Իվանովոյի քարանձավային եկեղեցիներ
![]() | |
Rock-Hewn Churches of Ivanovo* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
![]() | |
Երկիր | ![]() |
Տիպ | |
Չափանիշներ | |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1979 (3-րդ նստաշրջան) |
Համար | 45 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Իվանովոյի քարանձավային եկեղեցիներ, (բուլղար․՝ Ивановски скални църкви, Ivanovski skalni tsarkvi) ժայռաքանդակ եկեղեցիների, տաճարների և վանքերի խումբ, որոնք կառուցված են ժայռերի վրա և ամբողջությամբ տարբերվում են Բուլղարիայի այլ վանական համալիրներից։ Գտնվում է Իվանովո գյուղի մոտ, Ռուսե քաղաքից 20 կմ հարավ։ Ռուսենսկի լոմ գետի քարե ափերից 32 մետր բարձրության վրա։ Համալիրը հայտնի է իր գեղեցիկ և լավ պահպանված Միջնադարյան ֆրեսկոներով․ Եկեղեցիները գտնվում են Ռուսենսկի լոմի ազգային պարկում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քարանձավները սկսել են բնակեցվել վանականների կողմից 1220-ականներին, երբ այն հայտնաբերվել է Բուլղարիայի պատրիարք Յոհակիմ I-ի կողմից, 17-րդ դարի մոտ, երբ նրանք քանդակեցին առաստաղները, եկեղեցիներն ու տաճարները պինդ քարերից։ Ամենաեռուն ժամանակերում համալիրի եկեղեցիների քանակը 40-ից ավել է եղել, մինչդեռ այլ կառույցներինը՝ 300-ից ավելի, որոնցից շատերը չեն պահպանվել այսօր։
Բուլղարական երկրորդ կայսրության ղեկավարները՝ Իվան Ալեքսանդրը և Իվան Ասեն II-ը, հաճախակիորեն նվիրատվություններ են կատարել համալիրին։ Նրանց դիմանկարները պատկերված են եկեղեցիների պատերին։ Այլ հովանավորներ կային Տերնովո մայրաքաղաքի ազնվականներից և մոտակայքում գտնվող միջնադրյան Չեռնովո քաղաքից, որի հետ 13-րդ և 14-րդ դարերում համալիրը ուներ շատ ուժեղ կապեր։ Այն 14-րդ դարից մինչև Օսմանյան կայսրության կառավարման սկզբնական տարիները եղել է բուլղարական հողերի հեսխիզմի կենտրոնը, բայց Օսմանյան տիրապետության ընթացքում աստիճանաբար զիջել է իր դիրքերը։
1979 թվականին Իվանովոյի քարանձավային եկեղեցիները ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։
Պահպանված ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանական համալիրը հանրահռչակվել է 13-րդ և 14-րդ դարերի որմնանկարների շնորհիվ, որոնք պահպանված են համալիրի եկեղեցիներից 5-ում։ Ֆրեսկոները բուլղարական միջնադարյան արվեստի հրաշալի օրինակներից են։ Վանական համալիրի կազմում ներառվում են Սուրբ Միքայել Հրեշտակապետի տաճարը, մկրտարանը, Գոսպոդեվ Դոլի տաճարը, Թեոդորի տաճարը և գլխավոր եկեղեցին՝ 14-րդ դարի որմնանկարներով, որը հետագայում համարվել է Իվանովոյի ամենահայտնի տեսարժան վայրը և Պալեոլոգոսների արվեստի ամենաներկայացուցչական օրինակներից մեկը։ Համալիրի տարածքում պահպանվել են հնադարյան արձանագրություններ, ներառյալ վանական Իվո Գրամատիկի հայտնի շեղաձև արձանագրությունները, որոնք փորագրվել են 1308-1309 թվականներին։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճյուններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գևորգ I արքա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Rock-Hewn Churches of Ivanovo(անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Իվանովոյի քարանձավային եկեղեցիներ Վիքիպահեստում |
---|
- Rock-Hewn Churches of Ivanovo at whc.unesco.org
- Velmans, Tania. Les Fresques d'Ivanovo et la peinture byzantine à la fin du Moyen Âge. - Journal des savants. 1965, N°1. pp. 358-412
|