Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն
Տեսակկազմակերպություն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՀապավումՌԱՀՀԿ
Հիմնադրված1994
ՀիմնադիրՐաֆֆի Կ. Հովհաննիսյան
Կայքacnis.am

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն, ՌԱՀՀԿ (անգլ.՝ The Armenian Center for National and International Studies, ACNIS), Հայաստանի Հանրապետությունում գործող վերլուծական-փորձագիտական հաստատությւոն: Այժմ կենտրոնի տնօրենն է քաղաքագետ Մանվել Սարգսյանը[1]:

Ինչպես նշում են որոշ աղբյուրներ, «ՌԱՀՀԿ-ն տարիների ընթացքում ձեռք է բերել ազգային եւ միջազգային քաղաքականության հարցերի լայն շրջանակը փորձագիտական վերլուծության ենթարկող առաջնային աղբյուրի նշանակալի համբավ»[2]:

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնը իրականացնում է բազմագիտակարգ, արհեստավարժ հետազոտություններ ու վերլուծություններ, ձգտում է բարձրացնել համազգային դիսկուրսի մակարդակը և ընդլայնել քաղաքականության կայացման գործընթացում քաղաքացիական ներգրավվածությունը՝ խթանելով առավել համապարփակ հանրային գիտելիքները[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնը հիմնադրել է 1994 թվականին ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը: Ինչպես նշված է Կենտրոնի պաշտոնական կայքում, «Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ»[3]: Բացի այդ, համաձայն պաշտոնական տեղեկատվության, «վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը»[3]:

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]