք, և՛ ուղեցույց, գիտական ուսումնասիրություն / Երվանդ Ազատյանի հետ
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երվանդ Ազատյան» հոդվածին։ |
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երվանդ Ազատյան» հոդվածին։ |
| ||||||
- Մայիսի 13 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Բեյրութ քաղաքում ծնվածներ
- Մարտի 25 մահեր
- 2023 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Բեյրութի ամերիկյան համալսարանի շրջանավարտներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ գրողներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ հրապարակախոսներ