Մադարացի ձիավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կոորդինատներ: 43°18′ հս․ լ. 27°09′ ավ. ե. / 43.300° հս․. լ. 27.150° ավ. ե. / 43.300; 27.150

WorldHeritageBlanc.svg
Մադարացի ձիավոր
Madara Rider*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Madara Rider.jpg
Երկիր Բուլղարիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1979  (3-րդ նստաշրջան)
Համար 43
##Մադարացի ձիավոր (Բուլղարիա)
Locator Dot2.gif
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն

Մադարացի ձիավոր, Մադարացի հեծյալ (բուլղար․՝ Мадарски конник, Madarski konnik), վաղ միջնադարյան ժայռաքանդակ Բուլղարիայի հյուսիսարևելյան հատվածում, Մադարի գյուղի մոտ, Շումենի արևելքում գտնվող Մադարա բարձրավանդակում։ Հուշարձանը թվագրվում է մ. թ. 710։ Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՈՀամաշխարհային ժառանգության ցանկում։

MadarskiKonnikWide.jpg

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարթաքանդակում պատկերված է 23 մետր բարձրությամբ ձիավորը՝ ուղղահայաց 100 մետր բարձրությամբ քարափին։ Հեծյալը նիզակով հարվածել է ձիու ոտքերի մոտ ընկած առյուծին։ Ձիավորի դիմաց ճախրում է արծիվը, հետևից վազում է շունը։ Տեսարանը սիմվոլիկ կերպով պատկերում է ռազմական հաղթանակ։ Հուշարձանը ստեղծվել է բուլղար խան Տրևելի օրոք, և հավանաբար հենց խանի դիմապատկերն է։ Համաձայն այլ տեսությունների՝ հարթաքանդակը կապված է հին Թրաքիայի հետ և պատկերված է թրաքյան աստված։

Արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձիավորի պատկերի մոտ հայտնաբերվել է միջնադարյան հունարենով մասամբ պահպանված երեք տեքստեր, որոնք կարևոր տեղեկատվություն են պարունակում այդ ժամանակաշրջանի Բուլղարիայի պատմության մասին։ Ըստ պրոֆեսոր Վեսելին Բեշլևի և նրա Protobulgarians գրքի՝ ամենահին արձանագրությունը «Տրևել» (Մ. Թ. 695-721) աշխատությունն է։ Մնացած արձանագրությունները վերաբերում են Կրում խանին (Մ. Թ. 796-814) և Օմուրթագին (Մ. Թ. 814-831)։

inscription I c

[...] of Bulgars [...] and came to Tervel. My uncles in Thessaloniki region didn't credit to the slit-nosed Emperor and returned to Kisinas [...] his one [...] through treaty the ruler Tervel gave to the Emperor [...] 5 thousand [...] the Emperor together with me won well.

inscription II a and b

[...] gold coins [...] he gave [...] gold coins the ruler [...] soldiers [...] the ruler [...] the Greeks [..] what I gave to you every year, I am going to give you, because you helped me [...] every year we are going to give you and the Emperor sent to the ruler [...] and begged the ruler Kroumesis [...] the ruler [...] when distributed the gold coins [...] they began [...] gave from [...] the ruler Kroumesis gifted [...] this lake [...] you did [...] the ruler [...] broke the treaties [...] war [...] at that time [...] name [...]

inscription III

[...] was fed [...] broke and from the God Omourtag ruler [...] sent [...] help me [...]

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադարացի ձիավորը պատկերված է 1999 և 2000 թվականներին թողարկված Բուլղարական մանրադրամների վրա[1]։ 2008 թվականի հունիսի 29-ի բուլղարական մետաղադրամի վրա պատկերի տեղադրման համար պաշտոնական հարցման ժամանակ «Մադարացի ձիավորը» հաղթեց՝ ստանալով ձայների 25.44 տոկոսը[2][3][4]։

Անտարկտիկան անվանվել է Մադարա պատմական վայրի անունով։

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • [1] Վիլա Բուլղարիա էկո, Կիուլևչա գյուղում, Մադարա ձիավորից 5 կմ հեռավորության վրա

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտները Բուլղարիայում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Stancheva Magdalina, Totyu Totev (1996)։ The Madara Horseman։ Antos։ ISBN 954-8901-06-4 
  • Racheva Nataliya։ «The Madara Rider» (Bulgarian)։ Journey.bg։ Վերցված է 2006-07-05 
  • Vesselin Beschevliev, "Les inscriptions du relief de Madara", Bsl, 16, 1955, p. 212–254 (Medieval Greek, French).
  • Vesselin Beschevliev, "Die protobulgarischen Inschriften", Berlin, 1963 (Medieval Greek, German).
  • Веселин Бешевлиев, "Първобългарски надписи", Издателство на Българската академия на науките, София, 1979 (Medieval Greek, Bulgarian).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bulgarian National Bank. Notes and Coins in Circulation: 1999: 1 stotinka, 2 stotinki, 5 stotinki, 10 stotinki, 20 stotinki, 50 stotinki; 2000: 1 stotinka, 2 stotinki & 5 stotinki. – Retrieved on 26 March 2009.
  2. «Bulgaria selected the new eruo design»։ Info Bulgaria։ Արխիվացված օրիգինալից-ից 2008-06-20-ին։ Վերցված է 2008-06-30 
  3. «Bulgaria Chooses Madara Horseman for National Symbol at Euro Coin Design»։ Sofia News Agency Novinite։ Վերցված է 2008-07-01 
  4. «Bulgaria chooses heritage site to adorn euro coins»։ EU Business։ Վերցված է 2008-07-01  (չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]